ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ- «Փխրուն»-ը («Fragile») բրիտանացի ռոք-երաժիշտ Ստինգի ...Nothing Like the Sun ալբոմի չորրորդ սինգլն է: Երգը ձայնագրվել և կատարվել է նաև իսպաներեն ու պորտուգալերեն: Ստինգը երգը գրել է ի հիշատակ ամերիկացի ինժեներ-շինարար Բեն Լինդերի, որը սպանվել է 1987 թվականին՝ Նիկարագուայի հիդրոէներգետիկ նախագծի վրա աշխատելու ժամանակ:
«Fragile»-ի ստուդիական տարբերակը «Fields of Gold»-ի հետ միասին դարձել է Սթինգի այցեքարտային երգերից մեկը։
Փխրուն
Եթե արյունը հոսի,
երբ մարմինը և պողպատը
նույնական լինեն՝
ցամաքելով երեկոյան արևի
ցոլքի ներքո,
վաղվա անձրևը կսրբի
հետքերը, բայց
մեր գիտակցության մեջ
որևէ բան միշտ կմնա:
Գուցե այս վերջնախաղը
նախանշված էր
լուծելու կյանքի
հավերժական փաստարկը,
որ ոչինչ բռնությունից
չի ծագում
և երբևէ ոչինչ չէր կարող:
Որպեսզի բոլոր
դժբախտ աստղի տակ
ծնվածները չմոռանան՝
որքան փխրուն ենք մենք:
Կրկին և կրկին անձրևը կհոսի
ինչպես երկնային արցունքներ,
կրկին և կրկին անձրևը կասի՝
որքան փխրուն ենք մենք…
Կրկին և կրկին անձրևը կհոսի
ինչպես երկնային արցունքներ,
կրկին և կրկին անձրևը կասի՝
որքան փխրուն ենք մենք,
որքա՜ն փխրուն…
Թարգմանությունն անգլերենից՝ Աիդա Հարությունյանի