Սիրված երգերը հայերեն | Վիկտոր Ցոյ «Վերջին հերոս»

Նպատակը հեռու է, գիշերը՝ կարճ:
Գիշերը հաճախ ես ուզում խմել:
Դու մտնում ես խոհանոց, բայց այստեղի ջուրը շատ է տհաճ:
Դու չես կարողանում այստեղ քնել:
Դու չես ուզում այստեղ ապրել:

Բարի առավոտ, վերջի՛ն հերոս:
Բարի առավոտ քեզ ու քո նմաններին:
Բարի առավոտ, վերջի՛ն հերոս:
Բարև՛, հերո՛ս վերջին:

Դու ուզում էիր մենակ մնալ. դա շուտ անցավ:
Դու ուզում էիր մենակ մնալ, բայց չկարողացար լինել մենակ:
Քո բեռը թեթև է, բայց ձեռքդ է թմրում:
Եվ դու լուսաբացն ես դիմավորում «դուռակի» խաղում:

Բարի առավոտ, վերջի՛ն հերոս:
Բարի առավոտ քեզ ու քո նմաններին:
Բարի առավոտ, վերջի՛ն հերոս:
Բարև՛, հերո՛ս վերջին:

Առավոտյան դու ձգտում ես շուտ հեռանալ,
Հեռախոսի զանգը, ինչպես հրաման՝ «Առա՛ջ գնա»:
Դու գնում ես այնտեղ, որտեղ չես ուզում գնալ:
Դու գնում ես այնտեղ, բայց այնտեղ քեզ սպասող չկա:

Բարի առավոտ, վերջի՛ն հերոս:
Բարի առավոտ քեզ ու քո նմաններին:
Բարի առավոտ, վերջի՛ն հերոս:
Բարև՛, հերո՛ս վերջին:

Թարգմանեց Արամ Ավետիսը

Նվիրում եմ հորս Ջոն Ավետիսյանին

Область прикрепленных файлов
Предварительный просмотр видео КИНО – Виктор Цой – Последний Герой

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *