
Ոգեգիտության օգնությամբ մենք կարող ենք զննել մարդու էությունը և տեսնել, թե որտեղ է սկսվում սեռականությունը. այն գոյություն ունի միայն ֆիզիկական և եթերային մարմիններում: Այն լքում է մարդուն գիշերը՝ քնած ժամանակ: Այն պահին, երբ «ես»-ն աստրալ մարմնի հետ միասին լքում է մարդուն, «արական» և «իգական» հարաբերությունները լիովին կորցնում են իրենց իմաստը: Ֆիզիկական աշխարհում արական և իգական տարբերակված մոտեցում, հակադրություն գոյություն չունի:
Հոգևոր աշխարհում գոյություն ունի կյանքի և ձևի, իրականում՝ կյանքի և մահվան միջև հակադրություն: Երբ մենք սավառնում ենք հոգևոր ոլորտներում, մշտապես առկա է այս հակադրությունը. դա հակադրություն է անընդհատ զարգացող կյանքի և անընդհատ արգելակման մեջ գտնվող կյանքի միջև: Ծաղկող ծառը մեկ կողմում է, իսկ կեղևը կամ խցանը՝ մեկ այլ:
Մենք կարող ենք սա դիտարկել որպես արվեստի ստեղծագործությունից վերցված օրինակ: Եկեք պատկերացնենք Յունոնա Լուդովիզիին՝ կանացի այդ հրաշալի կերպարին: Հիանալի լայն ճակատ, տիրական արտահայտություն. Յունոնայի դեմքին դաջված է մի բան, որի մասին պետք է ասենք՝ այս կերպ է ձևավորվում ոգին: Բայց այն ամբողջությամբ ձևի է վերածվել, ամեն ինչ լցվել է կաղապարի մեջ: Այն ոգին, որը հակառակ ամեն ինչի շարունակվում է, կյանքն՝ ինքնին, պետք է որսալ մեկ ակնթարթում:
Սա գոյության միակ ծայրահեղ դրսևորումն է, որի դեպքում ձևն այնքան է ամրանում, որ մի ակնթարթում կլանում է կյանքը: Մյուսն արվեստի ստեղծագործությունն է, որը կարելի է տեսնել Յունոնա Լուդովիզիի մոտ. Զևսն ունի յուրահատուկ միտք, յուրահատուկ բերան: Դա բնութագրական ձև է, իսկապես գեղեցիկ ձև չէ: Մենք կարող ենք ինքներս մեզ ասել՝ կյանքը դեռ կա, ձևը կարող է փոխվել ցանկացած պահի:
Ընթացիկ կյանքի և արդեն զարգացող կյանքի այս երկու հակադրությունները մեռնում են երկու ձևով. սրանք «արական» և «իգական» են բարձրագույն աշխարհում.
Այն ձևը, որը դրդում է պլաստիկա ստեղծելուն, բխում է «կանացիությունից»:
Այն ուժը, որը հնարավոր է դարձնում փոփոխությունները, բնորոշ է «արականությանը»:
Եվ ահա մենք տեսնում ենք, թե ինչպես է այն, ինչը մենք արտաքուստ հանդիպում ենք տղամարդկանց և կանանց մոտ, վերածվում գերբնական պատկերի: Միայն այն ժամանակ երկու սեռերի միջև կարող է առանց հակասությունների լիարժեք փոխըմբռնում առաջանալ, երբ այդ ամենը գիտակցվի: Սեռի մասին այս ըմբռնումը հասանելի է դառնում միայն ոգեգիտության միջոցով:
Մեր նախորդ մշակույթը տղամարդկանց գերիշխանության մշակույթ է եղել: Ինչո՞ւ ենք մենք մուտք գործում այսօրվա գիտություն, որտեղ ամեն ինչ բխում է արտաքին զգայական ընկալումից, արտաքին փորձառությանը պասիվ հանձնվելուց: Այսօր մարդկանց արգելվում է սեփական ներքին ոգեղենությունը: Սա ապացուցում է, որ այդ մշակույթը տղամարդկային է, քանի որ գիտությունն այդքան «կանացի» է դարձել: Սա այն է, ինչ ծագել է տղամարդու եթերային կանացի մարմնից: Ոգեգիտության մեջ մենք ունենք «արական» աշխարհայացք: Մենք պետք է վստահության ուժեղ աղբյուր գտնենք ներքին ունակությունների մեջ: «Արակա՞ն» է, արդյոք, ոգեգիտությունը: Տարօրինակն այն է, որ այսօր ոգեգիտությամբ հետաքրքրվում են հիմնականում կանայք: Դա պայմանավորված է նրանով, որ կինն ունի ակտիվ, «արական» եթերային մարմին:
Ոգեգիտությունը նպատակ ունի մարդկությանը հասցնել ավելի բարձր մակարդակի, քան տղամարդու և կնոջ մասին նման հարցերի քննարկումն է: Այսօր այդ հարցերը քննարկվում են սովորաբար հնարավորինս ցածր մակարդակում, և դա միայն բարձրակետին կհասնի, երբ զգայական պատկերացումներն ավելի ուժեղ ազդեցություն կունենան:
Միայն ոգեգիտությունը կարող է այս ոլորտում փրկություն և ճշմարտություն բերել: Սեռերի իրական համագործակցությունը կհանգեցնի դրան: Իրական խորաթափանցության, իրական ճանաչողության կարելի է հասնել միայն առօրյա կյանքից բարձրանալու դեպքում: Ոգեգիտությունը ցանկանում է բուժիչ միջոց լինել մարդկային մշակույթի համար: Այն փորձված և ապացուցված է, երբ օգնում է մարդուն: Ոգեգիտությունն իր կենսունակությունը պետք է ապացուցի իրական կյանքում:
Շիլլերն առօրյայից վեր կանգնելն արտահայտում է հետևյալ գեղեցիկ բառերով.
«Միայն մարմինն է համապատասխանում այդ ուժերին,
որոնց հյուսում է մութ ճակատագիրը,
բայց ընկավ ժամանակի ամեն իշխանությունից,
օրհնված բնությունների խաղընկերը,
քայլում է վերևում, լուսավոր սրահներում,
աստվածային կերպարը աստվածների մեջ…»
(«Իդեալը և կյանքը» բանաստեղծությունից)
Յունոնա աստվածուհու հուշարձանային կիսանդրին Լուդովիզիի հավաքածուի մեջ է մտել 1622 թվականին: Գյոթեն նրան անվանել է «Իմ առաջին սիրավեպը Հռոմում»:
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի
