Տխրադեմ ես, դու, Վենետիկ
Կորցրած սերերի պահին
Տխրադեմ ես, դու, Վենետիկ
Երբ սեր էլ չկա…
Փնտրում ենք խոսքեր
Բայց ձանձրույթն է վկա
Ուզում ենք լալ,
Դա էլ չկա…
Տխրադեմ ես, դու, Վենետիկ
Երբ բարկարոլները
Գալիս են միայն ամրացնելու
Լռությունը փուչ…
Սիրտն է ճմլվում
Երբ տեսնում ենք Գոնդոլներին
Որ ապաստան են տալիս
Սիրահար զույգերին:
Տխրադեմ ես, դու, Վենետիկ, անսեր…
Թանգարաններ, եկեղեցիներ
Զուր եք բացել դռները Ձեր
Գեղեցկություն, որ անզոր է
Մեր աչքերի առջև հուսահատ:
Տխրադեմ ես դու, Վենետիկ
Գիշերով՝ լճափին
Երբ փնտրում ենք ձեռք
Որ մեզ չեն մեկնել բնավ:
Երբ հեգնանքն է միայն մեզ հետ
Լուսնի լույսի ներքո
Որ փորձ անենք մոռանալ այն,
Ինչն ասել չկարողացանք իրար:
Բարով մնաք, աղավնիներ,
Մեզ ուղեկցող
Բարով մնաս, Հառաչանքի կամուրջ
Բարով մնաք, երազներ ցնդած…
Տխրադեմ ես, դու՝ Վենետիկ
Կորցրած սերերի պահին
Տխրադեմ ես, դու, Վենետիկ
Երբ սեր էլ չկա…