ԸՆՏՐԱՆԻ | Բանաստեղծությունը աշխարհի միջօրեականներում

Արցախ՝ պոեզիայի փառատոն

Բանաստեղծական այս ընտրանին վերցված է Արցախում լույս տեսած «Բանաստեղծությունը աշխարհի միջօրեականներում» գրքից, որը լույս է ընծայվել սույն թվականի հոտեմբերի 15-19-ը Ստեփանակերտում կայացած պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում:

Լյուբիցա Միլետիչ
(Սերբիա)

ՍԻՄՈՆԻԴԱ
Դեռ ուղեկցում է քեզ ուղին վանքի
Եվ չար աչքերից խունկն է պահպանում,
Եվ վանքի պատից՝ գահից երկնքի
ճառագում է քո թախիծն անանուն։
Չկան աչքերն այն, որ Քրիստոսին
Ու քեզ ետ դարձնեն ժպիտր ձեր պերճ,
Տեսիլքներր ձեր՝ պատգամ հավերժին,
Ամբողջանում են մի նկարի մեջ։

ԵՂԵՌՆ
Ասիական մոլի
Յաթաղանն ահա
Դուրս է ցցվել մեր
Վերքերի միջից,
Լազարի հողում
Եկեղեցիների
Հիմքերից ահա
Երկինք են խրվել
Մեչիդներ չնչին։
0, սու՜րբ երկրամաս,
Վաղուց է արդեն
Քո բարիքներով չեն երջանկանում
Զավակներդ անել,
Եվ չարը դժնի
Դժբախտ անցյալի
Մեր ոսկորներն է աճուրդի հանել։
Սրբապատկերը՝ ընկույզի փայտից
Եվ Բրաչ կղզու մարմարը ճանաչ
Դեռ ցոլցլում են հրեշտակների մերկ ոտքերի տակ…
Մինարեթներից հորդում են սակայն
Կանաչ հորդաներ անզուսպ ու բռի,
Մրտի փոխարեն
Մթագնած ու սև քարեր կրելով։

Մաղվալա Գոնաշվիլի
(Վրաստան)

ԵՎ ԱՆՁՐԵՎԸ ԿՄԱՔՐԻ ՀԵՏՔԵՐԸ

Դու չես կարող ինձ մոռանալ, քո զուր ջանքերը
ծիծաղելի են,
Գիտես, որ ինձ երբեք այդքան շատ չէիր ցանկացել,
Եվ մի բարկացիր, երբ նմանեցնում ես
Ինձ խենթ Մարտյան գիժ օրերին,
Ավելի լավ է, քայլիր այս փոշոտ փողոցով,
Խնդրում եմ, մի կողմ դիր քո հիմար, միամիտ
հպարտությունը։
Արի, թե չէ վաղը անձրե կգա,
Ու կմաքրի իշխող գիշերվա հետքերը…

Քրիստիան Քրայզ
(Գերմանիա)

Հագիր քո բաճկոնը
Նրանից ծխախոտի ու հանդգնության
Հոտ է գալիս
Հեռուստացույցով
Բոքս է գնում
Արյուն է գլուխներից
Քո բաճկոնը հետ է քաշում
Նրա նման էլ դու սիրում ես այն, ինչից սրտի խորքում
Վախենում ես:

ՓՈՐՁԻՐ ՁԵՌՔԵՐՈՎ
Դիպչել քո ոտքերին
Որպեսզի հասկանաս
Որ դու նույնիսկ
Սամբայի հնչյուննրի տակ
Չէիր կարողանա վերջ տալ
Այն պաշարին
Որ դու խժռեցիր
Ինքդ, եթե դու քո գլխին
Շաքարից ծղոտե գլխարկ դնես
և կարամելային սերուցքի մաշկով
շփոթելու աստիճան
մի պարողի նմանվես,
միևնույն է, ընդմիշտ բորբոսնածի նման
ճոճվող ազդրերի դիմաց
մի քիչ Նիցշե կկարդաս:

Աբդո Լաբակի
(Լիբանան)

ՀԱՒԱՏԱՐԻՄ ՈՐՈՏՈՒՄԸ

Երկու հրկիզուած աչքով
վարդր կը կախարդէ
որոտումր հաւատարիմ
Երբ աստղերը իրենց վիշտը կ՚անձրեւեն
յետոյ կը հեռանան
դողահար
բարեգութ դէմքրիդ առջեւէն
եւ ես շատ կը վախնամ
Որ դուն մեկնիս
առանց որ փառաբանէ քեզ
այն պատումը
որ մեգի համար
ազատութիւնը կը կերտէ։

ՄԵՆՈՒԹԻՒՆ

Կ’ապրիմ քեզի հետ բացագանչութեան նման
որ ոչ կ’արթնցնէ
եւ ոչ ալ միջոցին մէջ կը մտնէ
մինչ դուն
զուլալ դայլայներու հետ
մենութիւնն իմ կը բանաս
որպէսզի ինչ-որ տեղ
լեցուիս երջանկութեամբ
ինչպէս հատիկ մը աւազի։

Ալեքսանդր Բաբրով
(Ռուսաստան)

Ես չեմ սիրում Մոսկվան, նա օտար է։
Իմ մեծ երկրի սրբազան կտորը,
Քար առ քար, կտոր առ կտոր կործանվելով՝
Նա դարձավ քաղաք-մուտանտ։

Չեմ ուզում խորհել սև ու սպիտակ
Դատել՝ լա՞վ է, թե՞ վատ։
Բոլոր գրասենյակները, եկեղեցիները,
Աշտարակները, տները՝ դարձել են մատիտ,
Օ~, ճաշակ ահավոր։

Բայց էությունը դա չէ,
Ինչպիսի բաց կյանք է այստեղ հոսում,
Եվ օդում՝ կտրտված, սառը,
Զգում եմ նախկին ջերմության կարիքը։

Հարմար բակեր, տրամադրության փոփոխություն
Հոգով կառուցված այս տների մեջ,
Թող Մոսկվան մնա հանց գյուղակ փոքրիկ,
Թող նույնիսկ լինի խոշոր, օլիմպիկ։

Չես հոգնի դրանում համոզվելուց,
Ոնց մտաբերես՝ քնում, արթմնի,
Ռուսական ձևով՝ հարել, մոռացվել,
Իսկ գուցե, իրոք և սիրահարվե՞լ,
Եվ խոստովանե՞լ քեզ, իմ Մոսկվա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *