ԳԻՈՐԳԻ ԳԱԲԻՁԵ | Վրացական երիտասարդ գրականության շուրջ

Մենք ապրում ենք բազմաթիվ ներքին և արտաքին հակասություններով ու հակամարտություններով տարածաշրջանում, սակայն մեր մշակութային ու աշխարհայացքային տարբերությունների հետ մեկտեղ ունենք բազմաթիվ ընդհանրություններ, մեր ու մեր հարևան երկրներում ընթացող շատ գործընթացներ հաճախ ենթարկվում են միևնույն տրամաբանությունը: Գրանիշ գրական ակումբը սկսում է նոր գրական նախագիծ, որի շրջանակներում կփորձենք ներկայացնել մեր հարևան երկրներում ապրող և ստեղծագործող գրողների, գրականագետների, հրատարակիչների ու գրական դաշտին առնչություն ունեցող այլ անձանց տեսակետներն ու պատկերացումները ժամանակակից գրականության ներկայի ու ապագայի շուրջ:

Գիորգի Գաբիձեն (გიორგი გაბაიძე) ծնվել է 1988թ-ի փետրվարի 1-ին: Սովորել է Բաթումի թիվ 22 միջնակարգ դպրոցում, ընդունվել և ավարտել է Բաթումի քաղաքի Շոթա Ռուսթավելու անվան համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ներկայումս «Կովկասիոն» կազմակերպության քարտուղարության անդամ է և նրա ներկայիս փոխնախագահը, նաև` նույն կազմակերպությանը պատկանող «Գրական ակումբ» և Litklubi.ge գրական կայքի հիմնադիրն ու ղեկավարը: Աշխատում է Բաթումի քաղաքի թիվ 10 հասարակական դպրոցում որպես փոխտնօրեն:

Խնդրում եմ մի քանի բառով ներկայացնել ձեր հիմանդրած գրական կայքը. ինչպե՞ս սկսեցիք, ո՞վ օգենց ձեզ այն կայացնելու և ի՞նչ դերակատարություն ունի այն է այսօր այն կատարում:

-Ողջյուններս: Կայքի ստեղծման գաղափարը ծագեց մի քանի տարի առաջ, բայց իրագործելու համար այն ժամանակ մի շարք դժվարությունների հանդիպեցինք. ո’չ ֆինանսական միջոցներ կային, ո’չ համապատասխան փորձառություն, ո’չ… սակայն ավելի ուշ Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Գիա Աբուլաձեն առաջարկեց ստեղծել համապատասխան կայք` վերոնշյալ «Գրական ակումբի» երիտասարդների ստեղծագործությունները առավել լայն հանրության ներկայացնելու նպատակով, իսկ կայքի ստեղծման տեխնիկական մասի իրագործումը կատարեց իմ աշակերտներից մեկը,  ով մինչ այսօր էլ անխռով կատարում է իր աշխատանքը:

Ինչպե՞ս ես գնահատում վրացական հասարակության հետաքրքվածությունը առհասարակ ընթերցանության ու մասնավորապես ժամանակակից գրականության հանդեպ:

-Դժվարին 90-ական թվականներից հետո ժողովուրդը նորից հետաքրքրություն է ցուցաբերում գրքի հանդեպ. դրան նպաստում է նաև այն հրատարկչությունների ու հեղինակների ակտիվությունը, ովքեր պարբերաբար ժամանակակից գրականություն են հրատարակում: Երիտասարդության հակվածությունը դեպի առավել ակտիվ ընթերացնություն նույնպես հետզհետե բարձրանում է` ի դեմս բազմաթիվ գրական կազմակերպությունների ու խմբակների, որոնցից մեկն էլ հենց մեր «Գրական ակումբն» է : Դրանք բոլորն իրար հետ ժամանակակից գրականության տարածման մեծ աշխատանք են կատարում` իրենց հետևորդ -ընթերցողների մի ամբողջ բանակ ձևավորելով: Կցանկանայի ձեզ ներկայացնել նաև երիտասարդների կողմից սիրված մյուս գրական կայքերը, որոնք երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն են տվել և’ միմյանց հետ ծանոթնալու և’ իրենց ընթրցողների հետ առավել անմիջականորեն շփվելու` Lib.ge, Literatura.lit.ge,  Urakparaki.com

Արդյո՞ք Վրաստանում կա հանրության կողմից ճանաչված երիտասարդ նոր սերունդ և ո՞ր տարիքային խմբին են նրանք պատկանում:

-Ամեն տարի մեզ մոտ մի քանի գրական մրցույթներ են անցկացվում երիտասարդ ստեղծագործողների համար, որտեղ բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն են ուենում արտահայտվելու, ինքնադրսևորվելու: Նոր սերնդի տարիքային սահմանը հիմնականում 25-27 է, իհարկե, ունենք նաև առավել երիտասարդ, խոստումնալից ստեղծագործողներ, սակայն ընդհանրության մեջ դեռ այսօր առանձնանում են մի քանի հեղինականեր, ովքեր արդեն իսկ բավականաչափ կայացած գրողներ են:

Կծամոթացնե՞ս նրանցից մի քանիսի հետ:

-Մեծ սիրով ներկայացնեմ նրանց` Գիո Սադջաիյա, Զվիադ Ռատիանի, Ռեզո Գետիաշվիլի, Զազա Գետիաշվիլի, Ռոին Աբուսելիձե, Գենրի Դոլիձե:

Ի՞նչ գրական կազմակերպություների են հարում երիտասարդ գրողները Վարաստանում և ինչո՞վ են դրանք միմյանցից տարբերվում:

-Ոչ պետական բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք տարաբնույթ նպատակներ ու հետաքրքրվածություն են ցուցաբերում. այդ պատճառով, հստակ, որոշակի պատասխան տալ այս պահին դժվարանում եմ:

Ինչպիսի՞ն է պետության վարած քաղաքականությունը գրականության ու առհասարակ մշակութային ոլորտում:

-Ինչպես արդեն նշել եմ Litklubi.ge և «Գրական ակումբի» աշխատանքները իրագործվում են Աջարիայի կրթության նախարարության ակտիվ աջակցությամբ: Բացի այդ պետությունը ֆինանսավորում և իրագործում է մի շարք գրական մրցույթներ, նույն պետական ֆինանսական աջակցությամբ հրատարկվում են դասական և երիտասարդ հեղինակների բազմաթիվ գրքեր: Օրինակ` իմ և ևս երեք բանաստեղծ ընկերների անթոլոգիայի տպագրությունը 2009 -թվականին հավոնավորել է Բաթումի քաղաքապետը: Բացի այդ` պետական աջակցությամբ բազմաթիվ գրական երեկույթներ ու միջոցառումներ են իրականացվում:

Իսկ ի՞նչ ֆինանսական միջոցներով են գրողները հրատարակում իրենց գործերը, սեփակա՞ն, թե՞ հրատարակչական աջակցությամբ, և ի՞նչ դեր է կատարում պետությունը այս գործընթցում:

-Գրքերի մեծ մասը տպագրվում է հեղինակների անձնական ֆինանսավորմամբ, սակայն կան հանրաճանաչ, տաղանդավոր գրողներ (կան նաև ճանաչված, սակայն ոչ տաղանդավոր գրողներ. խոսքը իհարկե նրանց մասին չէ), որոնց գրքերը հրատարկվում են հրատարակչությունների կողմից մեծ հաճույքով ու մեծ տպաքանակով, ինչպես օրինակ` Դաթո Թուրաշվիլիի, Ակա Մորչիլաձեի դեպքում: Իսկ պետական աջակցության համար ես առավել վաղ արդեն արտահայտվել եմ. պետությունը հովանավորում է բոլոր տաղանդավոր հեղինակներին, եթե այդ օգնության կարիքը զգացվում է:

Զարգացման ի՞նչ աստիճանի վրա է գտնվում Վարստանում գրական շուկան, վաճառվու՞մ են արդյոք երիտասարդ ստեղծագործողների գրքերը:

-Գրական շուկայի վիճակը լիովին ճիշտ գնահատել չեմ կարող, քանզի ինքս շուկայագետ չեմ, սակայն կարող եմ հստակ ասել, որ երիտասարդ գրողների (ես չեմ խոսում դասական գրակնության մասին) ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն մեզ մոտ, այլև արտերկրում, իսկ գրքեր Վրաստանում վաճառվում են բավականին նորմալ… իհարկե, չեմ կարող պնդել, որ գիրքը հասարկության բոլոր շերտերին է հասանելի, սակայն ինքս հաճախ շփվելով երիտասարդների, երեխաների, ուսանողներ հետ` նկատում եմ, որ, երբ նրանց մոտ որոշակի գումար է հայտնվում, առաջին իսկ ցանկալի գնումը դառնում է գիրքը: Փաստն առավել քան ուրախալի է. սակայն մյուս կողմից, երբ խորանում ենք հարցի էության մեջ, տեսանելի է դառնում, որ որոշ դեպքերում ընթերցանություն ու գիրք գնելը դառնում են նորաձևության անբաժան մասը, թերևս` ինչու ոչ, նմանատիպ նորաձևությունից առավել լավ, ինչ կարող է լինել:

Գոյություն ունի արդյո՞ք գրական մամուլ` թերթեր, ամսագրեր և ի՞նչ մրցակցության մեջ են նրանք համացանցային տեղեկատվական տարածքի հետ:

-Վրաստանում կան մի մի քանի ներկայանալի թերթեր ու ամսագրեր, սակայն նրանց դերը …

Ի՞նչ թեմաներ են առավել պահանաջված վրացական գրակնության մեջ, և հնարավոր է արդյո՞ք գումար վաստակել գրակնության միջոցով Վրաստանում:

-Մեր օրերում գրականությամբ գումար վաստակել կարող են միայն սակավաթիվ մարդիկ: Վրացական հասարակության մեջ դժվար է հեղինակություն վաստակելը: Հանրաճանաչ է հիմանակնում այն գրակնությունը, որն առավել պարզ է և բոլորին հասկանալի (այն` ինչ ինքս կանվանեի պապսա), և, ըստ այդմ էլ, արտացոլում է հասարակական ճաշակի աստիճանը:

Ուրախ եմ մեր զրույցի համար և հայտնում եմ շնորհակալությունս:

Հարցազրույցը` Գրանիշ գարակն ակումբ
Անգլերենից թարգմանությունը` Հասմիկ Հակոբյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *