***
Որերորդ օրն է, ինչ չի թափում
անտուն քաղաքի ողնույցի,
ծխնելույզի,
երթևեկելու գոտու վրա,
ու սպառվում
քեզ մոտ,
ու արթնանում
քեզ մոտ,
երբ դեռ
պետք է գրել մեկ
կամ երկու բան,
փակագծերից ու անձրևներից
խուսափելու համար։
***
Լինել Կիլիմանջարոյի
լույս չտեսած հրաբուխը,
լինել վերջնաժամկետի
հաջորդ օրը, լինել թիվ,
լինել տառավրիպումը,
ու չլինել կարեկցանքը նրա,
բառասպառվել ամեն
տողանցումին,
լինել անկման աստիճանը
բոլոր գոյավիճակներում,
լինել անբռնադատ
մեր միջև գրված բոլոր
տողերի բազմությունում,
լինել ամեն ծալվածքի տակ
պախկված էջաթիվը,
բառասպառվել խոսքի
բազմաքանակությունից,
լինել անուրջների
անիրողությունը, ու
չլինել նրանց բնորդը՝
սայթակող ամեն
ստորակետի վրա։
***
Դու նոյեմբերն ես,
որի վրա հենվել են
բոլոր հիշողությունները,
կետը, որով չվերջացավ
ոչ մի նախադասություն,
դու նոյեմբերն ես,
քաղաքը սրբող
թաց տերևաթափով,
ու կոկորդում սառած
բառերով, որոնք օրեցօր
դատարկում եմ ամենադատարկ
պատերին (քեզ համար),
դու հիշողությունն ես ամեն
ցնցումիդ՝ ալիքներովդ ծեծող
չոր քաղաքի առաստաղները,
դու կետն ես ընկած ինձ
ամենամոտ վեկտորին,
ու ամենահեռու համաստեղության
վրա ջարդուփշուր ես եղած
այս բանաստեղծությունով
(եթե սա բանաստեզծություն է),
դու տեղն ես, ուր ես ամենաշատն եմ
ուզում մնալ, ու նվիրել քեզ
բոլոր միայնություններս,
դու վերադարձն ես, որին
տարի եմ սպասել,
մոռացության մատնելով
բոլոր ուշացումներդ:
***
Գծերը խաչում էին
բոլոր մոլորակները
տիեզարագնացներին,
լռությանը, պատին,
ու նրանց տակ դու
ստորագրում էիր՝
անանուն, մարմին,
սպառված հույսեր
ու էլի հեյզեր՝ մխող,
մենք ցած էինք թռչում
ու պայթում ծեր փողոցի
մայրամուտին, ու մեզ
ամեն անգամը, ու ձեզ
ամեն գիշեր ներում էին
չասված բառակապերը,
-հետ գա՞լ,
ու ռմբակոծվել ամենավառ
գույներով,
մնալ,
(ան)տրամաբանորեն,
մեզանից հետո թողած
քաղաքներում…
***
Ձայնալարերովդ արձագանքվել
մատնաչափ քաղաքում, ամեն
անկյունում գրի առած քեզանով,
ու պատկանել տարրերքին,
կամ որևը համաստեղությանը
ընթերցելի լինելու համար,
ու չլինել ընթերցողի ձայնը,
այլ նրա երևակայությունը՝
ամենաբարձր ու լսելի, ու
լինել քաղաքի միակ ոճրագործը,
դանակահարել միայն մատիտով,
ու միայն բառերը, չգրված քո մասին
***
Ավազե տնակը հարուստ էր
արևային լուսավորությամբ,
ու կարկատված էր փոքրիկ
տղայի հույսերով, բայց
նրա փխրությունը անզոր էր
տղայի ինքնագիտակցման
թերի պաշարի պես, ու
ժամանակի, ինչպես բոլորս,
ու խոստացա չհնարել վատ
վերջաբաններ, ու դիմել
մեծամտորեն բարդ
արտասանվող տերմինների՝
անհասանելի,
բաժանորդների պես,
-բարև,
տնակը մեծացել է…
***
Երբ գաղափարները չեն
տալիս խոստացված պտուղները,
իմաստազրկվում է նրանց վրա
դնել հույսը կամ եռման թեյը,
ու բնույթների խորությամբ,
ամեն արարածի պես, փակվել
շրջանակներում, ու երթուղայինով
չմաշել բևեռների աներևակայությունը,
որը անպայման անվերջ է, ու
անպայման չտեսնված, ես սպասում էի
ամեն գարուն ու ամեն գարնան,
սպասում, մանկությունից ալիքով
ափին բերած երազին՝ փակված շշում,
փակված սենյակիդ արևածագում,
ու շնչում էի բաց ծովերի նամշահոտը:
***
Ու ծնվեց նյութական տիեզերքը,
որն մինչ այդ ապրում էր
անսահման փոքր կետում,
ասիմետրիկ նորածին
աշխարհի աճող գնդակի մեջ,
օրեցօր լցվող տանիքներով,
պատուհաններով, վեկտորների
խառնաշփոթով, մթության մեջ
թափառող քամիներով, որոնք
օրերցօր բացակայում էին քեզանով:
***
Որքա՞ն տարածություն է հարկավոր,
որ ծոցագրպանումդ պահես ձեռքերս,
ու որքա՞ն միամտություն, որ շփոթես
անձնագրիդ հետ, ու ականջակալներիդ
փոխարեն բռունցքներովս անձայն
թողնես աշխարհը, լսելով լռությունդ:
Որքա՞ն ստորակետ է հարկավոր,
որ գալս չկապակցվի մնալուդ հետ,
ու որքա՞ն բազմակետ, որ միտքդ
կոտրվի անորոշության ցնցումից,
ու հարձականներից նորովի կարդաս
քեզ՝ երիտասարդ ու չխմբագրված…
***
Երբ Տատանման անկյան տակ
կիսաշրջվեց պոլիէթիլենային
այս մոլորակը, անձրևանոցների
տակ շարեցիր հիշողություններդ,
ու իր ենթահողի տակ քաշող
անբերք հիմքը ծանրացավ
որերորդ շաբթիներից,
ու ես կառուցեցի քեզ հումքերից՝
օրգանական և ոչ,
շեշտադրեցի ու կետադրեցի,
բայց քայքայմանը ծանոթ չէն
սպասումները, հատկապես
հանուն որևը բանի, ու բազմտողը
ծանրացավ անձրևաջրով։
Բարև Ձեզ, ես Ժաննա Շահինյանն եմ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, ցանկանում եմ Ձեզ հետ կապ հաստատել, որ խնդրեմ ինձ կոնտակտ կթողե՞ք։