Նվիրում եմ ընկերոջս՝ Արամ Ավետիսին
Երբ կայծակ գա,
Ցավն էլ իր հետ ինձ մոտ կգա։
Քանզի ազատ է նա,
Իսկ ես կորած, հետքս անգամ չկա։
-Հրա՜շք,- գոռում եմ անվերջ։
Այն պարում է լույսի մեջ։
Ցուրտ էր։
Ստվերները գիշերային
Ինձ մենակ թողեցին։
Օրը թվում է անվերջաբան։
Մենակ ես դու,
Ինչպես գիշերային ծիածան։
Հրեշը քո քեզ բաց չի՞ թողնում,
Երբ փախչում ես, մթու՞մ է թաքնվում։
Գուցե նա մեկն է, ում գիտես։
Դու նկար ես, մի դեմք ժամանակի։
Սուտ ենք ես ու դու,
Բառեր առանց հանգի։
Օրը թվում է անվերջաբան։
Մենակ ես դու,
Ինչպես գիշերային ծիածան։
Երբ կայծակ գա,
Ցավն էլ իր հետ ինձ մոտ կգա։
Քանզի ազատ է նա,
Իսկ ես կորած, հետքս անգամ չկա։
Զգում եմ՝ լողում է օդում, հրաշքը զգա՛։
Լոկ վախն է դա, ու կլսես՝
Գոռում է՝ զգու՛յշ մնա։
Զգու՛յշ մնա։
Առավոտ չկա, ու
Օրն այլևս մոտ չի գա։
Մենակ ես դու,
Ինչպես ծիածան։
Գիշերային ծիածան։
Ծիածան գիշերվա,
Ծիածան գիշերվա։
Օրը թվում է անվերջաբան
Դու՝ գիշերային ծիածան։
Թարգմանիչ` Գոհար Գրիգորյան