Վորսան Շայր | Այն կանանց, ում սիրելը «դժվար» է…

դու մենակ վազող ձի ես
նա փորձում է թամբել քեզ
համեմատում է քեզ անհնարին մայրուղու հետ
այրվող տան հետ
ասում է` դու նրան կուրացնում ես
որ նա չի կարող քեզ երբեք թողնել
մոռանալ քեզ
ցանկանալ ուրիշ բան քեզանից բացի
դու նրա գլուխը պտտեցնում ես,
դու անտանելի ես։
ամեն կին քեզանից առաջ կամ հետո
ցողված է քո անունով
դու լցնում ես նրա բերանը
նրա ատամները ցավում են համի հիշողությունից
նրա մարմինը երկար ստվեր է, որ փնտրում է քոնը
բայց դու միշտ չափից շատ ինտենսիվ ես
վախեցնող է նրան ցանկալու քո ձեւը
անամոթ ու զոհաբերական
նա ասում է, որ ոչ մի տղամարդ չի կարող հասնել նրան,
ով ապրում է քո գլխում
եւ դու փորձել ես փոխվել, այնպես չէ՞
բերանդ ավելի փակել
փորձել ես լինել ավելի փափուկ
ավելի սիրուն
պակաս անկայուն, պակաս արթուն
բայց նույնիսկ քնի մեջ կարող ես զգալ,
ինչպես է նա իր երազներում հեռանում քեզանից:
ու ինչ էիր ուզում անել, սիրելիս, նրա գլուխը բացե՞լ:
մարդ էակներից տուն չես կարող սարքել
ինչ որ մեկը պետք է որ քեզ դա ասած լինի
եւ եթե նա ուզի հեռանալ, թող որ հեռանա
դու սարսափեցնող ես
տարօրինակ ու գեղեցիկ
մի բան, որ ոչ բոլորը գիտեն, թե ինչպես սիրել:

Թարգմանությունը անգլերենից՝ Մերի Պողոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *