Մորթեզա Փաշային (պարս.՝ مرتضی پاشایی ) փոփ ժանրի իրանցի երգիչ, երաժիշտ ու երգահան է։
Թեհրանցի Մորթեզան սովորում է գրաֆիկ դիզայն՝ դեռ մանկուց հետաքրքրված լինելով երաժշտությամբ և կիթառ նվագելով։ 2013 թվականին Մորթեզան ախտորոշվում է ստամոքսի քաղցկեղով, և 2014 թվականի նոյեմբերի 3-ին հոսպիտալացվում է Թեհրանի «Բահման» հիվանդանոց։ Չնայած ագրեսիվ քաղցկեղի զարգացման դեմ նշանակված քիմիաթերապիայի՝ նրա առողջությունը շարունակ վատթարանում է։
Մորթեզա Փաշային, որն իր հիթերով առ հավետ գրավեց միլիոնավոր սրտեր, կյանքից հեռանում է 2014 թվականի նոյեմբերի 14-ին՝ 30 տարեկան հասակում։
Ուզում ես հեռանալ ինձանից հիմա, սեր իմ,
Առանց ճամփորդակից ընկնում ես ճամփա,
Սիրտս ցավում է քեզ համար։
Սիրտս ցավում է քեզ համար, սեր իմ, գնա՜,
Միայնակ գնա, բայց այս վերջին պահերին ժպտա՜։
Աստծու սիրուն՝ մի թող՝ այս գիշերն էլ արցունքով ավարտվի,
Քեզ տեսնելն այս գիշերից ավաղ լոկ մի երազանք է,
Մի թող՝ արցունքն աչքերիս թափվի ճամփին քո,
Ո՜վ պիտ գա տեղը քո․․․
Վերջին րոպեներն են․ գնում ես առ հավետ,
Ես նա եմ, ում համար սերը քո ողջ մի կյանք է,
Նա, ով խինդ չունի, քեզնից հետո ամենի վերջն է,
Ո՜վ պիտ լինի քեզ պես․․․
Ինձնից հետո ուր գնաս ինձ դու մի՜ հիշիր,
Ինչ էլ լինի՝ սիրում եմ ես, անհոգ գնա, սեր իմ։
Մի՛ լա, ախր ես էլ չեմ դիմանա,
Մեռնում եմ ու քեզ եմ տենչում, անհոգ գնա, սեր իմ։
Աստծու սիրուն՝ մի թող՝ այս գիշերն էլ արցունքով ավարտվի,
Քեզ տեսնելն այս գիշերից ավաղ լոկ մի երազանք է,
Մի թող՝ արցունքն աչքերիս թափվի ճամփին քո,
Ո՜վ պիտ գա տեղը քո․․․
Վերջին րոպեներն են․ գնում ես առ հավետ,
Ես նա եմ, ում համար սերը քո ողջ մի կյանք է,
Նա, ով խինդ չունի, քեզնից հետո ամենի վերջն է,
Ո՜վ պիտ լինի քեզ պես․․․
Թարգմանությունը պարսկերենից՝ Ժասմին Էսմաեիլզադեհի և Դիանա Սիսակյանի
