Սիրված երգերը հայերեն | Դելֆինի 744

Երկինքը գոռում է մանկան ձայնով,
Պատերազմը՝ պարում դաշտերում այրված,
Գետինը՝ ծածկվում հերոսի դիակով,
Մինչև վերջ չընթերցված գրքերից եկած։

Սև հաղարջը շորերին է քսվում,
Հետնաբակում՝ խաղ ու խաղալիք։
Պետությունը, որ երեխային մահվան է ուղարկում,
Իր անունը միշտ կդնի Հայրենիք։

Քամին քշում է ապագա խատուտիկների թերթերը,
Մատների միջով խոտը ձգտում է հասնել արևին,
Ողջերը, քշտելով կեղտոտ շապիկի թևքերը,
Տուն են տանում մեռած տղային։

Հիմա ի՞նչ. ինձ պիտի պատի հպարտությու՞նը,
Որ ես մահացած հերոսի հայր եմ, հա՞։
Բայց միայն ոսկու մեջ է անվան գրանիտե ամրությունը,
Իսկ սիրտը նրա մեռած է, ահա։

Հագուստս պատռում, պոկում է քամին,
Ծաղկափոշուց թեթև է հոգին իմ մաշված
Թռչում եմ անեզր դրախտով կրկին,
Այս վերջին գարնան սրտում թաքնված։

Չէ, ես դեմ չեմ պատերազմի անիմաստությանը,
Աստծու սիրուն, իրար միս կերեք առանց կանգի,
Մինչև հասնեք ոսկորի փայլուն ճերմակությանը,
Մինչև բացվի շլացնող ողորկը գանգի։

Իսկ ես, ես արդեն վիրավոր եմ մահացու,
Բայց դեռ չեմ հաշվել տաք ծովերի թիվը,
Իսկ դուք պատերազմեք, բայց մի տեղ առանձին ու հեռու,
Տարեք դառը վշտի ձեր վերջին կռիվը։

Հագուստս պատռում, պոկում է քամին,
Ծաղկափոշուց թեթև է հոգին իմ մաշված
Թռչում եմ անեզր դրախտով կրկին,
Այս վերջին գարնան սրտում թաքնված։

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Յուրի Սարգսյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *