Արծվիկ Դավթյան | Կանգառս բաց չթողեցի

Ու նորից խցկված տուն եմ գնում.
47ն եմ նստել, որ գոնե կեսից կարողանամ նստած գնալ:
Էս տրանսպորտում ամենաշատը նեռվային ծյոծկեքից եմ զզվում:
Քո համար ճժմված կանգնած ես,
Գալիս մունաթ են գալիս՝ թե բա տեղ.
Էդ ժամանակ հասկանում ես՝
Տյոծկան տարուց ավել սեքս չի ունեցել:
Էդ ննեց եմ ասում՝ թե բա ես ունեցել եմ,
Բայց դե ոչինչ, շատ եմ լսել՝
Դրանից ա:
Բայց էդ էլ խնդիր չի.
Տրանսպորտում տենց տպերն էլ կան,
Թե բա նենց նեղվածք ա՝ ահավոր սեղմվում են,
Հետո ես հասկանում, որ անասունը ինքնաբավարարվում ա էդ աղջկա հետույքով:
Այ որ նեռվային ծյոծի հաշվին ինքնահաստատվեր,
Երկուսն էլ գոհ կմնային:
Բայց դե հիմա ինչ արած,
Կարևորը տեղ հասնելն ա,
ու թքած, որ 47-ով տուն հասնելու ժամանակը կրկնապատկվում ա:
Էլ չեմ խոսում սպասելու ժամանակի մասին.
Համարյա կանգառ ես հասնում,
գնում ա 47ը,
Արագ քայլում ես ներքևի կանգառ,
որ 58-ին հասնես,
էդ էլ ա աչքիդ առաջով գնում,
ու դե արի կեսը ժամ սպասի:
Բայց սխալ չհասկանաք, չեմ բողոքում.
Ոնց կարա Ավանից առավոտը 9-ին դասի գնացող մարդը բողոքի:
Եթե ինձ հարցնեք՝ խի եմ նիհար, կասեմ՝ տրանսպորտում տեղավորվելու համար:
Չնայած ոնց տեղավորվես մի տրանսպորտում,
Որին 10 րոպե սպասում ես,
Իսկ ինքը առանց կանգառում կանգնելու գնում ա աչքիդ առաջով,
Ու դու տրանսպորտի մեջ նայում ես վիրավոր ծովահենների հայացքներին.
Ուրախ են.
Էլ ավելի շնչակտուր չեն լինելու:
Բայց շնչատկուր ես լինում դու,
Էդ անտեր ցրտից,
Դիմակից,
Ակնոցից, առանց որոնց չես տեսնում,
Բայց որոնց հետ էլ գոլորշուց բան չես տեսնում:
Շնչակտուր ես լինում խելքիցդ,
որ էդ ժամին գնում ես դասի,
Շնչակտուր էդ անտեր շորերից,
կոշիկից,
ինքդ քեզանից ու կողքիդ կանգնած ծյոծից, ում վրայից նեռվ ա թափվում.
Պոտենցյալ օր հարամող:
Ու տենց էլ գնում ես,
տնից դասի,
դասից գործի,
գործից էլ տուն:
Ու եթե բախտ բերում ա նստած գնալ,
Հոգնած քնում ու վայելում ես Փինկ Ֆլոյդ:
Ու թե բախտդ ավելի ա բերում,
Կանգառիդ խռռացնող բերանով հաջող չես տալիս.
Պետք ա սովորել՝
Հենց հասնում ես լադոկների, զարթնելու ու նորից աշխարհ հետ գալու ժամանակն ա…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *