Կիրիլ Մեդվեդև | Հոգնել եմ թարգմանելուց

հոգնել եմ թարգմանելուց
երևի էլ թարգմանությամբ
չզբաղվեմ
ինձ թվում ա
դրանով արժի զբաղվել
մենակ եթե
կարող ես
լրիվ միաձուլվել
հեղինակի հետ
ստորագրել
իր ամեն տողի տակ
բռնել ու ուժգնացնել
իր ճիչը
էդպես էր օրինակ
երբ մի ամերիկացու էի
թարգմանում
ոմն չարլզ բուկովսկու
գրողի ու պոետի
որ թարգմանում էի
շատ էի ուզում
որ հնարավորինս շատ մարդ
լսի իրեն
ու հասկանա
գոնե մի քիչ
նրանից ինչ
ինձ թվում ա
ինքն ա հասկացել
որ թարգմանում էի իրան
ինձ թվում էր
որ մարդ չկա
որ իրան իմ չափ
կհասկանար
չնայած մեր միջև
բացարձակ ոչ մի ընդհանուր բան
չկա ու չի եղել
ոչ արտաքինից ոչ ներսից
ոչ կենսագրության մեջ
ու չարլզ բուկովսկին հեչ իմ իդեալը չի
դրա համար ինձ թվում ա
որ ես իր ձայնով չեմ խոսել
ու դրանում ոչ մի կեղծիք չկար
ոնց որ հաճախ լինում ա
ուրիշի շուրթերով խոսող
թարգմանիչների մոտ
որոնք սեփական ձայն չունեն
ինձ թվում ա
դա իսկական շփում էր
երբ երկու իրարից լրիվ տարբեր մարդ
մեկ էլ սկսում են իրար հասկանալ
ինձ թվում ա
էդպիսի շփումը
կյանքի ու արվեստի
իսկական իրադարձություն ա որ կա
ես բուկովսկու
ամբողջությամբ մի վեպ եմ թարգմանել
ու լիքը բանաստեղծություններ
ինձ թվում ա
շատ լավ եմ թարգմնաել
երկուսն էլ
վեպը ամբողջությամբ չգիտեմ ոնց
բայց էնտեղ պարզապես հանճարեղ հատվածներ կան
վստահ եմ դրանում
ոնց որ բանաստեղծություններն էլ
չարլզ բուկովսկու
բանաստեղծությունները որ թարգմանում էի
ինձ թվում էր
որ ռուսերենով ամենալավ ժամանակակից պոեզիան եմ անում
ճիշտն ասած
ինձ հիմա էլ ա տենց թվում
ես ցավոք չգիտեմ
թե դա երբ ա հրապարակվելու
կարող ա արդեն երբեք
ու ես արդեն
ճիշտն ասած
հույս չունեմ
որովհետև գիտեմ
որ կարող ա վեպը
ավելի շուտ հրապարակեն
ուրիշ թարգմանությամբ
որը կարող ա վատն էլ չի
ուղղակի առանց խզարումների
իսկ կարող ա լրիվ
խայտառակություն ա:
հիմա դետեկտիվ եմ թարգմանում
արտասահմանյան գրականություն ամսագրի համար
ամսագրի հավելվածների
նոր շարքի համար դետեկտիվ ա
շարքը կարծեմ կոչվում ա
գիրք ճանապարհի համար
զգացողություն ունեմ
որ բուրժուազիային եմ սպասարկում
դետկտիվը ջոն ռիդլին ա գրել
ամերիկյան սևամորթ գրող
32 տարեկան ա
սուր սյուժեով դետեկտիվ ա
մի քիչ քվենտին տարանտինոյի ֆիլմերին ա նման
հոլիվուդի ծաղր կա մեջը
ու հոլիվուդյան իսթեբլիշմենթի բարքերի
քննադատություն
բայց նույն հին հոլիվուդյան հնարների
օգտագործմամբ
վեպում մի քանի լավ տեղ կա
բայց ընդհանուր ինձ թվում ա
ուղղակի
հմուտ արհեստի արդյունք ա
ինձ թվում ա թարգմանիչները
հազվագյուտ բացառությամբ
ուրիշների արյունով սնվող
հրեշներ են
որովհետև թարգմանությունը
քաղցր երազ ա
իսկ ստեղծագործելը
տանջանք
դրա համար
երևի էլ
թարգմանությամբ չզբաղվեմ

Թարգմանությունը ռուսերենից՝ Ելենա Այդինյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *