ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Բանաստեղծություններ

Աշոտ Գաբրիելյան

1979, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13

Ենթարկվել
Առաջին լուսաբացին

ՄԵԿՆՈՒՄ

1.
Հայացքը ճանաչում է
Եվ սահում,
Չի տեսնում մեկնումը,
Լռության ալիքները
Տարածվում են
Առաջ
Եվ ևս խաղաղություն

2.
Մեր ոտքերը
Մակընթացության
Մեջ ենք լվանում

ՆՈՐ ՏՈՒՆ

1.
Քառակուսի քարերով
Քո շուրջը
Ժամադրավայր եմ կառուցում
Յոթերորդ երկնքում

2.
Սարդը
Հյուսում է
Առաջին ոստայնը
Նոր տան

ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ՍԿԶԲՆԱՏՈՂ

1.
Աքաղաղը կանչում է
Լռության մեջ
Անսաղարթ նոյեմբեր
Քամին գուշակում է
Մեր մերկ ճյուղերը

2.
Աղոթք
Մենք չենք մտածում.
Մեզ են մտածում

***
Հակիրճություն` ագռավից
Լռություն` օձից
Մինչև հմայք

***
Գիշերները
Լեռներ բարձրանալու
Հավես չկա

Իմ Կաստալյան աղբյուրը
Սուրճն է

Մուսաները
Պղտոր ջրում
Ձուկ են որսում

ԱՅԳՈՒ ԱՌԱՎՈՏԸ

1.
Մի ուշաթափ տերև
Պոկվեց և ընկավ քարին.
Քարը ձայն չհանեց

2.
Մի վայրկյան հետո
Քարին սարսուռ կտա
Օձի պաղ մարմինը

3.
Պտղի արևը.
Քրիստոսն է լույս ժպտում`
Արեգակն արդար

4.
Ճաքած կեղևից
Մի մրջյուն ջուր է ծծում
Կանաչը` երկինք

5.
Նոր դրած դեզից
Պապուս քրտինք է բուրում
Հորս արցունքները

© Աշոտ Գաբրիելյան

Share Button

11 Կարծիք

  • Արթուր Մենք says:

    Ուղեղի վարժություն էր՝ հաճելի ու…

  • Կարեն Անտաշյան says:

    Հրաշալի, նուրբ, իսկական

  • ՀԱՅԳ says:

    մաքրության համ առա

  • Ոստանիկ says:

    Աշոտ ջան, փորձիր բանաստեղծություն չգրել: Բեմադրությունը շատ է:
    Պարզապես գրիր:

  • Աշոտ Գաբրիելյան says:

    Ինձ հերիք է, որ քեզ հանդիսատես ես զգացել:

  • Կարինե says:

    Լավն էր, Աշոտ ջան, դու գրիր նրանց համար, ովքեր սիրում են հաճախել ներկայացման, մնացածներն էլ թող պայթեն:

  • Արթուր Մենք says:

    Շատ մարդասիրական պատասխան էր ՃՃՃՃՃՃ

  • Ոստանիկ says:

    Իսկ արդյոք ես ինձ զգացել եմ հանդիսատես?
    Կամ ինչ պայթելու մասին է խոսքը?

  • Կարինե says:

    խոսքը փուչիկների պայթելու մասին է, ժողովուրդ, իսկ Արթուրն էլ ճիշտ նկատեց` մարդասիրական է, քանի որ ես Կարմիր խաչում եմ աշխատում:

  • Սամվել says:

    Էսի պոեզիա չի, ջանը՜մ:

  • Ճիշտա՝ Գիշերները լեռները բարձրանալու -հավես չկա)))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *