Մերի Ջո Բանգ | Փխրուն, ինչպես երեխա

Փխրուն, ինչպես երեխա,
Անհարատեւ,
Մորս համար անփոփոխ,
Ահա ես եմ՝
Նստած աթոռին`
Քո մասին մտածում:
Եւ ինչպե՜ս էի զգում
Քեզ հետ խոսելիս:
Հրաշալի՜
Ու ահավո՜ր,
Ինչպես հաբերը՝
Որ ամեն բան վերացնելով
Թողնում է միայն գեղեցիկը:
Ես քեզ սիրում էի:
Ես քեզ սիրում եմ:
Դու կայիր:
Դու կաս:
Ու կյանքը մի փորձ է,
Աթոռն է, որի վրա նստած եմ:
Ու քո մասին մտածելը
Լիացնում է քո կարոտը:
Ես քեզ սիրում էի:
Ես քեզ սիրում եմ:
Ինչպես գեղեցիկն եմ սիրում:
Դու կայիր,
Դու կաս,
Ու մայիս է:
Իսկ մայիսը սպասում է հունիսին:
Այսպես է տարիս չափվում:
Այն, ինչ իմ մեղքով էր
Երգիս թեման է դարձել:
Ես չլռեցի:
Ես լալիս էի:
Իսկ դու ինձ ներել ես:
Ինձ գրկել՝ արցունքներից խեղդվելիս:
Դու կայիր:
Դու կաս:
Ամենագեղեցիկն ես
Իմ երբեւէ տեսած:

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիտա Մարգարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *