Հայկական ժողովրդական խաղիկներ | Սիրո երգեր

ԵՍ ՍԱՐԷՆ ԿՈԻԳԱՅԻ

Ես սարէն կուգայի, դուն դուռը բացիր,
Ձեռդ ծոցդ տարար, ա՜խ արիր լացիր։

Ես մի պինդ պաղ էի, դու մրմուռ լացիր
Քո հրեղէն արցունքով ինձի հալեցիր։

Ես մի չոր ծառ էի, դու գարնան արև,
Քո սիրով ծաղկեցավ իմ ճուղն ու տերև:

Թէ ինձ չէիր առնի, ինչո՞ւ, սիրեցիր.
Մի բուռ կրակ եղար, սիրտս էրեցիր։

 

ԷՍ ՕՐ ՆՈՐԸ ՆՈՐԵԼ է

էս օր նորը նորել է,
Նորել է, բոլորել է.
Յա՜ր, քո լուսնակ երեսից
Իմ սիրտը մոլորել է։

Քան լուսինն ամպի տակով՝
Դու ջուր կեր թաս դորակով.
Հոգիս քեզ մատաղ լինի,
Սիրտս կէրես կըրակով։

Ջուրն իմ տան տա կից բըխար,
էրված սիրտս լվանար.
Յա՜ր, քո տված խոցերը
Քո ձեռներով լավանար։

 

ՀԱՐԲԵԼ ԵՄ ՈՒ ՉԵՄ ԳԻՆՈՎ

Հարբել եմ ու չեմ գինով,
Ես կայրիմ ու չեմ կըրակով։

Հագել եմ սիրու շապիկ,
Աղվորի դուռը կայլնելու։

Աղվորն ալ ներս են ի դուրս,
Ծոցը լի կարմիր խընձորով,

Ասի՝ թե հատ մի առնեմ,
Թունդ ելավ թուխ աչքը լալով։

Լացավ ու լալով ասավ.
«Յա՜ր, ինձ խաղք արիր ցերեկով.

Բըռնեցիր զոռով ճոռով,
Պագ արիր հազար նազերով.

Այն մեկ ցերեկվան պագը,
Որ կարժե հազար գիշեր վան»։

 

ՎԱՐԴԵՎԱՌ

Վարդըմ բուսավ վարդևորի կիրակին.
Չեմ դիմանա նոր հարսներու կըրակին։
Էսօր շաբաթհ, վաղը ըլլիր կիրակի,
Յարըս էլլեր, երթար վառման կըրակի։
Խալխը վարդ կըժողվե, ես հորոտ -մորոտ
Խալխը յար կըգտնի, ես յարես կարոտ։

 

ՍԻՐՏՍ ՆՄԱՆ ԷՐ

Սիրտս նման էր էնա փըլծ տըներ,
Կոտրեր էր գերըններ, խախտեր էր սըներ,
Պիտի նրա մեջ բոն դընեն գարնան հավքեր,
Երթամ ձիկ թալեմ յընա բեոշ-բեոշ գետեր,
Ըլնիմ ձըկան ձագերաց հընկեր։
Սև ծով մ’եմ տիսե, սիվտակն էր բուլոր,
Ալին կր զարկեր չէր խառվեր հիրուո՜ր,
Ո՞րն էր տիսե մեկ ծովըն երկու թավոր,
Իմ խոսք իմացեք, մի ըլնեք խորոտկընկան քավոր։

***

Երևան ուխտ եմ արել,
Թաք ծամս ջուխտ եմ արել,
Շան տղեն սիրվել ա վըրես,
Գիտում ա թուղ եմ արել:

***
Ծո, մանչ, տո չուխեդ վըլամ,
Վլամ, վըլամ, չիստըկի,
Վարդի ջրով իստըկի,
Վըլամ ու քարին քըցեմ
Թափ տամ ու ծառին քըցեմ,
Ծալեմ ու ծոցս դընեմ:

***
Ջաղցի դռնեն անցա ես,
Անձրև իզար, թրջվա ես,
Արևն առեց, չորացա ես,
Քանց քաֆուր վարդ բացվա ես:

***
Էսօր գութանը մերն ա,
Մաճ բռնողը իմ հերն ա,
Եզնարած շեկլիկ տըղեն,
Աշխարհ գիդի, իմ տերն ա:

***
Լիսնյակ գիշեր, տափակ կտուր,
Բոլոր լիսնյակ, վրեն տեփուր.
Սիրուն հարս ալիր մաղեր,
Ջուխտ շամամը ծոցեն խաղեր.
Սիրուն հարս ալիր մաղեր,
Իր տեսնողի ուշքը շաղեր,
Սիրուն հարս ալիր մաղեր,
Օսլա մարդի գլուխը թաղեր,
Սիրուն հարս ալիր մաղեր,
Ուրախ երգեր ու ծիծաղեր:

Սիրո երգ

Ծովուն հավք ըմ կեր,
Անունն էր արոր,
Վիիկն երկեն էր,
Սըրտիկ սևավոր.
Կապեմ բեչարես,
Եթրամ հեը էնոր,
Էն իմ դարդ գիտի
Ես էլ գո ինօր:

Ելավ հավք ըմ էլ,
Թեղթիկ կեր բերան,
Առի կարդացի
Իմ գլխու ֆերման,
«Արի, յա՜ր, արի՛,
Խռով մի կենա,
Աստըվորի մալ
Ձի, քե չի մընա»:

***
Վարդ եմ քաղել մաղերով
Վեր եմ դրել շաղերով.
Տեսնեմ՝ յարս գալիս է,
Առաջ գնամ տաղերով:

***
Ալագյազ սարն ամպել ա,
Աղբեր իր ձին թամբել ա.
Յարոջ դռնեն անցել ա
Ելե դաշտը խաղացել ա:
Անձրև զարկե, թրջել ա,
Արև զարկե, չորացել ա,
Քան քաֆուր վարդ բացվել ա:

***
Կանգնել ես ախա-բախա,
Լաչակիդ տուտը կախ ա.
Շեկ տղա, սիպտակ աղջիկ,
Բընել եք իրար յախա:

***
Կանաչ արտը հաց տարա,
Յարիս տեսա ետ դառա.
Խնձոր տըվավ ես չառա,-
Էս ի՞նչ բեբախտ յար դառա:

***
Անձրև եկավ շաղելեն,
Ուռու տերև դողալեն.
Հըրես եկավ իմ յարը,
Ալ ձին տակին խաղալեն:

***
Հալինք ու ջուր դառնայինք,
Խառնվինք ելման գետերուն,
Քաշվինք աղբրի ակտիք.
Յարս իգեր, ջուր տաներ,
Գըլգըլինք մեջ կժերուն,
Վերցուցեր ուսին դներ,
Կաթկթինք մեջ ծծերուն:

***
Ջուրը ջրին առել ա,
Մատս ղալամ տարել ա.
Էն թուխ բեղավոր տըղեն
Ուշն ու միտըս տարել ա:

***
Խնձոր գըլորել եմ,
Ճամփիցը մոլրել եմ,
Իրեք տարի միալար
Քեզ վրա սովորել եմ:

***
Քախանում եմ քընջիթը,
Հագած եմ լավ խաս չիթը.
Երնեկ կըտամ էն օրին,
Որ կընկնեմ յարիս ճիտը:

***
Փող ես ուզում, քեզ փող տամ,
Ոսկի տամ, որ թե հող տամ,
Թե դրան էլ հավան չես,
Հոգիս հանեմ, քեզ փոխ տամ:

***
Բաղչի բոլոր ղամիշ ա,
Բաղչեն լիքը եմիշ ա
Նանի ջան, մեղ մի դընե,
Սըրտի սիրածն անուշ ա:

***
Կայնել ես վարդի հովին,
Քամի տա կըրծքիդ մովին.
Երեսիդ շողին մեռնեմ,
Աչքերիդ կապույտ ծովին:

***
Չինար ես, կռանակ մի,
Մեր դռնեն հեռանալ մի,
Յար, աստվածդ կը սիրես,
Հեռու ես, մոռանալ մի:

***
Բախտը զարկեց սրտիս,
Արտասուքս եղավ գետ.
Թե աստվածդ կը սիրես,
Յա՛ր, ինձ արի տա՛ր քեզ:

***
Արևը ծագեց սարեն,
Կաքավը կանչեց քաարեն.
Իմ սիրածն ինձ տըվեք,
Սաղանա սըրտիս յարեն:

***
Սեր կա, որ ի քուն կանե,
Սեր կա, որ արթուն կու պահե,
Սեր կա, որ ի ժամ տանի,
Անաղոթք ի հետ կու բերե.
Սեր կա, որ շուկան տանի,
Անվաճառ ի հետ կու բերե:
Էրնեկ ես անուր կու տամ,
Որ առեր յուր յարն է փախեր.

***
Սարերի հովին մեռնեմ,
շեկ յարիս բոյին մեռնեմ,
Երեք օր ա չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնեմ:
Աղբյուրը՝ Գր. Գրիգորյան «Հայ ժողովդրական բանահուսություն. Քրիստոմատիա», Երևան, 1951:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *