Երևանում «Ինքնագիր» գրական ակումբը անգլերեն լեզվով հրապարակել է 300-էջանոց «Շեղում. Ժամանակակից հայկական գրականության անթոլոգիա» գիրքը:
Անթոլոգիայում ընդգրկված է 11 հեղինակ` Վահան Իշխանյան, Կարեն Ղարսլյան, Լուսինե Վայաչյան, Գրիգոր Պըլտեան, Մարինե Պետրոսյան, Գագիկ Կիլիկյան, Արման Գրիգորյան, Վիոլետ Գրիգորյան, Գարուն Աղաջանյան, Նենսի Ագաբյան, Մարկ Նշանեան:
Անթոլոգիայի հովանավորն է Նիդեռլանդների «Մշակույթի և զարգացման Prince Claus հիմնադրամը»: Ժողովածուում զետեղված աշխատանքներից շատերը տպագրվել են նաև «Ինքնագիր» գրական հանդեսում: Գրքի նյութերը հավաքել են ArmeniaNow-ի լրագրող Վահան Իշխանյանը և «Ինքնագիր» գրական ակումբի նախագահ և գրող, «Ինքնագրի» խմբագիր Վիոլետ Գրիգորյանը: Ժողովածուն ընդգրկել է նաև Իշխանյանի կարճ պատմվածքները և Գրիգորյանի պոեմները: