Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկա | Պետք է դիմակ կրել

Պետք է դիմակ կրել

գնացի դիմակով կծկված մութ թիկնոցի մեջ
կկոցած աչքերով
շողացող մանգաղների միջով
երջանկությունն ինձ չճանաչեց
և պարեց ինձ հետ
չիմանալով որ ես նա եմ
ում ինքն ատում է
ճակատագիրը նույնպես ինձ չճանաչեց
և մտածեց ինքն իրեն
ինչու պիտի չգոհացնեմ
այս օտարականին

 

Ո՞վ եմ ես

ո՞վ եմ առանց իմ
վկայագրերի, լավ գնահատականների
քննությունների,

ո՞վ եմ երբ հանում եմ
մոդայիկ հագուստն ու հագնում
հույսն իմ ուսերին,

ո՞վ եմ
քույր
դուստր
ընկեր

ո՞վ եմ նրանց աչքերում,
ովքեր ամեն օր անցնում են
հարևան մարդաշատ փողոցով։

 

Արցունքներ

Տուր ինձ վերարկուն, անձրևում է․․․
Ցավոք, եղանակն արդեն այն չէ․․․
Դա անձրև չէ՞․․․ Ո՛չ, այդ արցունքներն իջան ցած
մի ինչ-որ հեռու՜-հեռու մոլորակից․․․

 

Նախանձ

Չեմ նախանձում այն ջահել աղջնակին,
որ վազվզվում է սիրուն տղայի հետ, այն մեկի, որ ձգտում է նվաճել իրեն
ու ակնհայտորեն չի կարողանում ապրել առանց ներա։

Բայց նախանձը պատառոտում է հոգիս,
երբ տեսնում եմ ծեր սիրասուն մորը դստեր հետ,
որ հնաոճ կերպով դանդաղ քայլում է ճանապարհով․․․

 

Ծերություն

Նշենին հագել է մանուշակ մետաքս,
իսկ լորենին կանաչ սահուն ատլաս․․
Ես հագուտս էլ չեմ փոխի,
ինձ էլ ոչ ոք չի նկատի։

Կան խենթեր,
որ փնջեր են կազմում եղինջից ու խատուտիկից,
բայց կա՞ն այնպիսիք,
որ կհամբուրեն վարսերը ծեր կնոջ։

Մենակ եմ,
Տատիկ են ինձ ասում –
ինձ սև կետ եմ զգում
գորգի վրա ծիածանագույն ․․․

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *