Թոմաս Ման | Նոբելյան բանախոսություն

Շնորհակալություն, պահը հասունացել է ինձ համար, բաղձալի մի պահ, եւ ես չպետք է հապաղեմ: Եվ ահա, որտեղ կա խոսք, որտեղ այն ունի արժեք, այնտեղ էլ կա վախ, որ այն հրաժարվում է զգացմունքներից այնպես, ինչպես հռետորներն են մերժում եւ հաղորդակցվում: Հռետորների շարքում եմ ես դիտարկում ընդհանրապես գրողներին: Կան խորը տարբերություններ, հակասություններ հռետորի եւ գրողի արտադրության եւ գործողությունների ձեւերի, մասնավորապես՝ հանկարծաստեղծման, խոսքի գրական մերձեցման, գեղարվեստական ընդմիջման սկզբունքի հարցում: Իմ դեպքում, սակայն, կան ժամանակավոր անհարմարություններ, որոնք իմ հռետորներին իրենց՝ արժեքավոր լինելն ապացուցելու նվազագույն հույս են թողնում:
Շվեդական ակադեմիայի հարգարժան պարոնայք, Դուք հիմա գտնվում եք բուռն, խառնակ եւ տապալված իրավիճակներում: Հիրավի, ես գաղափար չունեմ պատվի ամպրոպի ուժի մասին, որը դուք պահում եք ձեր ձեռքերում եւ ստիպված եք հետո բաց թողնել այն: Ես մի էպիկական, ոչ դրամատիկ էություն եմ: Իմ թելի կծիկի հանգիստ պտտվելը, ներդաշնակությունը կյանքում եւ արվեստում պայմանավորված է իմ ցանկությունների եւ տրամադրությունների համապատասխանությամբ: Զարմանալի չէ կյանքի կտրուկ հարվածը, որը շառաչեց հյուսիսից սփռվող հավասարակշռության մեջ. իմ հռետորական հմտությունները սահմանափակում են վերեւում բնակվող զանգվածները: Դեռեւս Շվեդական ակադեմիայի գրկում արդեն հասկանալի էր աշխարհով մեկ շրջագայելու իմ որոշումը. ես ապրում եմ մշտատեւ տոնական եռուզեռում, կախարդված վերեւից ու ներքեւից մի շրջապատով, որի հոգեւոր պտուղները ես լավագույնս եմ ճանաչում, եւ որտեղ ես հիշում եմ Գյոթեի գեղեցիկ, վայրի բանաստեղծությունը: Այն հասցեագրված է գուսանին , եւ ես մտորում եմ հետեւյալ տողի մասին. «Դու իմ հավաքածուն տեղաշարժել եւ վերադասավորել ես»: Այդպես Նոբելյան մրցանակն էր իմ տնային հավաքածուում դրամատիկ ձեւով տեղաշարժվում եւ վերադասավորվում. արդարացի չէ, ես մոտ չեմ պարգեւի արժանացած մեծարմանը, քանի որ մարդկային կյանքում նրա ազդեցությունը համեմատում եմ սիրո կրքի հետ:
Ամեն դեպքում որքան ծանր է մի նկարչի համար այդպիսի մեծարումը, որքան է նա այժմ շտապում ներքեւ, որպեսզի դեմքի բարի արտահայտությամբ մնա կանգնած: Կա՞ մի կարգապահ, ինքնաքննադատ արվեստ, որը խղճի տեր կլինի: Միայն վերանձնական, վերանհատական հայացքը կարող է օգնել: Անհատականից զատ՝ միշտ կա բարեգործություն, առանձնապես ՝ նման դեպքերում: Գյոթեից է ծնվել այս հպարտ խոսքը. «Միայն խաժամուժը կարող է իրեն բավարարված զգալ»: Դա մի մեծ մարդու խոսք է, որն այդ կերպ ցանկանում էր դիմագրավել իրական կեղծավորությանն ու կեղծ բարեպաշտությանը:
Հարգարժան տիկնայք եւ պարոնայք, պարտադիր չէ, որ այդ բառը լինի օրենք:
Համեստությունը խելացիության եւ ինտելիգենտության հետ շատ բան կարող է անել. ես նկատի ունեմ, որ դու պետք է լինես իսկական հիմար, որը ցանկանում է ինձ շնորհված պատվի պես պատիվը վերածել ինքնահավանության եւ վրդովմունքի աղբյուրի:
Ես ինձ լավ եմ զգում, որ համաշխարհային մրցանակը, որը քիչ թե շատ պատահականորեն առնչվում է իմ անվանը, դնում եմ իմ երկրի եւ ժողովրդի ոտքերի տակ, որոնց հետ իմ տեսակն այսօր ավելի ամուր է կապված, քան՝ իր ժամանակի: Առաջին անգամ՝ երկար տարիներ անց, գերմանական ոգին, առանձնապես՝ գերմանական արձակը, այս տարի արժեւորում է Ստոկհոլմյան մրցանակը, եւ Դուք, որպես համընդհանուր համակրանքի նշան, ներկայացնում եք այդ հրաշալի եւ անհասկանալի ժողովրդի զգացմունքայնությունը:
Ես համարձակվում եմ մտածել, որ այդ համակրանքի զգացումն ինչ-որ առումով ավելի շատ պարզեցման կարիք ունի: Այն ամենն, ինչ վերջին մեկուկես հարյուրամյակում ստեղծվել է Գերմանիայում ՝ ոգեղենությամբ, արվեստով, պաշտպանված չէր բարենպաստ պայմաններում, քանի որ չէր ստեղծվել հոգեւոր եւ նյութական հարաբերությունների երաշխավորությամբ: Ոչ մի գործ չէր կարող վստահությամբ համակվել, հասունանալ անվտանգության եւ հարմարավետության պայմաններում: Սակայն արվեստի եւ ոգու պայմաններն ամենասուր խնդիրներից էին՝ կարիքի, խառնաշփոթի եւ տառապանքի պայմաններ, գրեթե արեւելյան, գրեթե ռուսական խառնաշփոթ, որում գերմանական ոգին պահպանեց արեւմտյան, եվրոպական պատիվը: Դա իսկապես եվրոպական պատվի գործ էր: Ես կաթոլիկ չեմ, պարոնա՛յք եւ տիկնա՛յք, ես Ձեզ՝ բոլորին եմ փոխանցում ճշմարիտ բողոքական աստվածային անմիջականությունը: Բոլոր դեպքերում ես ունեմ իմ սիրելի սրբերը: Ես ցանկանում եմ նրանց կոչել իրենց անուններով. մեկն, օրինակ, սուրբ Սեբաստիանն է: Դուք գիտեք, որ յուրաքանչյուր պատանի սյունը բոլոր կողմերից խոցում է սուսերով եւ արձակած նետերով, հետո ծիծաղում տառապանքի վրա: Տառապանքի հմայքն այդ հերոսությունն էր, որը խորհրդանշում էր սուրբ Սեբաստիանը: Պատկերը կարող է լինել խիզախ, բայց ես գայթակղվում եմ պահանջելու գերմանական ոգու այս հերոսությունը գերմանական արվեստի համար եւ կասկածել, որ Գերմանիայի գրական նվաճումն ու համաշխարհային պատիվն ապացուցվել են իր տանջանքի մեջ: Գերմանիան իր բանաստեղծության հրապույրի միջոցով բացահայտվում է այդ տառապանքում: Այն պահպանում է պատիվը, քաղաքական առումով չի ստվերում մահացու անիշխանությունը, պահպանում է կայսրությունը, տառապանքի արեւելյան ձեւերը կարողանում է փոխակերպել արեւմտյան ձեւերի, եւ, ի վերջո, գեղեցկությունից ծնում է տառապանք:
Դուք ստիպում եք ինձ վերջում խոսել այդպես անձնավորված: Արդեն իսկ առաջին զրուցակիցներին, որոնք գտել էին ինձ դուր եկած որոշումը, ես ասել եմ իմ խոսքը, ասել եմ, թե ինչպես է այն խանգարում իմ գործունեությանը, որ այդ պարգեւը տրվում է հյուսիսից, սկանդինավյան մթնոլորտից, որը որպես պատանեկությունից սիրված երեխա, համաձայն իր կենսակերպի, որպես գրող, իր այդքան շատ գրական համակրանքներով եւ ոգեւորությամբ շաղկապված է սկանդինավյան ոգուն եւ առոգանությանը: Երբ ես երիտասարդ էի, մի պատմվածք եմ գրել, որը դուր էր եկել երիտասարդներին, օրինակ՝ Տոնիո Կրոգերին: Նա իր անձի մեջ էր մեկտեղել հարավն ու հյուսիսը. դա մի կոնֆլիկտային եւ արդյունավետ խառնուրդ էր: Հարավը, որն այս պատմության մեջ բոլոր հոգեւոր-մտավոր արկածների ամբողջությունն էր, արվեստի նկատմամբ սառը կիրք էր ցուցաբերում: Հյուսիսը հակադրվում է այդ էությանը՝ իր ողջ սրտաբացությամբ եւ քաղքենիական հայրենիքով, շատ խորը ննջող զգացմունքներով, անկեղծ մարդասիրությամբ: Եվ ահա նա՝ հյուսիսի սրտի իմ հայրենիքը, ինձ գրկում եւ ընդունում է որպես շողարձակող տոն: Դա իմ կյանքում մի գեղեցիկ, իմաստալից օր էր, իսկական կյանքի տոն, մի <högtisdsdag>, ինչպես ընդհանրապես շվեդերենով տպավորիչ անվանում են այդ տոնը: Շվեդերենից անշնորհք կերպով փոխառված այս բառին թույլ տվեք կցել այն խնդրանքը, որին ես վերջապես հանգել եմ:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, եկեք միավորվենք , շնորհակալություն եւ շնորհավորանքներ հղենք օրհնության եւ համաշխարհային կարգի հիմնադրամին, որին մենք պարտական ենք այս հիանալի երեկոյի համար: Շվեդական սովորության համաձայն՝ Դուք ցանկանում եք միանալ ինձ՝ քառակի ուրախացնելով Նոբելյան հիմնադրամին:
Կեցցե Նոբելյան հիմնադրամը:
Ստոկհոլմ, 1929թ., դեկտեմբերի 10

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *