Երբ հարուստ ենք այնքան
Մեր քսան տարիներով
Եկող օրերը՝ լի խոստումներով
Երբ սերն է իջնում մեր հոգիներին՝
Սպիտակ գիշերներով…
Երբ տեսնում ենք հեռուներում
Ինչպես է ծիծաղում կյանքը
Հուսադրող
Ուրախությամբ ու խենթությամբ …
Պետք է արբել ջահելությամբ
Քանզի մեր քսան տարիների
Բոլոր վայրկյաններն են հաշված
Ու էլ երբեք
Չի դառնա ետ
Ժամանակը կորսված
Այն անցնում է զուր
Ձեռքերն ենք մեր մեկնում
Ու ափսոսում….
Բայց ժամանակն է անցնում
Առանց կանգ առնելու
Իսկ ջահելությունն այլևս
Չունես հնար ձեռքերիդ մեջ պահելու…
Մինչ հասցնենք ժպտալ՝
Մանկություն էլ չկա
Ջահելությունն է փախչում
Հասունություն դեռ չհամտեսած
Կարճ է այնքան տևում
Ապշած ենք մնում
Մինչ հասցնենք ըմբռնել վայրկյան
Գոյությունն ենք մեր արդեն թողնում …