Թայրոն Լևիս | Հիմար Բիլլի

Երբ 8 տարեկան էի
Իմ ընկեր Բենը իր ընտանիքի հետ գնաց Շոտլանդիա արշավի,
Եվ նա սայթաքեց ու ընկավ լեռան վրայից:
Ոչ ոք չէր կարող հավատալ կատարվածին,
«Վերնագիր» չեն դառնում ընկերները,
Բայց ամեն 10 և 10,000-ից 10-ն անհաջողակ տղամարդիկ են:
Ես հիշում եմ, որ հարցրի հորիցս
«Ես կմահանա՞մ»:
Նա ասաց.
—Ոչ, որդի՛ս, ոչ հիմա:
Բայց մինչ ես կկարողանայի հարցնել, թե ինչու,
Նա ասաց, որ այդպիսի բան իր որդու հետ չի կարող կատարվել:
Եվ ես մտածեցի՝
Այդպիսի բան Բենի հայրը Բենին կասեր:
Սա խոսում է անոմալիների շուրջ անտեղյակության մասին,
Այդպիսի բան ինձ հետ չի կատարվի.
Խնդիր, որը սկսվում է մի մտածելակերպից,
Որովհետև ոչ ոք չի ուզում հավատալ,
Թե իրենց որդիներից մեկը կարող է
Կնատյացությունը բռնության վերածել։
Բայց ժամանակ առ ժամանակ մի տղա սայթաքում է,
Եվ մի աղջիկ մնում է ջարդված՝ լռության մեջ։
100-ից յուրաքանչյուր 97-ի դիմաց՝
97-ն անհաջողակ կանայք են
Եվ, տղանե՛ր,
Մենք լեռ ունենք մագլցելու,
Ու այն սկսվում է ներքևից:
Հիշո՞ւմ եք, երբ բոլորս դպրոցում էինք,
Ու բոլորս հիմար էինք
Ու սոսինձ էինք նետում առաստաղին,
Որովհետեւ ուզում էինք,
Եվ ի՞նչ կարող էր նա անել,
Միսս Լովեթ,
Մենք 30-ն ենք, իսկ Դուք՝ մենակ,
Բայց մի օր սոսինձը դադարում է կպած մնալ։
Լովեթի արցունքները պետք է չորանային։
Չեմ կարծում, թե մենք չարամիտ էինք, չէ,
Ուղղակի ներսից մի բան կոտրված էր։
Մեզնից մեկը Բիլլին էր ։
Բիլլին չափից շատ էր դա սիրում։
Ամեն գիշեր երազում էր սոսնձի մասին։
Մինչ տարիներ անց՝ խնջույքի մի գիշեր,
Մի աղջիկ խելքից դուրս հարբած էր։
Եվ Բիլլին իրեն հիմար զգաց։
Ու մարեց լույսերը։
Որովհետև այդպես ուզեց։
Եվ ի՞նչ կարող էր նա անել գոռալով՝
«Ես մեկն եմ, իսկ դուք չկաք»,
Եվ որոշ բաներ մնում են կպած։
Որոշ արցունքներ երբեք չեն չորանում։
Եվ նրանք, ովքեր գիտեին՝
Մենք բոլորս զարմացած էինք,
Քանզի Բիլլին չարամիտ չէր, չէ,
Ուղղակի ներսից մի բան կոտրված էր։
Գիտեք, բիլլիները չարամիտներ չեն,
Նրանք համակարգի ձախողումն են,
Կարգապահության մոլորեցված ձև։
Իմ դպրոցում կարգ ու կանոն կար։
Երբ դպրոցում էի,
Մենք քայլում էինք միջանցքներով՝
Ասելով ամենանողկալի կնատյաց բաները,
Եվ ուսուցիչը կմոտենար մեզ
Ու կասեր ուղղել վերնաշապիկները:
Տեսնո՞ւմ եք, կարգապահությունը դա է։
Այն ամրապնդվում է ժամանակի հետ:
Ես 17 տարեկան էի,
Եվ դո՛ւք, 4 տղաներ, չուղղված վերնաշապիկներով,
Եվ այն վեցը՝ սեռական բռնություն գործած։
Գիտեք, բիլլիները չարամիտներ չեն,
Նրանք համակարգի ձախողումն են,
Կարգապահության մոլորեցված ձև։
Տղանե՛ր, խնդրում եմ եղեք կարգապահ:
Քայլե՛ք միջանցքներով՝ չուղղված վերնաշապիկներով,
Բայց երբ նստած եք փաբում,
Կամ ձեր Xbox խնջույքներին
Եվ կարծում եք, որ ձեր կնատյաց հումորն «աննշան» է,
Վիճակագրորեն՝ ձեզնից մեկը, տղանե՛ր, չի կատակում։

Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *