Տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար: Կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը:
Հանգանակությունները կարող եք կատարել Pro Credit բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`
AMD 253090017430-0090
EUR 253090017448-0092
USD 253090017455-0091
Կարող եք նաև անձամբ բերել Գրողների միություն (Բաղրամյան 3, 2-րդ հարկ), ժամը 10-ից 18-ը: Հեռ. 564142, 094497601
Hovhannes Grigoryan, a renowned Armenian poet, has been diagnosed with lung cancer. A complicated surgery that would save his life can be done only in Germany. The total cost of the surgery is $50,000. Any support from anyone is vitally important. You can help save a great poet’s life by contributing any amount of money to the cause.
Please transfer funds to the following Pro Credit Bank accounts:
AMD 253090017430-0090
EUR 253090017448-0092
USD 253090017455-0091
Alternatively, you can also donate in person by visiting the Writers` Union of Armenia at 3 Baghramian Street (2nd floor), between10 am and 6 pm. For more information, please call 56 41 42 or 094 49 76 01.
————————————————
Հանգանակության ընթացքի և բանաստեղծի վիճակի մասին կարող եք իմանալ նրա աջակցության համար ֆեյսբուքում ստեղծված ՕԳՆԵՆՔ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ խմբից:
Բաց նամակ ՀՀ նախագահին.
Ժամանակն է, որ այլեւս չհամալրվի վաղաժամ կյանքից հեռացած հայ մտավորականների տխուր ցանկը
Անկախության շրջանի հայ լավագույն բանաստեղծներից մեկի` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Նրա կյանքը հնարավոր է փրկել միայն բարդ վիրահատական միջամտությամբ, որը կարող է իրականացվել միայն Գերմանիայում և կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ (50 000 ԱՄՆ դոլար):
Տաղանդավոր բանաստեղծի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է Ձեր բարձր հովանավորությունը: Հուսով ենք, որ մեր պետության համար հոբելյանական այս տարում, այս տոնական օրերին Ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ կհաջողվի փրկել անկախ պետականության շրջանի լավագույն բանաստեղծներից մեկի կյանքը:
Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում մենք իրավունք չունենք թույլ տալ այդպիսի կորուստ: Ժամանակն է, որ այլևս չհամալրվի անտարբերության հետևանքով վաղաժամ կյանքից հեռացած հայ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ տխուր ցանկը:
Ձեր օժանդակությամբ Դուք փրկում եք ոչ միայն Հովհաննես Գրիգորյանի կյանքը, այլև մեծ ծառայություն եք մատուցում հայ մշակույթին ու գրականությանը:
Ակնկալում եք Ձեր արագ արձագանքը, որովհետև ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել:
“Օգնե’նք Հովհաննես Գրիգորյանին” հանգանակության նախաձեռնող խումբ (գրողներ, գրականագետներ
Եթե Հովհաննես Գրիգորյանը լիներ Ֆրանսագիր ու ֆրանսիացի պոետ, ապա Ֆրանսիայի կառավարությունը, կամ ցանկացած գործարար իր համար պատիվ կհամարեր աջակցել մաեստրոյի առողջական խնդիրների լուծմանը, սակայն նա Հայաստանաբնակ, հայ ու հայագիր պոետ է ու էդքանով նրա բախտը չի բերել: Ես ցավում եմ, բայց բոլոր նրանք, ում օժանդակությունը շաշափելի կլիներ մաեստրոյի կյանքի փրկության համար, այս պահի դրությամբ հիմնակնում լուռ են ու անտարբեր:
Մարդ, որի ստեղծած գրականության ընթերցանությունը ես հանգիստ սրտով կարող եմ հանձնարարել իմ երեխաներին, կարող է վախճանվել միայն այն պատճառով, որ իր երկիրը ինչ-որ 50.000 չի հայթայթել իր փկրության համար:
Ամոթ էդ տեսակ երկրին ու ամոթ ինձ…