Առաջին անգամ «Մայրիկ» («La mamma») երգը Շառլ Ազնավուրը ձայնագրել է 1962 թվականին` նույն թվականին թողարկման պատրաստվող (EP- Extended play) ալբոմի համար, որնը, ըստ էության, որպես նախաազդ պետք է ծառայեր մեկ տարի անց թողարկվելիք համանուն՝ «La mamma» 11-րդ ստուդիական ալբոմի համար: Երգի հեղինակներն են Ռոբերտ Գալը և Շառլ Ազնավուրը: Ազնավուրից բացի այս երգեր միաժամանակ սկսեցին կատարել տարբեր երգիչներ: Առաջին սինգլը լույս տեսավ 1963թ.վերջերին, ֆրանսիական «Les Compagnons de la chanson» վոկալ խմբի կատարմամբ: Այն ֆրանսիական երաժշտական հորիզոնականներում հասավ ընդամենը մինչև 80-րդ հորիզոնականը: 1964թ. փետրվարին թողարկվեց Ազնավուրի «La mamma» –ն, որը սկսեց հնչել ամենուր: Երգը առաջին հորիզոնականում էր ֆրանսիական հիթ-շքերթներում: Նույն թվականից երգը հիթային էր Հոլանդիայում, Բելգիայում, ճանաչման աշխարհագրությունը ընդլայնվեց դեպի Իտալիա: «La mamma» –ն դարձավ Ազնավուրի առաջին երգը, որի վաճառքը տեղավորվեց միլիոնանոց սահմանում:
Մայրիկ
Բոլորն էլ եկան,
Բոլորն այստեղ են
Երբ լսվեց ճիչը,
Որ մեղմորեն հանգչում է նա`Մայրը…
Բոլորն էլ եկան
Բոլորն այստեղ են
Նույնիսկ Իտալիայից Հարավային
Այստեղ է և նզովյալ զավակ Ջորջիոն
Ձեռքերը լի ընծաներով…
Էրեխեքն էլ լուռ խաղով են տարված
Մահճի կողքին կամ գետնին նստած
Բնավ կարևոր չեն իրենց խաղերը
Ասես մատուցում են վերջին ընծաները
Նրան` Մայրիկին…
Ջերմացնում են համբույներով
Բարձերն անվերջ ուղղելով
Հանգչում է նա` Մայրը.
Սուրբ Մարիային բարեգութ
Ձեռքերն ենք մեկնում
Ու Ավե Մարիա կանչում
Այնքան սեր ու հիշողություններ
Քո շուրջ` Մայր
Այնքան արցունք ու ժպիտներ
Բոլորը քոնն են, Մայր…
Տղամարդիկ դիմադրում են տենդին
Հավերժական արևի ճանապարհին
Հանգչում է նա` Մայրը
Նոր քաշած գինի են խմում
Ասում, հիշում…
Մինչ նստարաններին
Գլխաշոր ու գլխարկ են թողնում…
Տխրություն չկա
Դա է արտառոց
Սիրով լի մահճի մոտ
Նույնիսկ մի կիթառահար հորեղբայր
Նվագում է` ուշադրությունն ուղղելով
Առ Մայր…
Կանայք էլ հիշելով
Տխուր երգեր անքուն գիշերների
Երգում են, ասես մանկիկ օրորում
Լավ օր անցկացնելու վերջալույսում
Որ մանկիկը ժպտա ու մտնի քուն….
Հանգչում է նա` Մայրը
Մեղմորեն փակում աչքերը
Ավե Մարիա
Այքան սեր ու հիշողություններ
Քո շուրջ` Մայր
Այնքան արցունք ու ժպիտներ
Քեզնով` Մայր
Որ երբեք ու երբեք
Չես լքի մեզ, Մայր…
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էվրիկա Երիցյանի