Սիրված երգերը հայերեն | Տոկիո Հոթել

Հաղթահարելով մուսսոնը
Պատուհանն այլևս չի բացվում
Այստեղ՝ ներսում, ամեն ինչ լցված է քեզնով
Եվ դատարկությամբ
Վերջին մոմը մարում է իմ առջև
Ես սպասում եմ արդեն մի հավերժություն
Վերջապես եկել է ժամանակը
Իսկ փողոցում սև ամպեր են շարժվում

Ես պետք է հաղթահարեմ մուսսոնը,
Մինչև աշխարհի ծայրը
Մինչև ժամանակը վերջանա
Մինչև անձրևը դադարի
Դեպի փոթորիկը, անդունդի եզրին,
Իսկ եթե այլևս չդիմանամ, կմտածեմ
Որ մի օր մենք միասին կվազենք ՝
Հաղթահարելով մուսսոնը
Հետո ամեն ինչ լավ կլինի

Իմ առջև կիսալուսինն է սուզվում
Նա հենց հիմա քեզ հե՞ տ էր
Կկատարի՞ այն, ինչ խոստացել էր ինձ
Ես գիտեմ, որ կարող եմ գտնել քեզ
Ես լսում եմ քո անունը փոթորկի մեջ
Ես հավատում եմ նրան
Որ հավատս կորցրել եմ

Ես պետք է հաղթահարեմ մուսսոնը
Մինչև աշխարհի ծայրը
Մինչև ժամանակը վերջանա
Մինչև անձրևը դադարի
Դեպի փոթորիկը, անդունդի եզրին,
Իսկ եթե այլևս չդիմանամ, կմտածեմ
Որ մի օր մենք միասին կվազենք
Որովհետև ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել հիմա
Եվ կհաղթահարենք մուսսոնը

Ես պայքարում եմ այս դռան հետևում գտնվող ուժերի դեմ
Նրանք կպարտվեն և ինձ կտանեն քեզ մոտ
Եվ հետո ամեն ինչ լավ կլինի
Հետո ամեն ինչ լավ կլինի
Ամեն ինչ լավ կլինի
Լավ կլինի

Ես պետք է հաղթահարեմ մուսսոնը,
Մինչև աշխարհի ծայրը,
Մինչև ժամանակը վերջանա
Մինչև անձրևը դադարի
Դեպի փոթորիկը, անդունդի եզրին,
Իսկ եթե այլևս չդիմանամ, կմտածեմ
Որ մի օր մենք միասին կվազենք ՝
Հաղթահարելով մուսսոնը
Հետո ամեն ինչ լավ կլինի

Թարգմանությունը գերմաներենից՝ Տաթև Շվաբաուերի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *