ՊԵՏԵՐ ՏՈՒՐՐԻՆԻ | Առնետաորս

Պետեր Տուրրինի` ավստրիացի դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս: Ծնվել է 1944 թվականին: Բազմաթիվ պիեսների հեղինակ. «Վերջ, վերջապես», «Հովսեփը եվ Մարիամը», «Առնետաորս»/1967թ./: «Առնետաորսը» կարելի է ասել հայտնի դարձրեվ դրամատուրգին եվ 1970ականներից այս պիեսը բազմաթիվ անգամ բեմադրվել է: Տուրրինին նաև կինոսցենարների հեղինակ է:

Եկեք փորձենք սիրել մեր մեջ ապրող առնետին, որպեսզի գարեջրի բաժակի մեջ մեր արտացոլմանը համակրանքով նայել:
Գործող անձինք
Կին
Տղամարդ
1-ին տղամարդ
2-րդ տղամարդ

Կին. -Զգույշ: Մենք անցանք մանկական սայլակի վրայով: Մենք իսկապես էստեղ ենք կանգնելու՞…
Տղ.-այո:
Կին.- Իմ կարծիքով դու աննորմալ ես: Չտեսնել մանկական սայլակը… լսեցիր, ինչպես խրթխրթաց՞…
Տղ.-էդ երեխայի ոսկորները խրթխրթացին:
Նորից լսվում է շարժիչի ձայնը: Բեմում երեւում է մեքենան: Շարժիչը հանգչում է, լռություն:
Կին.- էս ինչ խավար է…մատը մտցնեն աչքդ, տես էլ նկատի.
Տղ.- ոչինչ, կսովորես…
Կին. – ֆու, շան հոտ է գալիս…
Տղ.- ոչինչ, կսովորես:
Կին.- միայն նայիր, ինչ խոզություն, ու որտեղի՞ց է էս ամենը էստեղ…
Տղ.- Որտեղից է հավաքվել…բնական է, որ քաղաքից: Մի հիասքանչ օր էս կույտը կծածկեն հողով ու դու բացի տներից ոչինչ չես տեսնի, միայն իրար կողքի շարված տուփեր…
Կին.- Միայն էդ մտքից վատ եմ զգում: Տներ, տներ եւ բոլորը մինչեւ հիմքը կեղտի մեջ:
Տղ.- հիմարություն, քաղաքի կեսը թափոնների վրա է հիմնված: Ինչ վատ բան կա դրա մեջ՞: /միացնում է մեքենայի լույսերը / շուրջդ նայիր, ինչ ես տեսնում՞
Կին.- ……պատռված մատրաս, փորոտիկը դուրս թափված բազմոց, ջարդված սառնարան:
/տղամարդը անջատում է լույսերը/
Լսիր, էնքան հիմարություններով է լցվում գլուխս…մինչեւ մեր սառնարան գնելը, ծերուկը գարեջուրը միշտ լուսամուտին էր դնում, մենք էլ հատուկ գարեջուրը թրցնում էինք: Էդ դադարեց էն ժամանակ, երբ մեր տանը սառնարան հայտնվեց… քանի որ սառը գարեջրից երեխաները լուծ են ընկնում…
Տղ. – Դե եթե էս հին սառնարանը քո հորինն է, դու հիմա էլ կարող ես…
Կին.- /ընդհատում է/ …լսիր, կանանց սենց տեղեր չեն բերում, այն էլ՝ առաջին անգամ:
Տղ.- Թքած, ինձ էստեղ դուր է գալիս: /միացնում է լույսերը/ նայիր տներ չկան, մարդիկ չկան, ռադիո չի ոռնում, ոչ ոք քեզ չի հետեւում: Ինձ ազատություն է պետք, հասկանում ես՞: էստեղ խելքից դուրս հին մեքենաներ կան… Հին մերսեդես, նենց, որ աչքերիդ չեն հավատում:… լիքը ֆոլցֆաբեն… բայց շոկի մեջ ընկա, երբ գտա եռեսունութ թվի Լասսալ…պատկերացնում ես, եռեսուն թվի Լասսալ:
Կին.- Ծիծաղելի ես…
Տղ.- /անսպասելի մոտենում է աղջկան/ գնացինք…
Կին.-ոչ, ոչ, սպասիր :
Տղ.- գնացինք, կարելի է մտածել քեզ դեռ ոչ մի սիրող ձեռք չի գրկել…
Կին.-/գոռում է, մատնացույց անում հանդիսատեսին / էստեղ առնետ կա՞, Մաաաամ, էստեղ առնետ կա…
/տղամարդը հանգիստ մեքենայից ատրճանակն է հանում, կրակում է, հետո ուրախ ձայնով/
Տղ.- վերջն էկել էր, Ամեն…
Կին.- /վախեցած/- խնդրում եմ, կրակիր, էստեղ էլի կա:
Տղ.- /հանդիսատեսի վրա նշան է բռնում/ վայ, ես քո, փախավ…
Կին.- դու… դու տեսար՝ ինչ մեծ են, նապաստակից էլ մեծ:
Տղ.- սրանք դեռ ինչ, դեռ այնպիսիներին կտեսնես ՝ էն ժամանակ կերգես:
Կին.- գնանք էստեղից: ինչքան տեսա հերիք է… ինձ տուն տար:
Տղ.- /լույսերը անջատում է/ մի խառնվիր, պատկերացրու, թե դու Աֆրիկայի կենտրոնում ես, առյուծների որս….մռռռռռռռռռռռ……..
Կին.- Ես առյուծներ չեմ ուզում, ես հո Տարզանը չեմ. ես տուն եմ ուզում:
Տղ.- ձայնդ կտրիր, վերցրու ծխախոտը ու լսիր: Ես տղամարդ եմ, հասկանում ես՞ : ես պետք է սպանեմ, պարզ է: Ես պետք է սպանեմ, մեր բնազդն է, հասկանում ես՞: բայց ես քաղաքում եմ ապում ու եթե մարդկանց վրա կրակեմ, ինձ կփակեն մի տեղ: իսկ եթե ես որսամ առյութին, որը գազանանոցում է, դժվար թե ամբողջ կյանքում տակից դուրս գամ: Երկու տարբերակ չունեմ… կամ ես պետք է կուլ տամ իմ բնազդը … կամ պետք է գամ էստեղ ու առնետներ որսամ. Հասկացար՞
Կին.- Դու իրոք հաճույք ես ստանում դրանից՞
Տղ.- հավատա, ավելին քան ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղին…
Կին.- մեղք ես, դու ինչ-որ կովբոյ ես, այ քեզ բան…
Տղ.- իսկ դու ի՞նչ էիր մտածում:
Կին.- չգիտեմ… ուղղակի համակրելի եվ վերջ: Բոլորի նման աշխատավոր մարդ ես:
Տղ.- այ հենց դրա համար էլ գալիս եմ էստեղ: Ես աշխատավոր չեմ, ես տղամարդ եմ: Գարեջուր ուզում ես՞:
Կին.- հա…եթե շատ սառը չի…
/նա շրջվում է, բացում է մեքենայի միջի բառը. Գինի, գարեջուր, կոլա…/
Սա մեքենա չի, հրաշք է. Այ սա դուրս եկավ:
Տղ.- աղբանոցի եվս մի թեկնածու…
Կին.- ինչի ես էդպես ասում՞ ախր, ես տեսա, թե ոնց էիր արհեստանոցում հավաքում այն…
Տղ.- ճիշտ ես, ճիշտ ես… ամբողջը իմ ձեռքեռով եմ հավաքել, շարժիչը՝ երկու հարյուր ձիաուժ, ես թռցրել եմ հաճախորդներիցս մեկից, իր մեքենայից միայն կարելի էր մարմելադ սարքել… շարժիչի հետ շատ տանջվեցի.. քանդել, հավաքել… հետո էլ հազում էր, թոքախտի պես… բայց հետո աշխատեց, հասկանում ես՞… իմ շարժիչը…ես եմ նրան կյանք տվել: Ամեն գիշեր երազում էի, երբ վերջացնեմ՝ ոնց է ստացվելու: Ես նստած եմ իմ մեքենայի մեջ տիեզերագնացի պես. …Կատապուլտով բազկաթոռ, ամեն ինչ իր տեղում է: Կմիացնեմ շարժիչը ու… եվ ես մռնչյունով թռչում եմ տների վրայով…ես թռչում եմ, հասկանում ես: Ես իսկապես տեսել եմ՝ ոնց եմ թռչում…ես բոլորիդ վերեվից էի նայում… ես եվ իմ մեքենան… նրա ամեն մասը ես իմ ձեռքով եմ տեղադրել. Ամեն մասնիկ…ինչ ուրախություն…իմ մեքենան…իմ աշխատանքը: եվ հանկարծ ամեն ինչ վերջացավ…վերջ, Ֆինիտո, հասկանում ես՞. Ձողիկներ ուզում ես գարեջրի հետ՞:
Կին. – ինչը վերջացավ՞…
Տղ.- չգիտեմ…Դա ոնց որ քո նոր փուչիկը ինչ-որ ասեցով ծակեն…ոնց որ քո սիրած թիմը պարտվի…ես նայեցի իմ մեքենային եվ հասկացա, որ այն ընդամենը իր է, հասկանում ես՞…Իր միայն իր է, ուրիշ՝ ոչինչ: Եվ էլի մի բան հասկացա, որ միայն առնետաորսն է ինձ ուրախացնում, ուրիշ ոչինչ: /վերցնում է ատրճանակը, միացնում լույսերը, վեր է կենում/. Հեյ, դուք, առնետնե՛ր, դուրս եկեք…ցույց տվեք ձեր զզվելի կարմիր աչուկները. /կրակում է դեպի հանդիսատեսը/ մեկ…/դեռ կրակում է/… երկու…/նորից կրակում է/ …երեք:
Կին.- ինչ, էլի սպանելու ցանկություն առաջացավ՞:
Տղ.- կեղտ խժռողներ, գող արյունարբուներ. Պոչավոր արարածներ…Ես ձեր հաշիվները կմաքրեմ: /նորից նստում է, անջատում լույսերը, փորձում է կնոջը համբուրել/ լսիր, գնացինք, պետք չի բարդացնել. արի:
Կին.- ոչ, ոչ, սպասիր. Ես քեզ չեմ ճանաչում /վերցնում է հրացանը եվ նշան է բռնում հանդիաստեսի վրա, ավելի քնքուշ/ Պիֆ- պաֆ…
Տղ.- մեջը փամփուշտ դնե՞մ
Կին.- հա՞, միայն մի անգամ փորձելու համար. Ես երբեք չեմ կրակել:
Տղ.- /վերցնում է հրացանը, փամփուշտ դնում մեջը ու վերադարձնում/ կոթը դիր ուսիդ, պինդ բռնիր, մատդ ձգանի վրա, դե կրակի…/միացնում է լույսերը, կոնկրետ ցույց է տալիս,թե հանդիսատեսի միջից ում կրակի/ այ էնտեղ մեկը կա…
/նա դողում է եվ համարյա լաց է լինում/
Կրակի, հիմա՛ր, կրակի՛…
Կին- /սկսում է կրակել, մի քանի կրակոցից հետո նոր իջեցնում է հրացանը/ դե ի՞նչ, ես խփեցի՞:
Տղ.- հա, հին կալոշ ես սատկացրել, ոջլոտ կեղծամ եվ ճաքած մանեկենի գլուխ…
Կին.- /ոգեվորված/ շուտ արա, նայիր, էնտեղ առնետները ցույց են անում… շուտ արա…
/տղամարդը վերցնում է հրացանը ու մի քանի անգամ կրակում/
Ապրես, բրավո, դու երեք հատ հաստլիկի սատկացրիր:
/նա նստում է, վերցնում գարեջրի շիշը/
Տղ.- Աստված հոգիները լուսավորի. /պաուզայից հետո/ Երբ մտածում եմ, որ էս զզվելի կենդանիները ատոմային պատերազմից հետո էլ են ապրելու, գժվում եմ ջղայինությունից: Երբ մեր մարմինը վերածված կլինի մանր մասնիկների եվ մեր մնացորդները այս ու այն կողմ թափված կլինեն, հազարավոր առնետներ, միլիոնավոր, միլլիարդավոր առնետներ կխժռեն մեր այրված ոսկորները: /վերցնում է հրացանը, վեր է կենում/ տեսնում ես, էնտեղ մոխրագույն, զզվելի, տեսնում ես նրան՞… նա նախաճաշին կհամտեսի իմ աչքերը, անասո՛ւն: /կրակում է/ Չկպավ: /գոռում է/: Մենք դեռ կհանդիպենք, արյունարբո՛ւ: Ես քո պոչը մի մետր կդարձեմ, որ դու խեղդվես պոչովդ…ես քո իսկ հյութի մեջ քեզ կեփեմ, նենց որ դու բուսակեր կդառնաս… դու, անիծյալ տականք…
Կին.- /փորձում է նստարանին նստեցնել, վերցնում է հրացանը/ դե, արի, մի հուզվիր էտքան…/համբուրում է նրան/
Տղ.- դու մի՞շտ ես հրացանը ձեռքիդ համբուրվում …
Կին- միայն երբ դատարկ է…
/նա ծիծաղում է եվ գրկում է կնոջը/
Սպասիր, ես…
Տղ.- /ընդհատում է կնոջը եվ շարունակում նախադասությունը/ …ես քեզ չեմ ճանաչում… Դու անընդհատ նույն հիմարությունն ես կրկնում: Էտ երբվանի՞ց տղամարդու հետ քնելու համար քեզ պետք է ճանաչել նրան:
Կին.- ամեն կին պետք է…
Տղ.- միայն պետք չի հիմա քարոզներ կարդալ: Դուք՝ կանայք, մեկ է անկողնում փակում եք ձեր աչքերը, ուրեմն ի՞նչ տարբերություն:
Կին.- Դու լո՞ւրջ ես խոսում:
Տղ.- Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ…չգիտեմ եվ չեմ հասկանում…կանայք ինձ համար գաղտնիք են: Չնայած ես ծնողներիս, եղբորս էլ չգիտեմ: Մենք խոսում ենք, բայց իրար ոչինչ չունենք ասելու: Իսկ աշխատանքի մարդիկ գնում են միայն փողի համար. Դե արի դրանց մեջ մարդ ճանաչիր… Միակ բանը, որ ես իսկապես ճանաչում եմ՝ իմ մեքենան է: Հասկանո՞ւմ ես: որովհետեվ ես ինքս եմ այն հավաքել…ամեն ինչ քանդել եմ, հետո նորից հավաքել… ամեն մասնիկը իմ ձեռքում է եղել…բայց ես էս նույն բանը չեմ կարող մարդկանց հետ անել, դրա համար էլ չեմ ճանաչի նրանց…
Կին- փորձիր…
Տղ.- /ձեռք է առնում/ փորձիր, փորձիր… լսիր, ես մարդկանց մասին կխոսեմ, ինչպես՝ մեքենայի…ես գնում եմ իր մոտ եվ ասում, որ ուզում եմ իրեն քանդել ու բռնել ամեն մասնիկը ձեռքում փահել… ես ուզում եմ իրեն ճանաչել, չէ՞… բայց նա…նա…նա ինձանից փախչում է… մոտ չի թողնում…
Կին- Ինչի՞ է նա փախչում:
Տղ.- Ինչի՞ է նա փախչում:
Կին- Ինչի՞ է վախենում:
Տղ.- Որովհետեվ ես կհասնեմ:
Կին- ինչին՞…
Տղ.- այն, ինչ թափքի տակ է…
Կին- Իսկ ի՞նչ կա այնտեղ:
Տղ.- /Մռթմռթում է/ թափոններ, կեղտ:
Կին- ի՞նչ, ի՞նչ ասացիր…
Տղ.- Դու ինձ շատ լավ հասկացար, ամեն ինչ մեր մեջ է՝ կեղտ, թափոններ, աղբ… այն, ինչից մենք ենք սարքած փչացած ձվի հոտ է գալիս… դու լույս աշխարհ ես գալիս, մայրդ քեզ կրծքով կերակրում է եվ այն թթվում է քո ստամոքսում՝ փորի մեջ… վերեվից ուտելիքն են լցնում, ներքեվից էլ աղբ է դուրս գալիս…հետո դու գնում ես դպրոց ու էնտեղ դասատուները քո ուղեղը ինչ-որ ճշմարտություններով են լցնում, որոնք արդեն հազար տարի առաջ փտել են… միակ բանը, ինչ ես սովորել եմ դպրոցում՝ զուգարանում ծխել է: Մինչեվ հիմա հիշում եմ, թե պատին ինչ էր գրված: Էսօր ես օրը եռեսուն հատ եմ ծխում… իմ թոքերի մեջ եղած մազութով կարելի է ասֆալտել ամբողջ ամենաերկար փողոցը: Ամեն կիրակի ես կինո եմ գնում…իրար հետեվից պոռնո ֆիլմերով է լցվում գլուխս, հիվանդ արյան պես, հասկանո՞ւմ ես…աշխատանքի տեղում էլ խոսում են միայն կանանցից եվ անկողնուց… երեկոյան սիրտդ խառնում է, ինչպես պոռնկանոցում…մեր մեջ աղբ է, կեղտ…հենց ինչ-որ մեկը բացում է բերանը, թվում է, թե հիմա խղեդնվես կանալիզացիայի խողովակում:
Կին- Հերիք է դրա մասին խոսես, ես ինձ վատ եմ զգում…
Տղ.- Վա՞տ ես զգում, ես էլ եմ վատ զգում, երբ քեզ եմ նայում: Դու գիտես, թե աղբադույլից տարբերվո՞ւմ ես…հա՞…
Կին- Վերջացրու, սուտ է…
Տղ.- Կե՛ղտ, քո մեջ ամեն ինչ արհեստական է: Քո ուղեղը լվացարան է, որտեղ բոլորը իրենց կեղտերն են թափում…քո դեմքը կոսմետիկայի գերեզմանատուն է: Նույնիսկ քո մազերը բնական չեն, դա ձիու մազեր են, կամ ինչ-որ մեկի ցախավելն է…
Կին- փակիր վերջապես կեղտոտ բերանդ, /պաուզայից հետո/ խնդրում եմ, ձայնդ կտրիր, խնդրում եմ…
Տղ.- /ավելի հանգիստ/ իհարկե, չէ որ իրավացի եմ. մազերդ իսկական չեն:
Կին- Ճիշտ չէ…
Տղ.- Կարող ես չփորձել ինձ խաբել…
Կին- Ինչ ես անընդհատ խոսում. Ես երբեք ոչ մի արհեստական մազ չեմ ունեցել:
Տղ.- դե թող փորձեմ…
Կին- Ի՞նչ ես ուզում անել…
Տղ.- Քաշել…
Կին- Ո՛չ:
Տղ.- Դե տեսնում ես. Դու չես ուզում, որ ես քեզ ճանաչեմ. Միշտ նույն բանն է…
Կին- Խնդրում եմ ինձ տուն տար, խնդրում եմ, տուն տար ինձ…
Տղ.- Դու նույնպիսի աղբադույլ ես, ինչպես՝ բոլորը: Վախենում ես, որ կբացե՞մ կափարիչը…
Կին- Իսկ դո՞ւ… իսկ դո՞ւ…հը, ինչ ես կարծում՝ դու ի՞նչ ես: Գուցե ուրիշները, երբ բացում են բերանները կեղտ ես զգում, իսկ դու ուրախ կլինեիր, եթե իհարկե կարողանայիր բերանդ նորմալ բացել… դու պետք է անընդհատ հետեվես, որ ատամներդ բերանիցդ դուրս չթռչեն, եվ քամին չանցնի…
Տղ.- Իմ ատամները հանգիստ թող, դու…դու…
Կին.- Հա-հա, դե, ստացար՞. Ախր ես սրճարանում տեսա ոնց էիր երշիկ խժռում, եվ երշիկի կտորները մնում էին ատամներիդ արանքում: եվ դու հանեցիր արանքներից հաներիր այդ մսի կտորները, ճիշտ չե՞մ: Դե ինչ, հանիր այն, ցույց տուր քո ծեր բերանը:
/Պաուզա/
Տղ.- /երկար նայում է կնոջը/ Շատ լավ. Իմ ատամները՝ քո շինյոնի դեմ
Կին- Ի՞նչ ես ուզում ասել
Տղ.- Այն, ինչ ասացի…դու հանում ես կեղծամդ, ես՝պրոտեզը:
Կին- իսկ հետո՞…
Տղ.- կտեսնենք…
Կին- /կարճ պաուզայից հետո/ առաջինը դու…
Տղ.- չէ, դու…
Կին.- Վախկոտ անասուն. Սկզբում առաջարկում ես, հետո հե՞տ ես կանգնում: Դե, նայիր: /հանում է կեղծամը/ վերցրո՛ւ քո կեղծամը: /գցումը ոտքերի մոտ/ Ձեր հերթն է, պարոն…
/ տղամարդը շուռ է գալիս եվ հանում է պրոտեզը, ամաչելով նայում է կնոջը. երկուսն էլ ծիծաղում են/
Կին- /բռնում էի իր իրական մազերը/ ես սպագետիով ափսեի եմ նման, ինչ ես կարծո՞ւմ…
Տղ.- /շոյում է մազերը/ դե, տեսքը մի տեսակ թափթփված է, բայց բնական մազերին ձեռք տալը ավելի հաճելի է…
Կին- Հո բոլորը չեն կարող էսպիսի մազեր ունենալ /ընկերաբար շոյում է տղայի գլուխը, հետո հանկարծակի ետ է քաշում ձեռքը/ էյ, իսկ սա՞ ինչ է նշանակում:
Տղ.- Մազեր, ինչպես տեսնում ես…
Կին- Ահավոր է, դու հիվանդ ես, դրանք թափվում են՞…
Տղ.- Հիվանդ չեմ: Ժամանակի ընթացքում թափվում են: Քանի որ ես աշխատանքի վայրում քրտնում եմ, հասկանո՞ւմ ես…
Կին- Ես չէի նկատել, որ դու սկսել ես քաչալանալ…
Տղ.- Ես միշտ գլխարկ եմ կրում, դրա համար էլ չես նկատել: Հետո էտ ամեն ինչը զզվացրեց ինձ , քանի որ մազերս գնալով պակասում էին ու պակասում, իսկ գլխարկով ավելի շատ ես քրտնում, համ ել քոր է գալիս… հետո ես կարդացի… «Կուրյերում» հաճախ են գրում «Ինտեր» ֆիրմայի մասին… այնտեղ գրված էր. «ուզո՞ւմ եք ճաղատ գլուխ ունենալ…» բայց ով կարող է դա ուզել, համենայն դեպս՝ ոչ ես… եվ ես այնտեղ գնացի…
Կին- /ընդհատում է/ ու պարիկ գնեցիր…
Տղ.- Չէ, դեռ լիովին ճաղատ չէի. Իրենք ուրիշի մազերը իմին միացրեցին, հասկանո՞ւմ ես: Նոր սանրվածքը իմ երեք ամսվա աշխատավարձն արժեցավ: Հիմա դու գիտես, թե ինչ փողեր ես ձեռքումդ պահում: /այդ ակնոցը արժե իմ երեք ամսվա աշխատավարձը, դու հասկանում ես ինչ է քո ձեռքում/
Կին- Ուրեմն մենք քվիթ ենք: Իմ լոքոնները նույնպես էժանագին չեն:
/Կինը հանում է մի փունջ մազ գլխից եվ շպրտում աղբի մեջ: Տղամարդը ակնոցն է շպրտում աղբը:/
Մենք հիմա լիքը փող շպրտեցինք… անկեղծ ասած… երբ ես նայում եմ քեզ առանց ատամների ու առանց մազերի… դժվար է քեզ բարետես համարել… բայց ով է ասել, որ տղամարդը պետք է գեղեցիկ լինի…/
/նրանք իրար են ուսումնասիրում եվ ծիծաղում են/
/Պաուզա/
Տղ.- Շարունակենք՞:
Կին- Ինչ՞…
Տղ.- Դու ինձ շատ լավ էլ հասկացար:
Կին- Դու դա ուզում ես՞…
Տղ.- Այո:
Կին- Ուզում ես ամեն ինչ… ամեն ինչ շպրտե՞լ:
Տղ.- Հնարավորինս…
Կին- Ես քեզ չեմ հավատում:
Տղ.- Ի՞նչ, վախեցա՞ր:
Կին- Իսկ դո՞ւ, դու չես վախենու՞մ:
Տղ.- Եթե ուզում ես իմանալ՝ իհարկե մի քիչ վախենում եմ: Բայց ես ուզում եմ ճանաչել քեզ, դրա համար էլ մասնատում եմ քեզ, հասկանո՞ւմ ես: Ամեն մասնիկը ձեռքերումս զգալ…
Կին- /ընդհատում է/ ինչպես մեքենան. Ինչի՞ց սկսենք…
Տղ.- …Այնպես. Ինչպես մեքենան են քանդում: Սկզբում՝ դրսից, հետո՝ ներսից: Սկզբում բամպեռը, հետո դռները, հետո…
Կին- Միայն պետք չի ավելորդ խոսել, արի սկսենք:
Տղ.- Լավ, սկսիր…
Կին-Իսկ հիմա դու կսկսես: Ես արդեն առաջինը եղել եմ:
Տղ.- Քո աղբը իմ աղբի վրա: /ձեռքը տանում է գրպանը եվ ինչ- որ իրեր է հանում / լուցկի, /գցում է աղբը/ Այս գրպանում ուրիշ ոչինչ չկա, տեսնենք՝ մյուսը: /փնտրում է, ամեն իրը ցույց է տալիս ու շպրտում աղբը/ կինոյի երկու տոմս, երրորդ շարք, պոռնո…
Կին- Դե, ավելի համարձակ:
Տղ.- Լիքը մանր, կոստյումի կոճակ, սիգարեթ… եվ…/փնտրում է/
Կին- Ի՞նչ կա, ձեռքումդ ի՞նչ կա:
Տղ.-/փորձում է թաքցնել գրպանում/ չեմ կարծում, որ սա քեզ հետաքրքիր լինի:
Կին- Ցույց տուր, ես ուզում եմ տեսնել…
Տղ.- Դե եթե այդպես ուզում ես… պրեզերվատիվ է:
Կին- բայց ինչ խոզն ես…
Տղ.- Ես քո մասին էի մտահոգված, ուրեմն խոզ չեմ: հետո ել… ես չգիտեի՝ էս երեկոն ոնց կանցնի, դրա համար էլ համենայն դեպս վերցրեցի, հասկանո՞ւմ ես:
Կին- Դու լուրջ ես խաղում, թե…
Տղ.- Իհարկե լուրջ եմ:
Կին-Դե ուրեմն դեն գցիր դա, վերջապես:
Տղ.- /գցում է պրեզերվատիվը, գրպաններում է փնտրում/ ոչինչ չկա: Ես դատարկված եմ: քո հերթն է: /վերցնում է կնոջ պայուսակը ու բացում/
Կին- Հե՛յ, զգույշ, էնտեղ փող կա:
Տղ.- Ուրեմն, երբ խոսքը հասնում է փողին, խաղն ավարտվում է, հա՞…Դու ասեցիր, որ ուզում ես, ուրեմն արի ձեվեր չթափենք, լա՞վ…
Կին- Ես միայն ուզում էի ասել, որ միլիոնատեր չեմ:
Տղ.- /կոսմետիկան է հանում/ ինչ ասես, որ չկա: ……Բիոկրեմ Էլլեն Բետրիկս, Ֆու, է՞ս ինչ էր, շան հոտ է գալիս, ոնց որ աչքի դեղ լինի, գրողի ծոցը սա: Կրեմ- շրթներկ համար 5, սա քեզ պետք չի, սա հնդկացիներին թողնենք… լսիր, դու կարող է կոսմետիկայի խանութ ես կտակ ստացե՞լ… /նորից ձեռքը պայուսակի մեջ է, հանում է թուղթ/ «հենց հիմա ձեզ անհրաժեշտ է կրեմ «Սոլեյաառես» – այն կվերադարձնի ձեր մաշկին էլաստիկություն եվ խոնավություն»: Դու ինչ է, չորացե՞լ ես… ուրիշ ինչ կա… /շարունակում է, պայուսակից հանում է տարբեր տեսակի կոսմետիկա, կարդում թղթերը ու շպրտում/ «Կարապի ճերմակության պուդրա» «Էլեն Բետրիկս», տուշ թարթիչների համար, կոմպակտ պուդրա, կրեմ կոսմետիկան մաքրելու համար «Էլլեն Բետիկս», էս ինչ է, Էլլեն Բետիքսը քո մորաքո՞ւյրն է…
Կին- Անպայմա՞ն է էտ ամբողջ ապուշությունը կարդալ…
Տղ.- Իհարկե… ես ուզում եմ քեզ ճանաչել, չէ՞…/պայուսակից հանում է փոքրիկ տուփ/ «հատուկ խտության բնական թարթիչներ» /բացում է տուփը/ դատարկ է…
Կին- Զարմանալի ոչ մի բան, թարթիչները այնտեղ են, որտեղ պետք է լինեն. աչքերիս:
Տղ.- Ես քեզ հիմա ցույց կտամ, որտեղ պետք լինեն: /կնոջ թարթիչները պոկում է/
Կին- Ա՜խ, աննորմա՛լ: Ցավեցրի՛ր…
Տղ.- Քո ցավը իմ ցավն է: /շպրտում է թարթիչները/ …Կինը նայում է քեզ իր հիանալի աչքերով, եվ դու քեզ լռիվ այլ մարդ ես զգում…եվ ինչն է քեզ երջանկացնո՞ւմ… «Պատրիցիա» հատուկ խտության թարթիչները… շատ ահավոր է:
Կին- Խնդրում եմ, մի տանջիր ինձ…
Տղ.- Չէ, ես չեմ ուզում քեզ տանջել, բայց ես ուզում եմ քեզ ճանաչել: /նորից պայուսակն է քչփորում/ ըհը, դրամապանակ, արդեն հետաքրքիր է: Քսան… քառասուն… քառաքսունհինգ եվ եռեսուն գրոշներ: 45 շիլլինգ… ավելի է հեշտացնում բաժանումը…/շպրտում է փողը/
Կին- /ջղայինացած նայում է/ Համը հանեցիր…
Տղ.- /դրամապանակի մեջ մի նկար է գտնում/ իսկ սրանք ովքե՞ր են…
Կին- Տուր տեսնեմ… իմ ծնողներն են, պատռիր…
Տղ.- /ցույց է տալիս ուրիշ նկար/ Իսկ սա՞, քո տատի՞կն է…
Կին- հիմար, իմ շունն է: Չպատռես…
Տղ- Ես քեզ եմ ուզում ճանաչել, ոչ թե՝ քո շանը: /պատռում է նկարը/ եվս մի կենդանի…
Կին- Վերջացրու, իմ հին ընկերներից մեկն է:
Տղ.- Ես այդպես էլ հասկացա, քանի որ նկարի Հետեվում գրված է «Արջուկից մկնիկին»:
Կին- Աղբանոց թող գնա…
Տղ.- Էս Բելմոնդոի՞ն էլ ենք պատենք:
Կին- Եթե էտ բոլոր նկարները միանգամից չպատռես, ձեռքիցս չես պրծնի:
Տղ.- /մնացած նկարներն էլ է պատռում ու գցում աղբը: պայուսակից հանում է պլասմասե շիշ դեղերով լի, կարդում է գրվածը/ վե-սե, պե-նե, վե-տե, սե-րե…
Կին- /ընդհատում է տղամարդուն բարկացած/ չե- տե, պե-տե, սե-բե… սա նշանակում է- կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի եվ այլն… ինչ հիմարն ես:
Տղ.- Ինչի՞ ես հուզվում: Ես հո չգիտեի, որ ժամանակակից օրացույցը էս դեղերից են սարքում:
Կին-Բայց դու կարող էիր իմանալ, որ գոյություն ունեն հակաբեղմնավորիչներ:
Տղ.- Ահա թե ինչ… փաստորեն, ես կարող էի անիմաստ փող չծախսել….
Կին- Ավելի լավ է, որ ժամանակդ անիմաստ չծախսես: Դու իմ պայուսակի հետ հարցերդ լուծեցի՞ր…
Տղ.- Մի՛ շտապիր, մի՛ շտապիր…Ես քո մասին պետք է ամեն ինչ իմանամ: /նորից պայուսակի մեջ է նայում, հանում է մի նամակ եվ կարդում է վրան գրված հասցեն/ Կուրտի Մատուշեկ, 1160. Օտտակրինգեր փողոցն է, ես տան համարը չեմ կարողանում հասկանալ…
Կին- Պետք էլ չի, մեր մեջ ամեն ինչ վերջացած է:
Տղ.- /նամակը բացում է եվ կարդում/ «Իմ սիրելի…» էտ դո՞ւ ես:
Կին- չէ, մեր հավաքարարը:
Տղ.- «…իմ սիրելի, պատահական չէ, որ ես քեզ ասեցի, որ գժվում եմ քեզ համար. Ես խելագարվում եմ քեզ համար եվ ես կհիվանդանամ, եթե մենք չհանդիպենք…»: Քո Կուրտին կո՞ւյր է:
Կին- Շպրտիր այն, ես քեզ չասացի, որ մեր մեջ ամեն ինչ վերջացած է:
Տղ.- /շարունակում է կարդալ/ «Կներես, որ էն օրը ես տենց հարբած էի…» ախ, նա նաեվ հարբեցող է:
Կին- Ոչ մի նման բան:
Տղ.- Բայց էստեղ սեվով սպիտակի վրա գրված է, «ես հարբած էի…» «ես խելագարվում եմ քեզ համար»
Կին- Լռիր, կարելի է մտածել, որ դու երբեք չես հարբել: /խելքս կորցնելու աստիճան հարբել էի/
Տղ.- Իհարկե, իհարկե…բայց էտ ժամանակ ես ոչ մեկի համար էլ չէի խելագարվում…հա-հա Կուրտի, ի՞նչ է նա հետո գրում: «Ես գժվում եմ քեզ համար, ես դա հասկացա, երբ խելքս կորցնելու աստիճան հարբել էի…» այո-այո… ճշմարտությունը գինու մեջ է: Հարբածները միշտ էլ երջանիկ են: Նրանք ոչինչ չեն տեսնում եվ չեն զգում:
Կին- Խնդրում եմ քեզ, շպրտիր նամակը:
Տղ.- Արդեն վերջացնում եմ: «Սիրով, քո Կուրտի» /պատռում է նամակը եվ շպրտում, հետո պայուսակի մեջ է նայում, շրջում է այն, թափվում են մանր իրեր, հերթով հավաքում է դրանք ու գցում աղբարկղը/ գրիչ, մատիտ, թաշկինակներ՝ փափուկ մետաքսի պես, պինդ, անտիբակտերիալ… էտքան փող քամուն տալ հանուն ինչ-որ փսլինքների… հիմարություն: /հանում է երկու գիրք եվ կարդում է մեկի անվանումը/ Սիլվիա Բաստայի սիրավեպը, «Առանց որդու քո սերունդը կվերանա», ո՞ւմ սերունդը…
Կին-Ընկերուհուս գրքերն են:
Տղ.- /մյուսի վերնագիրն է կարդում/ «Արքայադուստրը կամ փայտահատի աղջիկը». քեզ նայելիս կարելի ասել փայտահատի աղջիկը:
Կին- ինչո՞ւ…
Տղ.-Մի նեղվիր, ես չեմ ուզում քեզ նեղացնել, բայց…
Կին-Լավ, լավ, ավարտեցի՞ր /ցույց է տալիս պայուսակը/
Տղ.- Ամեն ինչ այնտեղ է, որտեղ պետք է լիներ՝ աղբանոցում:
Կին-Հիմա անցնենք քեզ, դրամապանակդ…
Տղ.- /մտնում է գրպանը, դանդաղ հանում է դրամապանակը եվ մեկնում է աղջկան/ Արիվեդերչի:
Կին- Ի՞նչքան փող կա այստեղ:
Տղ.- Համարյա 1000, բայց ի՞նչ կապ ունի:
Կին- Համարյա՞ 1000, գուցե խաղն ընդհատե՞նք
Տղ.- Ի՞նչի համար, մենք դեռ նոր ենք սկսում:
Կին- Հասկանում ես, մենք էս փողով կարող ենք առնել, ինչ մեր մտքով անցնի:
Տղ.- Ճիշտ է, կոսմետիկա, ատամի խոզանակ, կինոյի տոմս, նրբերշիկ…շատ ճիշտ է, ինչ զիբիլ ասես կարող ենք առնել: Էտ զիբիլներից արդեն կուշտ ենք: էտ թղթերից ինչքան էլ ունենաս, դա չի օգնի: Մեկ է՝ ոչ ոքի մինչեվ վերջ չես ճանաչում: Պատռիր, դրանք, պատռիր:
Կին- Ոնց ուզես / վերցնում է ու սկսում հերթով ճմրթում է թղթադրամները/ 100…200…300:
Տղ.- Միանգամից արա…/վերցրում է աղջկա ձեռքից եվ միանգամից պատռում է/ այ հիմա ես ինձ լավ եմ զգում:
Կին- /մոտենում է աղբանոցին եվ վերցնում է փողերը ու պատռում/ միանգամից, միանգամից…
Տղ.- Ի՞նչի պատռեցիր:
Կին- Որ դու հետո նորից չվերցնես:
Տղ.- Դու չես հասկանում, որ մեզ համար «հետո» չի լինելու:
Կին- Ինչ նկատի ունե՞ս, ես վախենում եմ:
Տղ.- Ի՞նչի ես վախենում: Հիմա, երբ փողից ազատվեցինք, մենք ավելի շուտ իրար կճանաչենք, շարունակենք:
Կին-/հանում է մի քանի հատ նկար եվ հակառակ կողմում կարդում է/ Էլֆի 1.08.67, Գերտի 13.04.69, Ագնես, փակագծերում Ագի,1.01.69: Դու կարող է մանյա՞կ ես:
Տղ.- Ճիշտ է, հայտնի մարդասպան եմ: Դու թերթեր չե՞ս կարդում: Ես հետախուզության մեջ եմ: Նա, ով կանանց գլուխները զարդարում է կենցաղային կնոպկաներով:
Կին- Այ քեզ բան: իսկ ամսաթվերը ի՞նչի համար են:
Տղ.- Ամեն ինչ պարզ է: Ես նրանց հետ քնել եմ հենց այդ օրը:
Կին- Դու իրոք խոզ ես:
Տղ.- Ինչի եմ խոզ: Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ: Տարին 365 օր ունի, չէ՞: Բոլոր օրերը իրար նման են, չէ՞: Միշտ նույն բանը: Միակ հետաքրքրությունը տարբեր աղջիկների հետ քնելն է: Եվ ես նշում եմ՝ որ օրը ում հետ եմ քնել, համենայն դեպս գիտեմ, թե որ օրն է մի քիչ տարբերվող:
Կին- գուցե, դու ճիշտ ես: /նայում է թղթերը/ վարորդական իրավունք, անցաթուրթ, աշխատավարձի տեղեկանք, եվ ինչքա՞ն ենք մենք ստանում:
Տղ.- Դու դեռ փողի՞ց ես խոսում:
Կին- /նայում է, հանում մի քանի թերթի կտորներ ու կարդում է/ «Պրոտեկտշն» ընկերությունը առաջարկում է. Բնակարան ամեն հարմարություններով, 50 քառակուսի մետր, սալիկապատված բաղնիք, պատուհանների դասավորությունը արեվկողմ, 6րդ հարկ, վերելակ, 120 հազար, ջեռուցվում է: 340397 , դա երեվի 12րդ թաղամասում է: Հիանալի մեկսենյականոց բնակարան, գինը՝ 3000, 720166: Վարձով է տրվում է մեկսենյականոց բնակարան՝ բոլոր հարմարավետություններով: Ամիսը՝ 450, 73-16…
Տղ.- /ընդհատում է իրեն/ եվ այսպես շարունակ, դեն նետիր…
Կին-Դու բնակարա՞ն ես փնտրում:
Տղ.- Առաջ փնտրում էի: Շատ վազվզեցի, կեղտոտները ամեն տեղ խաբում էին: Հետո ես մտածեցի, որ այն, ինչ կարող են ուրիշները, կարող եմ նաեվ ես: Սկսեցի հարցին ավելի պրոֆեսիոնալ ձեվով մոտենալ:
Կին- Չհասկացա:
Տղ.- որոշեցի բացել սեփական անշարժ գույքի գործակալություն ու սկսեցի փող աշխատել: Պա՞րզ է:
Կին- դո՞ւ էլ էիր խաբում:
Տղ.- Իսկ ինձ չէի՞ն խաբում:
Կին- ճիշտ է, բայց ես մտածում էի, որ դու բոլորի նման չես:
Տղ.- Կարող ես հանգիստ լինել, ես էտ գործից արդեն ձեռք եմ քաշել:
Կին- /նորից քրքրում է դրամապանակը/… օրացույց… էլի ինչ-որ թղթի կտոր: /կարդում է/ մեզ մոտ կգտնեք այն, ինչ փնտրում եք՝ էժան եվ որակով: Փորձական համար, գինը՝ 40, իսկ գունավոր ընդամենը՝ 80: Գրեք խնդրում եմ ձեր անունը եվ տարիքը: Շվեդ-Հաուս, փողոց Բրունիստագեն, 75, Շվեդիա, էս ի՞նչ ընկերություն է:
Տղ- Կապ չունի:
Կին- Չէ, չէ, ասա:
Տղ.- Պոռնո ամսագիր:
Կին- Իսկ ինչի՞դ են պետք:
Տղ.- /ձեռք է առնում/ Իսկ ինչի՞դ են պետք…Դու տեսար՝ ես ինչքան եմ ստանում: Քեզ թվում է, թե էտ փողով կարելի է ամենօրյա հաճույք ապահովել: Փող չկա՝ չկա եվ երաժշտություն: Դու ինքդ էլ հասկանում ես: Սկզբում պետք է կինո գնալ, հետո բառ՝ Վիսկի խմելու, հետո՝ մի հատ էլ վիսկի, նորից վիսկի: Ամսագրերը հաստատ ավելի էժան են նստում:
Կին- Իսկ սերը բանի պետք չի, հա՞…
Տղ.- Հաաաա, սերը… կարող ես բացատրել, ես ոնց կարող եմ սիրել մեկին՝ ում չեմ ճանաչում:
Կին-Իսկ եթե ճանաչե՞ս, կսիրես:
Տղ.- Ո՞ւմ…
Կին- Ինձ…
Տղ.- Չի բացառվում, չի բացառվում: Չգիտեմ, գուցե ստացվի…իսկ դո՞ւ…
Կին-Ես՞, չգիտեմ… գլուխ չեմ հանում: /գտնում է/ նամակ
Տղ.- Ի՞նչ է գրված:
Կին- Հ.Կ. Արտմանն… «Սեվ թանաքով» էտ ի՞նչ է…
Տղ.- Գաղափար չունեմ: Ինչ- որ գաղտնագրության գիրք է կամ էտպես մի բան:
Կին- /գցում է նամակը, վերցնում է ուղեցույցը/ տես ինչ գտա… «Օտօկրինգի ժողովրդական դպրոդ, պրոֆեսոր Հանս Խավերի դասախոսությունը նախապատմական Պաղեստինի գանգերի մասին», դու հնէաբանի խանո՞ւթ ես ուզում բացել:
Տղ- Շատ ծիծաղելի էր: Ինչից չես հասկանում, մի՛ խոսիր:
Կին- Կարելի է մտածել՝ դու շատ ես հասկանում:
Տղ.- Ախ… կար ժամանակ՝ նախքան իմ առնետների որսը սկսելը…ես սովորելու ահավոր մոլուցք ունեի: Ես արդեն ինձ արդեն դիպլոմով էի տեսնում, մինչեվ հասկացա, որ բոլորն էլ ստում են, ամեն ինչ կեղտ է… երկա՞ր ես զբաղվելու էտ դրամապանակով:
Կին- Վերջ, մեջը էլ բան չկա…
Տղ.- Շպրտիր:
/կարճ պաուզա/
Կին- Իսկ հետո՞…
Տղ.- Էնկողմ նայիր…
/նա նայում է ձախ, տղամարդը քաշում, պակում է ականջօղը/
Կին- Ախ, ապուշ…/ցավից վեր է թռչում/
/ձախ ականջից պոկում է ականջօղը/
Ցավեցրիր, անպայման պետք է էտքան կոպիտ լինել:
Տղ.-Նոր Տարվա տոները վաղուց անցել են. Տոնածառի խաղալիքները պետք է հավաքել, արծաթե փայլերը պետք արդեն պահել տուփի մեջ /պոկում է շղթան/ տոնը ավարտվեց. Կեղտին զարթարանքներ պետք չեն: /շղթան ականջին է կախում, հարձակվում է կնոջ վրա, հանում է բոլոր մատանիները մատներից/ մատանիները մատիկներից…լեզվիկը բերանից. Ամեն ինչ հանենք, պոկենք:
Կին- /գոռում է/ Դու լռիվ խելքդ թռցրե՞լ ես:
Տղ.- հա-հա-հա-հա-հա…սու՛ս, լռի՛ր, հիմա պետք է կյանքի փայլը թաղենք: /մոտենում է աղբանոցը ու այդ ամբողջ զարդը գցում է մեջը՝ երգելով սուրբ ծննդյան մեղեդին/ «Լուռ գիշեր, սուրբ գիշեր…»
Կին- /գոռում է/ դու…
Տղ.- …/երգի բառերը/ ամեն ինչ քնած է…
Կին- /գոռում է/ դու, լսիր…
Տղ.- Հա-հա-հա-հա:
Կին- Տուր ինձ քո ժամացույցը: Քո փայլն էլ պետք է ոչնչանա:
Տղ.- ժամացո՞ւյցս:
Կին- Բա էլ ո՞ւմը…աշտարակի ժամացույցներ հո չկան, շպրտիր:
Տղ.- /տալիս է ժամացույցը/ Յուրգխանս ընկերություն, ջրադիմացկուն, հարվածադիմացկուն, ֆոսֆորային է, 300ից ավել արժե:
Կին- Վերջապես սկսեցիր փողից խոսել: /գցում է աղբարկղը/ թող առնետներն էլ ժամը իմանան:
Տղ.- Սպասիր, ես մի բան էլ ունեմ: /վզից հանում է շղթան/ մորաքրոջս նվերն է: Գրողի ծոցը:
Կին-/փաթաթում է թեվին/ վատ չէ:
Տղ.- Ի՞նչ ես անում:
Կին- Ես միայն նայում էի ՝սազում է ինձ, թե՝ ոչ:
Տղ.- /ձեռքից առնում է/ քեզ թվում է՝ ես էս զիբիլը շպրտում եմ, որ դու դրանով զարդարվե՞ս…
Կին- Ահա եվ մենք մաքրված ենք:
Տղ.- Ինչպես Սուրբ ծնունդից հետո կենտրոնական փողոցները: Մեքենաս մնաց:
Կին- Մեքենային ինչ եղավ:
Տղ.- Գիտես, ինչքան զիբիլ կա իմ մեքենայի մեջ:
Կին- Չէ, մեքենային ձեռք մի տուր… նա քո միակ սիրելին է:
Տղ.- Թքած, մենք նրան քարուքանց կանենք:
Կին-Լո՞ւրջ…
Տղ.- Չէ, կատակ եմ անում: Օգնիր ինձ, մենք պետք է միասին անենք: Ես վաղուց էի սրան սպասում: Մեքենայիս մեջ սրտիդ ուզածի չափ զիբիլ կա:
/նրանք մոտենում են, բացում են դռները. իրեր են հանում այնտեղից/
Տղ.- Անիվներ, ազդանշանային լամպ:
Կին- Քրչ ու փալաս:
Տղ.- Մեքենայի յուղ. Փոքրիկս, սա նրա կյանքի հյութն է:
Կին- Հարթաշուրթ ու ինչ զրթուզիբիլ ասես:
Տղ.- Հին զրթուզիբիլներ:
/Մեքենան աղմուկով դատարկում են/
Տղ.- Հիմա անցնենք ներքին օրգաններին: Ձեռնոցներ:
Կին- Կոնսերվներ՞…
Տղ.- Գրպանի լապտեր:
Կին- Ու էլի ինչ-որ հեղուկ…
Տղ.- Ռետին, մատիտ, գրիչ:
Կին- Գինի, ինձ թվում է լավն է:
Տղ.- Գրողը ծողը, թափում ենք: Բինտ, էն էլ շատ կեղտոտ:
Կին- էլի գինի /մի կում է անում/
Տղ.- Ժամացույց առանց սլաքների…
Կին- /գինին թքում է/ երեք աստղանի:
/ուրիշ շիշ է վերցնում/ «Ֆրոգակսն»
Տղ.- Անասնակեր:
Կին- Ծամոն, Աստված իմ…
Տղ.- Լուցկի, սանր…
Կին- … բանջարեղենով: Մանանեխ:
Տղ.- Ամսագրեր, դու միայն լսիր. «նրանք իմ վրա պոկեր են խաղում», կամ սա. «բանտում սերը կորում է». Հերիք է, թող ամեն ինչ կորի:
Կին- Սա մի ամբողջ խանութ է: Չորացած երշիկ, հաց…
Տղ.- Ճանապարհային քարտեզ…
Կին- Պանիր…
Տղ.- Բենզինի կտրոն…
Կին- Վետչինա… շոկոլա…
Տղ.- Ոնց, էս սապոգները դեռ կա՞ն, յուղի հետքերոց ծածկոց…
Կին- Թերթեր, «Կուրյեր» ի առավոտվա համարը, «Կռոնեն Ցայտունգ», «Նօյե Ռեվյու»:
Տղ.- Ճղիր դրանք:ամեն ինչ պատռիր: Ի՞նչ մնաց:
Տղ.- Մեքենայի բանալին:
Կին- /նա մեքենայի միջից հանում է ծածկոցը/ մենք մոռացանք սրա կաշին կերթենք:
Տղ.- Շղթաներ. երաժշտություն իմ նուրբ ականջների համար: /շղթաներով մեքենայի վրա խազեր է անում/ Մենք ինձ արդեն դուր ենք գալիս: Աշխարհը ավելի լավն է դառնում:
Կին- Դու ինձ սենց դուր ես գալիս:
/նրանք նայում են աղբակույտին/
Ո՞նց ես քեզ զգում:
Տղ.- ավելի լավ… ավելի թեթեվ… արդեն մաքրված ենք:
/կարճ պաուզա/
Կին- եվ…
Տղ.- Հա…
Կին- Եվ ինչ…
Տղ.- Հիմա ինչ…
Կին- Չգիտեմ:
Տղ.- Շոգում եմ:
Կին- Ես էլ:
Տղ.-Չծխե՞նք
Կին- Ծխենք:
Տղ.-/ձեռքը տանում է գրպանը, հետո հիշում է, որ այնտեղ ոչինչ չկա/ հա վայ…
Տղ.-Մի կերպ կդիմանանք, ընդամենը սովորություն:
Կին- Ճիշտ ես, կդիմանանք:
Տղ.- Շարունակե՞նք
Կին- Ո՞ւր հասանք:
Տղ.- Մեզ:
Կին- Դու նկատի ունես շորե՞րը:
Տղ.- Կտորեղենը գրողի ծոցը: /հանում է կուրտկան/ նայիր ինչ ուսերեն, նրանք ինձ մի մետր լայնացնում են:
Կին- /հանում է կոշիկները/ ինչ կասես կրունկների մասին: Նրանք ինձ կես մետր բարձրացնում են:
Տղ.- Թզուկ:
/ծիծաղում են: խաղը սրվում է: Նա էլ է հանում կոշիկները, հոտ է քաշում, տալիս է աղջկան:նա գցում է աղբը:/
Տղ.- /հանում է փողկապը/ այս քաղաքակրթության նշանը ես գնել եմ մոդաիկ հագուստի խանութից: Տեսնում ես իմ Իվ Լոռան փողկապը…թող ինքն էլ խեղդվի էտ փողկապով. Անիծյալ պարիզեցին:
Կին- Իմ շորն էլ հասարակ չէ:
Տղ.- Լո՞ւրջ ես ասում, լո՞ւրջ /մոտենում է եվ քանդում շորի ցեպը/ հիմա, ես ես եմ, դու դու ես, հասկանո՞ւմ ես:
Կին-/հանում է շորը/ շրջվիր:
Տղ.- Ես քեզ չպետք է նայեմ: Բա ինչպե՞ս ճանաչեմ:
Կին-Դու ինձ դեռ չես ճանաչում:
Տղ.- Մի քիչ էլ…մի քիչ է մնացել…/հանում է շալվարը/ փորս դուրդ գալիս է: Փորիկիս ազատություն… ես սրան ամբողջ օրը սպասել եմ:
Կին- Ես ծիծաղից կմեռնեմ: Այ քեզ ֆիգուրա… Կուրծքը ինչպես հավի դոշ, փորը….
Տղ.- Ծիծաղիր-ծիծաղիր, բայց իմ մարմինն է. Սա ես եմ, հասկանո՞ւմ ես:
Կին- Դու կարող ես ինձ վրա էլ ծիծաղել… ես էլ ներքնազգեստով եմ քո առաջ կանգնել:
Տղ.-Գրողի ծողը կտորեղենը. Բոլորս էլ մարդ ենք: Ինչի չես հանվում, դու ամաչո՞ւմ ես:
Կին-Չէ, առանց այդ էլ այն նեղում է:
/երբ աղջիկը հանում է ներքնազգեստը, տղան գալիս է, գրկում աղջկան ու պտտում/
Շունչս կտրվեց…գժվել ես ինչ է: Ես իսկապես խեղդվում եմ: Բաց թող, օդ չկա…
Տղ.- … Ինչ մեղք ես,/վերնաշապիկը հանում է/ ո՞նց ես:
Կին- …Աննորմալ, ինձ սպասնել էիր ուզում:
Տղ.- Դու կարող էիր լիքը փող աշխատել, եթե մասնակցեիր բադերի գեղեցկության մրցույթին, դու հաստատ առաջին տեղը կգրավեիր…
Կին- /վերնաշապիկը գցում է ուսերին ու հպարտ քայլում է/ էս թմփլիկ բադիկը աստվածուհու նման է: էս թմփլիկ…
Տղ.- /ընկնում է գետնին եվ հիացմունքից ոտքերն է շարժում/ ծիծաղից կմեռնեմ… դու հրաշք ես: դու մրցանակ ունես /հանում է գուլպաները եվ տալիս աղջկան/ զգաստ, մի՛ շարժվիր: Երբ որ մրցանակ են տալիս անպայման հիմնն են նվագում: Ահա եվ քեզ պարքեվատրեցին:
Կին-/աղջիկը պարում է տղայի շուրջը/այս թմփլիկ բադիկը նման է աստվածուհու: Էս թմփլիկ…
Տղ.- սպասիր, սխասիր, մեզ դրոշ է պետք: /հանում է վերնաշապիկը եվ թափահարում է այն /դու հաղթող ես, ես՝ դրոշակակիր…
Կին- Այս թմփլիկ բադիկը նման է աստվածուհու: էս թմփլիկ…
Տղ.- Աստված Ավստրիային պահապան, /գրկում է ու պարում են/ Հիմա ես քեզ ճանաչում եմ:
Նրանք սկսում են պարել, երաժշտությունը արագանում է: Երաժշտությունը անտանելի բարձր է, պայծառ լույս ու կրակոց: Երաժշտությունը կտրվում է, լույսերը մարում են, աղջիկը ընկնում է, լռություն, տղամարդը դանդաղ մոտենում է աղջկան, ծնկի է իջնում ու նայում դանդիսատեսին, իբրեվ այնտեղից էր կրակոցը:
Տղ.- /ցածր/ Չհասցրի անունդ իմանալ:
/երկրորդ կրակոցը, նրանք անշարժ պառկած են աղբակույտի վրա: Հեռվից լսվում են տղամարդկանց ձայներ: Երկու տղամարդ հայտնվում են բեմում՝ ձեռքներին հրացան/
1-ին տղ. – Լսիր…Չէ, ոչ մի բան: /պաուզա/ Լսիր:
2-րդ տղ.- Ի՞նչ է եղել
1- Ինձ մոտ այնպիսի զգացողություն է:
2- Ի՞նչ զգացողություն:
1-…Ոնց որ…
2-…ի՞նչը ոնց որ…
1- Ինձ թվաց…
2- Ի՞նչ թվաց…
1- Էտ առնետները…
2- Ինչ առնետները…
1- Դե, որ կրակեցինք…
2- Մենք երկուսին սատկացրինք, բա հետո՞…
1- Նրանք ինձ հիշեցնում են …
2- Երկու առնետների, էլ ի՞նչ:
1- Դե իհարկե, բայց իրենք այնպիսի տեսք ունեին…
2- …ի՞նչ տեսք…
1- նրանց մեջ ինչ- որ մարդկային բան կար:
2- մարդանման առնետներ, գժվեցի՞ր…
1- մի ջղայինացիր, բայց նրանց մեջ իրոք ինչ-որ մի բան կար:
2- մարդիկ առնետների են նման, առնետները՝ մարդկանց… հարբա՞ծ ես…Չէ, գնանք, ամեն ինչ կարգին է, չէ՞…
1- Սուուուուս, էստեղ առնետների բազմություն կա…
1- Որտե՞ղ…
/երկուսն էլ կրակում են հանդիսատեսի ուղղությամբ/
© Անի Սանամ, թարգմանություն

<p

Share Button

3 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *