Չաք Փոլանիքը ամերիկացի ժամանակակից ամենասկանդալային գրողներից է: Նա առաջիններից էր, որ բացահայտ մարտահրավեր նետեց սպառողական հասարակությանն ու «ամերիկյան երազանքը» հայտարարեց բարոյազրկման արդյունք: Քննադատները նրան կոչում են ապշեցուցիչ, սթափեցնող, X Սերնդի գրող, չար հանճար, ինչպես նաև սեքսիստ, նիհիլիստ, մարգինալ – մի խոսքով ոչ ոքի անտարբեր չի թողնում: Նա հայտնի է «Մարտական ակումբ » վեպով, որի հիման վրա Դեյվիդ Ֆինչըրը նկարահանել է համանուն ֆիլմը: Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ նրա ստեղծագործություններից:
*
Քամակդ բմբուլ կոխելով սիրամարգ չես դառնա:
*
Չխմող, չծխող, չքրֆող, սեքսից չխոսող մարդիկ մի տեսակ կասկածելի են թվում: Վստահ եմ, որ սրանք գիշերները զվարճանում են փոքրիկ երեխաների դիակներ մասնատելով կամ նմանօրինակ մի այլ բանով:
*
Սերնդեսերունդ մարդիկ գարշելի աշխատանքով են զբաղված, միայն որ հնարավորություն ունենան գնել ինչ-որ բաներ, որ իրենց, ըստ էության, պետք չեն:
*
Գլխավորն ինչ հիմա հարցադրում են իրենց մարդիկ, «ո՞րն է կյանքի իմաստը» չէ, այլ՝ «Տեսնես որտեղի՞ց է այս մեջբերումը»:
*
Երբեմն քաքի դեմ պայքարի լավագույն միջոցը հրաժարումն է այն համոզումից, թե իբր դու մեծ արժեք էս:
*
Արվեստը միայն վշտից է ծնվում, երբեմն էլ ուրախությունից:
*
Հնարավոր է՝ ինքնակատարելագործումը դեռ ամենը չէ, հնարավոր է՝ ինքնավիրումն ավելի կարևոր է:
*
Ես չար չեմ, ես պարզապես չեմ վախենում դաժան և տհաճ ճշմարտությունը մարդկանց ասելուց – մենք դաժան և տհաճ աշխարհում ենք ապրում:
*
Թմրանյութը, որկրամոլությունը, ալկոհոլը կամ սեքսը պարզապես հանգիստ առնելու հերթական միջոցներ են:
*
Միգուցե մենք դժոխք ենք ընկնում ո՞չ այն արարքների համար որ գործել ենք, միգուցե մենք դժոխք ենք ընկնում անգործությա՚՛ն համար. այն գործերի, որ ավարտին չենք հասցրել:
*
Ցավը մոռանալը դժվար է, բայց առավել դժվար է ուրախությունը հիշելը: Երջանկությունը հիշողության սպիներ չի թողոնում: Խաղաղ ժամանակները ոչինչ չեն սովորեցնում:
*
Սեռերի ոչ մի հավասարություն էլ չկա ու չի էլ կարող լինել: Երբ տղամարդիկ կսկսեն ծննդաբերել, այդ ժամանակ կարելի կլինի խոսել հավասարութունից:
*
Վերապրել կարելի է ամեն ինչ՝ նույնիսկ ամենաահավոր ցավը: Միայն թե ուշադրությունդ շեղող մի զբաղմունք է պետք, ասենք, ասեղնագործություն կամ գունավոր ապակիներից լուսամփոփների պատրաստում:
*
Մենք սիրում ենք ողբերգությունը, մենք պաշտում ենք կոնֆլիկտը, մեզ անհրաժեշտ են դևերը, իսկ թե Սատանա չկա՝ ինքներս կստեղծենք նրան:
*
Ամբողջ կյանքդ դու փորձում ես Աստված դառնալ, իսկ հետո մեռնում ես:
*
Մեզանից ոմանք մարդ են ծնվում, մյուսները մի ամբողջ կյանք գնում են առ այդ:
*
Ամենամաքուր խնդությունը – չարախնդությունն է:
*
Մենք բոլորս մեռնելու ենք: Նպատակը ոչ թե հավերժ ապրելն է, այլ մի բան ստեղծելը, որ կապրի հավերժ:
*
Թափոնների վերամշակումն ու երթևեկության արագության սահմանափակումն իսկական ապուշություններ են: Այն ինձ հիշեցնում է մահվան մահճում թունդ ծխամոլի ծխելը թողնելու փորձ:
*
Քանի դեռ չկա մի բան հանուն ինչի կուզենայիր պայքարել՝ կարելի է պայքարել ընդդե՛մ ինչ-որ բանի:
*
Հեռուստատեսության ծիծաղի ձայնագրությունների մեծ մասը հիսունականների սկզբին են արվել: Այսինքն բոլոր այն մարդիկ, ում ծիծաղը դու հիմա լսում ես, վաղուց մեռել են:
*
Սնվելուց հետո պետք է զուգարան գնալ, բայց դա չի նշանակում, որ սնվելը ժամանակի պարապ կորուստ է:
*
Անիրականն ուժեղ է իրականից, որովհետև իրական աշխարհում կատարելութուն չկա: Կատարյալ է միայն այն,ինչ մենք հորինում ենք մեզ համար:
*
Ինտելեկտուլ հեռուստախաղերը հորինված են, որ թեթև տանենք մեր կրթությունից մնացած կցկտուր և անպիտան մնացորդները:
*
Աշխարհում չկա ավելի ձանձրալի մի բան, քան անթաքույց մերկութունն է: Չնայած, չէ, մի բան էլ կա՝ ազնվությունը:
*
Հարուստներն, ի տարբերության մեծամասնության, գիտեն` կամուրջները ոչ թե այրում, այլ վարձով են տալիս:
*
Գեղեցկությունը ճիշտ այնպիսի ուժ է, ինչպիսին փողն ու լիցքավորված ատրճանակն են:
*
Ավելի ջահել, քան այս երեկո ես, էլ երբեք չես լինի:
*
Իրականում ողջ աշխարհն ապուշներից է բաղկացած:
Թարգմանեց` Կարեն Անտաշյանը
Սնվելը ժամանակի պարապ կորուստ է: