Ես այնքան դժվարությամբ եմ գրում․․․
Ես երբեմն ուզում եմ օրվա մեջ անընդհատ ասել՝
ինչքան եմ կարոտում քեզ։
Ես ուզում եմ ասել,
որ եթե նույնիսկ սա ոչ մի տեղ չի տանում,
ես ուզում եմ ժամերով նայել քեզ։
Ես ուզում եմ ասել,
որ ամեն հանդիպումից հետո
ես ավելի քիչ եմ վախենում մահից,
…որ կարող եմ բոլոր լուսաբացները տեսնել՝
քեզ հետ համբուրվելով
եւ մարմնիս վրա զգալով
քո լեզուն,
որն ինչ ասում է,
ես հավատում եմ։
Ես այնքան դժվարությամբ եմ վեր կենում անկողնուց…
Բայց ես ուզում եմ վազել քեզ մոտ եւ ընկնել քո մեծ գիրկը՝
որպես ապաշխարանք,
որպես ավետում,
որպես միակ իրական բան,
ինչից հետո բոլոր ագռավները կարող են կռկռալ՝
թեկուզ հավերժ։
Ես այնքան դժվարությամբ եմ գրում.
բոլոր մտքերս գնում են ավելի շուտ,
քան կհասցնեմ գրել.
միայն ուզում եմ ասել՝
ես քեզ սիրում էի նույնիսկ մինչեւ քո լինելը։
Ես չգիտեմ՝ ինչպես բացատրել դա,
բայց եթե դու ետ գաս ուրիշ տեսքով՝
թեկուզ տասը անգամ,
ես կսիրեմ քեզ։
Ես քեզ չեմ ասել այս մասին․
բայց եթե նույնիսկ ոչինչ չստացվի,
ես, սակայն, կուզեմ վազել քեզ մոտ եւ ընկնել քո մեծ գիրկը՝
որպես միակ տեղ,
որտեղ ամեն ինչ մոտ է եւ մտերիմ։