[հավաքածու]
Սեր ամեն հայացքից
Բոլոր մարդիկ բացի Պոետներից
Աննորմալ են
Մարդկության գերակշիռ մեծամասնությունն աննորմալ է
Հետեւաբար նորմալ է այդ աննորմալությունը
Իսկ երբ ես ըմբոստանում եմ այդ համատարած աննորմալության դե՛մ
Ինձ համարում են աննորմալ
Բոլոր Պոետները
Աննորմալ են
Հրաշք կա
Չի կարող չլինել
Եվ դրանում ես համոզված եմ նույնքան
Ինչքան նրանում որ
Եթե քիթդ մի քիչ ավելի ծուռ լիներ
Աշխարհի պատկերն այլ կլիներ
Դու տոն ես
Առաջին Պոեզիան
Ես գրել եմ քայլերովս
Երբ իմ առաջին ուսանողական գիժ սիրահարության ժամանակ
Չափչփում էի քաղաքի փողոցներն ու նրբանցքները
Քայլերիս հետագծերով գրելով իմ սիրելի աղջկա երկար անունը
Թաղամասեր էի կտրում մտապահելով հսկայական տառերի հերթականությունը
Է Վ Ե Լ Ի Ն Ա
Մի քանի շաբաթվա ընթացքում հասցրել էի գրոտել
Հսկայական մեգապոլիսի հատակագիծը
Այնպիսի ձեռագրով
Ավելի շուտ ոտագրով
Որն ինձ կհասցեագրեր ուղիղ հոգեբուժարան
Աննախադեպ դիագնոզով – Լ Ի Ն Ա
Ես երազում էի ղդիկ տալ նրա ամբողջ ջանը
Ես երազում էի բռնաբարել նրա մարմնի բոլոր ծակոտիները
Ես երազում էի կանգնել նրան դեմ դիմաց
Ու քարկապել նրա երկար մազերն իմ երկար մազերին
Մազաչափ արանքներից ներս ընկնող արեւի ճառագայթների տակ վայելել լռությունը
Ես երազում էի ցույց տալ նրան աշխարհն իմ աչքերում
Ես երազում էի գոնե մեկ անգամ տեսնել նրան ուշ գիշերով
Ու լուսնի փուլերի փոխարեն տեսնում էի
Երկնքում թռչող նրա կտրած եղունգների բեկորները
Ես երազում էի մազերս սանրել նրա մատներով
Նրա ներկոտ ձեռնահետքերով ներկել ավտոս
Ես երազում էի պոկռտել նրա երկար մազերն ու
Քաշել էլեկտրական կիթառիս վրա
Ես երազում էի լինել նրա սիրած եռաչափ երկրաչափական մարմինը
Ես երազում էի ատամներովս դակել նրա ծիծիկն
Ու փիրսինգի պես հեւալով քաշ գալ նրա ծծերից կախված մետաղի ջարդոնների հետ
Ես երազում էի լինել նրա տանը
Ես երազում էի տեսնել նրան յուրաքանչյուր բացածս դռան հետ□ում
Ես երազում էի տրուսիկի փոխարեն հագնել նրա հեշտոցը
Ես երազում էի լինել նրա password-ները
Ես երազում էի աշխարհին նայել նրա բլթակների ծակերի միջով
Ես երազում էի դառնալ նրա կյանքի հասանելի բայց անմար երազանքը
Ես երազում էի ծծցնել նրան կայծակնային արագությամբ մեքենավարելիս
Ես երազում էի խաչվել նրա մարմնին
Ու ա՛յդ կերպ հավետ միախառնել մեր արյունները
Ես երազում էի հետեւել
Թե ինչպես է նա իր երկար թարթիչներով խոզանակում ատամներս
Ու դառնում էի պոետ
Գեղեցիկ Աղջիկ
Ա՛ն քեզ Գեղեցիկ Տղամարդ Գեղեցկություն Արարող
Էլ ի՞նչ է քեզ պետք
Թե՞ գեղեցկարար իմ գործունեությունը
Վկայում է հենց քո ամենագեղեցկության անբավարարության մասին
Նա սիրում էր ուրիշի
2 x 2
Շաբլոն պատմություն
Քեզ լքեցին բոլորը` քեզնից բացի։
Ինչքա՜ն էի սիրում նրա մարմնաշարժումների հիերոգլիֆները
Խելքը գնում էր լուսնի համար
19 էլ չկար
Շատ մի սենտիմենտալ երազկոտ տիպ էլ չէր
Բայց գիշերները սիրում էր երկա՜ր նայել լուսնին
Ու ես մտքիս դրել էի դառնալ տիեզերագնաց
Որ գոնե լուսնի վրա մի լավ կշտանամ եւ ինձ եւ ուղղված նրա հայացքից
Բայց ինձ վիճակված էր բավարարվել
Քար տրաքի օդային ուղեւորի կարգավիճակով
Ու լուսնի փոխարեն
Ես թռա Ամերիկա
Կոլոմբոսի օդային հետքերով
Նյու Յորքից տաքսիով սլանալով Նյու Ջերսի
Թռա Ջորջիա նահանգ
Կյանքում առաջին անգամ փող աշխատելու
Տքնաջան աշխատանք
Անքուն գիշերներ
Դեպրեսիաներ
Քունքիս հրացան
Քիմքիս թեքիլա
Գերհոգնածություն
Արտաժամյա ծանր աշխատանքներ
Թունդ պլան
Ոռներիցս ծուխ
Գործատուն յուրաքանչյուր դոլարը տալիս էր նույն դժվարությամբ
Ինչ պրոստատիտով հիվանդ անդամագլուխը շեռի մեկ կաթիլ
Մերը քունած կապիտալիստներ
Մի քանի ամիս հետո տղեքով ավտո վարձեցինք
Լիքը գարեջուր առանք
Կոխինք մեր զրթուզիբիլը քրքրված Տոյոտայի տուտուզն ու
պոկվեցինք Ատլանտյան օվկիանոս
Ծովի մակարդակը մեր կոփված մարմիններով բարձրացնելու
Լողափնյա կայֆեր
Լողափնյա վոլեյբոլներ խաղալ չիմացող գեղեցկուհիների հետ
Լողափնյա գույնզգույն բիկինիներն աչքներիս արեւային ակնոցների տեղ դրած
Իրենց բիկինիները ման եկող ճվճվացող աղջիկների հետեւներից ընկած
Լողափնյա կրակոտ քամակներից
Ոռայրուկ ընդունող ամառային արեւ
Ավազահատիկներով պատված
Սավաննա քաղաքը լվացող օվկիանոսից թաց-թաց
Ծանոթ-անծանոթ աղջկեքով տղեքով
Մակընթացությամբ քցվեցինք գիշերային ակումբներ
Վրաներիցս թափ էինք տալիս ջրի կաթիլները
Մեր տոքսիկ կայֆի բացականչական նշանները
Շարժվում էինք աղավաղելով դա Վինչիի
« Մարդկային մարմնի համաչափությունների դիագրամը»
Ղժժացինք պարեցինք խմեցինք տժժացինք կոխվեցինք բայց
Ես համբուրվում էի այն գիտակցությամբ որ թքում եմ այդ բերանների մեջ
Mad
Poseidon
ակումբում
Ես մի կերպ ծլկեցի խելացնոր drum&bass-ի ռիթմերի ու պարերի գժանոցից
Ես լավ հարբել էի ու գիշերվա ժամը երեքին
Լուռ ու մենակ կանգնած էի մի քանի կիլոմետրանոց
Իմ պես ճոճվող կախովի կամրջի վրա
Ու պատկերացնում թե ոնց եմ կարոտից խելագարված Լինայի պատվերով
amazon.com-ի հոգատարությամբ նավով փոխադրվում նրա ծոցը□
ՀԵՏԻՈՏՆԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Քամուն հակառակ քայլերս տանում էին լուսարձակ քաղաքից հեռու դեպի մթություն
Ես գիտեի որ կամրջի մյուս կողմում Հարավային Կարոլինան է
Ես զգում էի ինչպես էր Լինան մյուս կիսագնդում տեղաշարժվում
Երկրագնդի վրայով որ մի կրկեսային գնդակ է
Ու պտտվում է նրա քայլվածքի հակառակ ուղղությամբ
Որոշել էի Կարոլինայի մոտակա մութ ափում մենակով լողանալ
Հատուկենտ հսկայական բեռնատարներ էին մեծ արագությամբ անցնում
Մթությունն առջեւում իրոք վախենալու էր
Ու խորհրդավորություն կար այդ անտեսանելիության մեջ
Խմածությունս մնաց հետեւում
Այսպես ոտքով գնում էի իմ հարազատ քաղաքի մի ծայրից մյուսը
Դեպի Love Street
Որտեղ բնակվում էր իմ սիրունիկ աղջիկը
Նրա տան պատերն ականջներիս սեղմած
Աշխարհին խուլ փնտրում էի նրա ձայնը կենցաղային շըրըփ-թըրըփը
Գոնե հազը գոնե բխկոցը գոնե զկռտոցը գոնե աղիքային քամիները
Հիմա քայլում էի մենակ գիշերվա հազարին աշխարհի մյուս ծայրում մի ճոճվող կամրջով
Սիրտս հզոր jabերով վաղուց նոկաուտ էր արել սառը դատողությանս
Սիրտս լուռ թպրտում էր գլխատված սպիտակ աղավնու պես
Նայեք նրա աչքերի մեջ
Հետո գնում էի ընկերներիցս մեկին դիվադադար անելու
Դուռը ջարդում էնքան մինչեւ բացեին
Դուրս քաշում քնաթաթախին
Ու ձմեռվա սառնամանիքին ոգեւորված պատմում հոգեվիճակիս մասին
Բերանիցս դուրս եկող գոլորշու մեջ տեղադրելով ցնորված մտքեր
Հեռվից դառը տեսարանը զվարճալի կոմիքսի էր նման
Ճայ անցավ կամրջի տակով
Կողս դեմ տված քայլում էի դեպի Endless Night
Հասնելու Հարավային Կարոլինա
Իմ անկուշտ սիրո Մեքքան
Որ կրում է բաղձալի անունը
Կ Ա Ր Ո Լ Ի Ն Ա
Իմ առաջին սիրո Պոեմի վերնագիրը
Բաղկացած իմ ու նրա անունների վանկերից
Ու ոտք դրեցի Կարոլինայի հողը թե չէ
Պատահեց անսպասելին
Կարոլինայում
Ես տեսա աղավաղված պատկերներ իմ «Կարոլինա» պոեմից.
«Կաբրիոլետում նա է ու նա. ճանապարհում է նրանց քնկոտ օձը
եւ դեպի Գրողի ծոցը»
Աչքերիս առաջ մի տեսարան էր բացվել
Welcome to South Carolina! գրվածքով մեծ ցուցանակի դիմացի մայթին
Վրաերթ արված հաստ ու երկար օձ
Երկարության կեսը սեփական արյան չորացած հունն էր
Քիչ հեռու
Մի քանի տարվա հնության փոշիով պատված կաբրիոլետ իջած ակերով
Երկար նայում էի
Սառը քրտնքի միջով
Մոլի աթեիստի դեֆոկուսացած տեսադաշտում
Ուրվագծվում էր ԱՍՏՎԱԾ
Ու դառնում էի պոետ
Հետդարձի ճանապարհի մի մասն անցա հետ□անց
Տեսարանը փոքրանում էր վառվող թղթի պես
Իր ստվերի հետ ծանոթացող փոքրիկ փիսիկի պես
Ես վերստին ծանոթանում էի ինքս ինձ հետ
Ինձ մինչ այդ թվում էր թե ինձ համար
Պոեզիան ոչ այլ ինչ է քան սերս արտահայտելու մի միջոց
Բայց հիմա արդեն պարզ գիտակցում էի որ
Ինձ համար
Սերը ոչ այլ ինչ է քան
Պոեզիա արտահայտելու հազարավոր միջոցներից մեկը
Ու դառնում պոետ
Որը ձայնն աշխարհը գցած հայտարարում է
Մարդու մեջ գնահատելի է մենակ Պոեզիան
Մնացած որակները փուչ բաներ են
Սիրահարությունը մարդասիրության մայրն է
Ես սիրում եմ քեզ
Արեւելքն ու արեւմուտքը շարունակ վոլեյբոլ էին խաղում
Արեւով մի քանի տասնյակ նետում հասցրին փոխանակել
Մինչ հոգնած ջարդված կհասնեի Ամերիկայից տուն
Ինչպես օձի խայթոցից դեղ
Նրա անտարբերությունից Պոեզիա քամելու
Դեկտեմբերի 1, 2003-մարտի 21, 2004
Երանելի աշխատանք
Թղթեր ա որ թերթում ա
Խորացած
Հիմա եթե ճանճ նստի քթին
Չի նկատի
Ցուցամատը մտցնում ա բերանը
Հանում ու թերթում
Մտցնում բերանը հանում մատն ու թերթում
Հերթական էջը դարսում
Արդեն թքոտված փաստաթղերի կույտի վրա
Շեֆը
Լարած խաղալիքների պես
Շուրջը պտտվում
Հեռախոսով խոսում
Մազերն աչքներից հեռացնում
Մոտենում
Կարճատեսի ակնոցը հանում հեռատեսինը դնում
Գործի ընթացքը ստուգում
Ինչ-որ կիսատ-պռատ մեկնաμանություններ անում
Էս աղջիկն էլ տակից շեֆին նայելով
Մատը մտցնում ա μերանն ու հանում
Գլխով անելով
Մտցնում հանում
Մտցնում հանում թերթում ու դարսում
Ինքնամոռաց
Եnμեք տանել չեմ կարողացել
Թերթելիս մատ թքոտելը
Իսկ հիմա
Աշխա՜րհ աշխա՜րհ
Սրճարանի մի անկյունում վեր ընկած
Թուքս եմ մոռացել կուլ տալ
Աչքերս չռած հետևում եմ
Թե ոնց ա չքնաղը
Իմ հաշվարկներով
Արդեն հարյուր չորսերորդ էջը թքոտում
Հինգ-վեց դար առաջ Քուչակ ախպերը երևի կբացականչեր
«Ատ թքոտած թղթերուն կապոցն ի յիս պիտէր
Զիս հազա՛ր դեկան դա գնած
Ու ընթրիքին մատներուս հետ խժռած»
Չէի մերժի ընթրիքի հրավերը
Բայց յիս ուրիշ μան պիտեր
Ջոն ջան ցամաքել է μերանն աշխատողիդ
Ժամական տուր ինչքան դզի սրտիդ
Մենակ թե նստեմ կողքը չքնաղի
Մատը μերանս կամ մատս μերանը
Սուզի հանի հաշվի թաթախի թեթև ու թերթի
Ինչքան փաստաթուղթ որ սիրտդ ուզի
Չէ
Իղձս մեջս պահեմ ավելի լավ
Թե չէ որ առաջարկեմ
Ո՞վ գիտի
Չքնաղը միանգամից կդառնա հրեշ
Մի մատի փոխարեն բերանս բոլոր տասը կմտցնի ու կճոռթի
Ամբողջ դեմքս կդարձնի փրփրած արյունով լի գավաթ
Հետո կոկտեյլի μաժակի միջից անձրևանոցավոր ձողիկը
Կհանի կդնի μերանն ու կսկսի կոկորդիցս
Ցայտող շիթերից թարմ արյունս օդի մեջ որսալ
Ու ագահաμար խռխռոցով ծծել
Սրճարանի մյուս հաճախորդներին հերթ չտալով
Ինչեր ասես որ սարսափի ֆիլմերը մեզ չեն ներշնչի
Ես իհարկե սարսափի ֆիլմեր չեմ նայում
Բայց էս հոլիվուդյան Psychobabble սրճարանը
Ուր ամեն օր վեր ընկած վեպիս վրա եմ աշխատում
Էսօր ամեն ինչ արեց էդ μացը լրացնելու համար
Շուրջս նստած բոլորը սցենարիստի երանելի աշխատանք են բաղձում
Ու որ մեկի լէփթոփի էկրանը որ էսօր աչքս ընկավ
Մի հատ ինչ-որ սահմռկելի տեսարանի դրվագներ էին
Ասում են մեջը լիքը փող կա
Մի հատ էլ նայեմ փաստաթղթերի տրցակի վրա
Տերևի պես ընկնող մատների տիրոջը
Մեկ ա չքնաղ ա
Հունվարի 9, 2006
Լոս Անջելես
© Կարեն Ղարսլյան
——————————–
7 տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել Կարեն Ղարսլյանի երկրորդ գիրքը՝ «Գրողի ծոցը» երեսուն ու ութ տձև հայրենների ժողովածուն: Գիրքը հրատարակում է «Ինքնագիր» գրական ակումբը «Ինքնագիր» մատենաշարով: «Գրողի ծոցը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 9-ին, սկիզբը՝ 17:30, Սիրահարների այգում (նախկին Պուշկինի այգի): Շնորհանդեսին հրավիրված են բոլորը:
«Գրողի ծոցը» ժողովածուն ընդգրկում է 2001-2010 թթ. ընթացքում գրված երեսուն ու ութ տձև հայրեններ: Բաղկացած է երեք մասից՝ Տձև հայրեններ, Աժդահա հայրեններ և Բոնուս հայրեն: Դրանցում ընդգրկված բոլոր հայրեններն էլ տձև են, քանի որ բոլորն էլ ծռել են հայրենի կառուցվածքային ոսկե վանդակի ճաղերը, փախել ու հանգրվանել «Գրողի ծոցում»:
Մանրամասների համար պեղեք www.karenkarslyan.com
Ինձ դզեց Էվելինայի “Ես երազում էի… ” հատվածը:
Ես կուզեի շատ բնական մի հարց տալ, մի քիչ միմիտ, ի՞նչի մասին են էս բանաստեղծությունները. ինչ-որ մեկի կյանքի, որն ինձ բացարձակ չի հետաքրքում. ես հո իմ կյանքը չեմ պատմում ու բանաստեղծության ձև տալով` հրամցնում մարդկանց որպես պոեզիա: Մի չափանիշ կա չէ ի վերջո, որտեղ առօրյա պատմությունը վերափոխվում է պոեզիայի: Երկար տարիներ խոստովանական, զգացմունքային պոեզիայի դեմ պայքրելով`այսօր էլ նույն բան ենք անում, միայն կոտրված լեզվական կաղապարներով ու մեզ թվում է շա՞տ ենք առաջ գնացել:
կդզի բա ինչ կանի :-ՃՃ
Հասմիկ ջան հոսքն էր լավը, բառերի անդադար հոսքը 🙂
Հա, ինչ-որ հաջողված, գտած տողեր, պատկերներ, մտքեր կան, բան չունեմ ասելու, բայց ընդհանուր առմամբ սա վատ գրականություն է` հակաէսթետիկական, չհասունացած, խակ գրանյութով լղոզված տեքստ: Ինձ ամենաշատը նյարդայնացրեց տձև հայրեններ արտահայտությունը գրքի ենթավերնագրում: Հայրենը կոնկրետ ֆորմատ է բանաստեղծության, և ասել տձև հայրեն` նույնն է թե ասես հնգատող քառյակ: Հա, ասենք դա նույնպես կոնցեպտ է, բայց դե կեղծ կրեածիվոտ կոնցեպտ, սրտիդ չկպնող կոնցեպտ: Եսիմ…
Ամերիկայից ներկրված իսկական աղբ…. սա ոչ մի հավակնություն չունի գրականություն կոչվելու… ոչ լեզու կա, ոչ ասելիք… մենք շատ լավ գիտենք գրականությունը որն է, հուսամ գրողը նույնպես…
…Էհ, ասաց փիլիսոփան…
Նախ պետք է իմանալ` ինչ բան է հայրենը, ապա միայն “ներժանրային” “գեղաձևումներ” կատարել…. Չնայած` Կարենն ընդհանուր առմամբ խելացի տղա է, լավ գրականագետ կարող էր լինել (որոնք քիչ են), բայց գերադասեց լինել ահա այսպիսի գրող (որոնք շատ-շատ են)…
Շատ շնորհակալ եմ նախանձելի աներկբայությամբ արտահայտված դիագնոստիկ կարծիքների համար: Տեքստերն ուշադիր զննել եմ: Բայց գտածս միակ սխալը առաջին տձեւ հայրենում երկրորդ անգամ (դիագնոզ բառից հետո) գրված ԷՎԼԻՆԱ անունն ա: Օրիգինալում պարզապես ԼԻՆԱ ա:
Ուղղեցի, բայց քո տված տեքստին ես մատով չեմ կպել Կար, էնպես որ վրիպակի մեղքը քո վզով է 🙂
Ճիշտ ա, իմ վզով ա, անուշադրությամբ հին ֆայլից էի copy/paste արել: Կարևորը գրքում ճիշտ տարբերակն ա:
Վիոլետային թմբիրը շեղե՜լ-շեղել, տարել թափառելու է շպրտել ես շատ գիտեմ թե որտեղ… Էս տղեն էդքան ինքնավստահ չլիներ, խաբված չլիներ ինքն իրենից, ինքն իր ծուղակում չլիներ, հեչ որ չէ գոնե մտածող մի գլուխ ավել կունենայիք… Կներեք…
Yes hamamit em te Ani Aztyani, te Hasmiki het. Inch vor hetaqrqir toxer kan, bayts da der amboxjakanutyun che. Patkertsreq bolor lsum en sra bardzradzayn @ntertsanutyun@ yev tsamatsrvum hakaestetikakan shertits. Ayo, poezian ayl volort e, yev kyanqi naturalizmits hognel enq yev urish poezia enq uzum lsel.
Evelina….
Hamarcak…. Tpavorich…. Xelar…
Aha inchpes @nkaleci Karen ANHATIN
Իր ստվերի հետ ծանոթացող փոքրիկ փիսիկի պես
Ես վերստին ծանոթանում էի ինքս ինձ հետ :)) sirun er,
Karen du aveli sirun baneri es @ndunak, qan kardzum es, yev myus txamardik nuynpes. Qez janachum em, karas shat lav gres, inchi es senc grum?
ես մեկնաբան անունով մարդ չեմ ճանաչում:
ես շոյվեցի, որ ավելի սիրուն բաների եմ ընդունակ: Բայց դա շատ կարճ տևեց:
Հետո նեղվեցի, որովհետև հիմա, բան ու գործ թողած, էս էջում ներկայացված պոեմիս ու բանաստեղծությանս արցունքներն եմ սրբում, քթներն եմ մաքրում ու սառույց դնում լացից ուռած աչքներին, որ մյուս ընթերցողները չիմանան, որ լաց են եղել:
Կարեն, մի հուզվի:
Մարդկության գերակշիռ մեծամասնությունն աննորմալ է,
Հետեւաբար նորմալ է այդ աննորմալությունը,
Իսկ երբ ես ըմբոստանում եմ այդ համատարած աննորմալության դե՛մ
Ինձ համարում են աննորմալ`
Բոլոր Պոետները
Աննորմալ են…
Հրաշք կա…
Հրաշք կաաա~….Դուք չնեղվե’ք…….
Es shat zgacvac ei sexual fantazianeric,pahi tak nuynisk naxandzeci hexinakin @tenc burn erevakayutyan hamar…Bayc im karcikov tetevaki onanizmic amen in4 ancnum a,aneanum moracutyan andundi…en vonc en asum?…ha,andundi xorkerum,te in4? Poet@ anormal a? 4e-ha? Et ov a asel,ap jan? Es kasei hakarak@,sax mardik xpnvac idiotner en,menak poetnern en normal,xelq@ glxin jahelner.Et txerki hamar a ashxar@ pttvum. Ha,vorpeszi im asac@ havatali lini,apa sa vaaabshe to es 4em asel,ayl vomn Volfgang Geten.
ԿԱՐԾՈՒՄ ԵՄ,ՈՐ ՊԻՏԻ ՈՐևԷ ՍԿԶԲՈՒՆՔ ԼԻՆԻ ԳՐԱՆԻՇՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ,ՈՐ ԱՄԵՆ ԱՂԲ ՊՈԵԶԻԱ ՉՀԱՄԱՐՎԻ:
Կար ջան, քեզնով միշտ հպարտանում ենք, միշտ մնա տենց բարձունքում: Նոր գործերդ ուղառկի գրեթերթին, մի հատ էլ բանաստեղծություն գրի անհույս կույսերի մասին, ովքեր չ…….ու պատճառով սաղիցս …. են ուզում – ու դառնում են ագրեսիվ:
Ընդհանրապէս կարիքը չկայ փորձել շա՜տ տարբերուել: Երբեմն դա գործը աւել է փչացնում:
Այստեղ թէև երբեմն կորցնում ես թելը ու դժուար է հասկանալ որտեղից ուր գնացինք կամ թէ սրա որտեղն է «բանաստեղծութիւն» կամ որն է պատգամը, բայց ես կարծում եմ պայման չէ որևէ գրութեան մէջ ամէն բառ լինի հնարամիտ: Երբեմն մի քանի բառ ես գտնում որ մեծ արժէք են ներկայացնում ու այս գրութեան մէջ դրանք հետևեալներն են… Շատ դիպուկ են ասուած, շատ համարձակ…
Մարդկության գերակշիռ մեծամասնությունն աննորմալ է,
Հետեւաբար նորմալ է այդ աննորմալությունը,
Իսկ երբ ես ըմբոստանում եմ այդ համատարած աննորմալության դե՛մ
Ինձ համարում են աննորմալ`
Բոլոր Պոետները
Աննորմալ են…
Ես FBիս ստատուսի մէջ եմ դրել սրան….