Պաբլո Ներուդա | Մի հեռացիր, անգամ մեկ օր

Մի հեռացիր, անգամ մեկ օր,
Որովհետեւ, որովհետեւ, ինչպե՞ս ասեմ,
Երկար է օրը, թե քեզ սպասեմ,
Ինչպես դատարկ կայարանում
Վաղուց քնած գնացքներին:

Մի լքիր ինձ, թեկուզ մեկ ժամ,
Որովհետեւ տառապանքիս կաթիլները
Տունը կորցրած ծխի նման
Իմ մոլորված հոգին կայրեն:

Թող որ շողքդ հավերժ մնա ծովի ափին,
Թող աչքերդ չքարանան դատարկ հեռվում,
Ինձ մի լքիր, թեկուզ լինի մեկ ակնթարթ,

Որովհետեւ հենց այդ պահին
Տխուր, մոլոր պիտի հարցնեմ
Ետ կդառնա՞ս արդյոք նորից,
Թե կթողնես, որ ես մեռնեմ
Քեզնից հեռու ու միայնակ…

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիտա Մարգարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *