Իսկ ավելի քչին ես համաձայն չեմ
Մի օր կարթնանամ, և այլ է աշխարհը՝
Լուսաշող, մաքուր, անսպառ չքնաղ,
Եվ գահին բարձրադիր՝ կայսրուհի-սերը,
Իսկ ավելի քչին ես համաձայն չեմ…
Գետերի ջինջ ջրեր կամրջի տակ վանակնե,
Իսկ ծաղիկների վրա ոչ ոք չի կարող իշխել,
Եվ ոչ թե կենաց ծառ, այլ կենաց պարտեզներ,
Իսկ ավելի քչին ես համաձայն չեմ,
Համաձայն չեմ…
Ընկեր կդառնա թռչնին ու կենդանուն
Մարդն այլևս նրանց չի սպառնում,
Եվ չեն լինի զայրալից դեմքեր այսուհետ,
Իսկ ավելի քչին ես համաձայն չեմ…
Հավատում են դեռ մանուկները փուչ երազներին,
Ափսոս՝ այդ երազներում ես երբեք չեմ ապրի,
Կգա օրը, և բաժանման ժամն էլ մեր,
Իսկ ավելի քչին ես համաձայն չեմ,
Համաձայն չեմ…
Մի օր կարթնանամ, և այլ է աշխարհը՝
Լուսաշող, մաքուր, անսպառ չքնաղ,
Եվ գահին բարձրադիր՝ կայսրուհի-սերը,
Իսկ ավելի քչին ես համաձայն չեմ…
Իսկ ավելի քչին ես համաձայն չեմ,
Համաձայն չեմ…
Համաձայն չեմ…
Թարգմանությունը ռուսերենից՝ Դիանա Սիսակյան