ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ | Լավագույն գիտական աշխատանք

Արքմենիկ Նիկողոսյան

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» մենագրությունը արժանացել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության հայտարարած «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի առաջին մրցանակին՝ «Արվեստ, լեզու և գրականություն» անվանակարգում:
Մենագրութան մեջ գրականագիտական արդիական մեթոդներով վերլուծվում է 17-րդ դարի ականավոր պատմիչ Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունն իբրև գրական երկ: Դավրիժեցին առաջին հայ պատմիչն էր, որ կենդանության օրոք տպագված տեսավ իր գիրքը: Աշխատությունը նվիրված է հայ գրատպության սկզբնավորման 500-ամյակին:

Հիշեցնենք, որ 2012-ին Նիկողոսյանի աշխատությունն արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալայանի անվան գրականագիտության մրցանակին:

araqel davirejci

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *