Եր-Կար | Երկուշաբթի

զրոյից

լացելուց հետո
արցունքներս
կգան հակառակ
հակառակ դրան
անձրևը կթափվի հորիզոնական.
ես կքայլեմ հետ -հետ,
ու կսայթաքեմ
անկյունների բացակայությունից.
կքնեմ
խորանարդիկների վրա,
ու կարթնանամ շրջանների մեջ.
ինձ կասեն՝ երկար
և ես կիմանամ,
որ եկել եմ
մի մատնաչափ
գիծ անելու համար.
իմ սպասելիքները կլինեն եռանկյան տեսքով,
ու համարիչ քո հայտարարներին.
մեզ կթողնեն մենակ
3 ժամից,
դա հաստատ.
գլխավորը,
որ մեզ չթողնեն մենակ
4 ժամից
ու գլխավորը,
որ մեր խաշած երկրաչափությունը
պյուրեի պես
ճաշի գդալով
ինքնաթիռը եկավ,
ինքնաթիռը եկավ ասելով
չլցնեն մեր բերանները.
գլխավորը,
մեր իմացած թվաբանության մեջ,
հանելուց հետո
հանված դուրս չգանք.
բայց համբուրվենք կոտորակների հետ դրանք անցավ են.
խնդիրը պարզ է՝
արամն ունի 2 սիրտ
ռուբենն ունի 1 սիրտ
քանի սիրտ կունենա ռուբենը ,
եթե 1 սիրտը տա արամին։
պատասխանը հատուկ ծույլիկների համար գրված է վերջում.
բայց դու իմացիր,
որքան էլ,որ
ինչը գումարես ինչին,
պատասխանից հետո
մի
մեծ
կանաչ
ու հիվանդ զրո,
ծորալու է ներսդ
ծորալու է ներսդ
ծորալու է ներսդ
ու կտրի բոլոր
ապօրինի զգացմունքներդ.
ու վերջում կմնա իմանալ մի բան,
որ բոլորը՝
ովքեր կգնան քո տնից,
ու բոլորը
ովքեր կգան դեպի քո տուն,
նրանցից
ոչ ոք,
ոչ ոքի
չի հարցնելու
-սպասել գիտե՞ս,
թե պիտի սովորեցնեմ զրոյից.

 

Պահպանակի մեջ

պահպանակը բաց
դու մեջը դրած
պահպանակը փակ.
ձեռքերս տանում եմ ջեբերս,
ջեբերիս մառախուղը
արտաքին հոսանք է ուզում.
փայտփորիկի հոտ եմ առնում
քո սիրուց
պատրաստած թեյից
եփած կերից
մատներից.
պահպանակը բաց,
քեզ մեջը դրած
պահպանակը փակ.
հա, հետո կհիշեմ որ մի աշուն մեռա մեջդ
մեջս նեխեց.
ես գմփացի․
դու տրաքեցիր․
մենք պայթեցինք
Մաշտոցի վրա կանգնած․
մենք պայթեցինք
Տերյանի մեջ մտած․
մենք պայթեցինք
Նար-Դոսի մոտակայքում․
Ամեն տեղ
Ամեն տեղ
Ամեն տեղ
Ամեն տեղ
մեր մնացորդներն էր
էսպես՝
պահպանակը բաց
դու միջից հանած
պահպանակը փակ.
հաստատ
հաստատ Մաշտոցի վրա․․․

 

խռացնում են

Էնտեղ.
Բազմոցին փռված
Ինչ-որ, անհանգ ձայնի տխրությամբ
Խռռացնում է մայրս։
Էստեղ.
Նրա ոտքերի տակ
Ինչ-որ մեկի ձայնի պակասությունից
Խռռացնում է կյանքս։
Ու ամեն տեղ խռռացնում են
Մեր կյանքի`
Մայրերը Պակասները.
Ու ինչ-որ մի բան
Անծանոթ մի բան
Տխուր մի բան
Այնուամենայնիվ
Խռռացնում է
Էնտեղ.
Բազմոցին փռված։

 

մեզ կծեցին

մեզ կծեցին
առանց
արտաքին վերքերի.
մեզ կծեցին
վարկերը
մոծակները
գրքերը.
ու մենք սկսեցինք աղոթել իրար
ամենակոպիտ աղոթքներով.
մենք հարմար ենք
դժբախտանալու ու կորցնելու համար՝
հարմար տեղ
որտեղ
կնստեն ու կհենվեն.
հարմար տուն.
մեր լույսերը անջատել են,
ոչ թե պարտքի
այլ պարտքի
բացակայության պատճառով.
մեզ ցանել են,որտեղ ասես.
ջրել, ինչով պատահի.
մեզ պատվաստել են
ու խաբել, որ լավ բերք ենք տալիս.
իսկ տված բերքն էլ
կերել են
առանց հարցնելու, ու․․․

 

ականջի փորացավ

մեծ հաշվով, շորերս հագիցս հանել ես
միայն դու.
միջին հաշվով, ես հանվել եմ
միայն քեզ համար.
հազար անգամ ասել եմ՝
ձուկ չեմ սիրում,
որովհոտև ամփույթ եմ,
որովհետև կա պարզ մի պատճառ,
ձուկը՝ փուշ ունի,
իսկ փուշը ծակում է,
որովհետև՝ կերար բոլոր ձկներին,
որովհետև կում արեցիր
ունեցածս արցունքները
ու ինձ
փոքր անդամով տեսար,
միայն դու.
որովհետև՝ արդեն արհեստական է
քո մասին տխրելը,
որովհետև
4 տարեկանին՝ մատ թափ տալու պես,
աջ կամ ձախ
(հիմա լավ չեմ հիշում)
ձեռքով՝ դաղեցիր հետևիս ու ասացիր՝
խելոք մնա,
մնա տեղում,
տանը մնա
մնա,
մինչև ես կգամ,
իսկ դու ծլկեցիր.
ամենասկզբում ծլկեցիր
հագուստիս միջից
հետո հեռախոսիս
ավելի ուշ ծլկեցիր՝
կանաչ
դեղի
տուփի վրա
սև
մանր տառերով
գրված՝
ցավազրկող
բառի բացատրությունից։
“Օ” տառը ինչ էլ անեմ,
ինձ “օր” բառն է հիշեցնելու։
պատմեմ հա՞
պատմե՞մ էս մարդկանց,
որ վառարանին փայտ տալու պես,
ապառիկ հեռուստացույց գրվելու նման, թեթև,
առանց ավելորդ սենտիմենտալության դու գնացիր,
ասե՞մ,
ասեմ,որ սեր չկա,
թե
թե՝ դու կգա՞ս.
խոսիր
ասա, որովհետև
ինձ նման, միլիոնավոր սպասողներ
ուզում են, ջրի պես անգիր իմանալ՝
-ոնց ե՞ք գնում,անվերադարձ
-ձևը կասե՞ք
չէ, ես հաստատ ձուկ չեմ սիրում,
որովհետև ամփույթ եմ,
որովհետև կա պարզ մի պատճառ
ձուկը փուշ ունի
ու ինչ էլ անես,
փուշը ծակելու է.
որովհետև
արդեն տխրում եմ՝ ինտուիցիայով
որովհետև ՝
քո մասին տխրելը
նոր օրգան դարձավ
էսպես՝
մեծ
անդուր
կախված մեջքիցս,
որի գործառույթն,
անկախ ամեն ինչից,
անվանդ տառերը՝
հանել-գումարելն էր,
ու պատասխանը երբեք չստանալը.
անունդ մի տեսակ դեֆորմացվել է,
ու հոտդ արդեն
կ տ ո ր-կ տ ո ր
եմ վերհիշում.
ու հեռախոսահամարիդ թվերը,
վաղուց ապաշխարհել են,
մոռացություն բառի զկռտոցի մեջ.
շորերիդ վրա կցած ՝ հոտս,
չգիտեմ, թե քանի կիսաավտոմատ լվացքի մեքենայով է՝ թացել,
բայց այնուամենայնիվ
ուզեցի այսօր հիշեցնել՝
որ արդեն բորբոսնել եմ,
որ երեխա կորցնելը
մայրական մասնագիտություն է,
ոչ թե տղամարդու,
իսկ ես շարունակ կորցնում եմ երեխաներիս
ուզեցի նաև զգուշացնել,
որ պետք եղած դեպքում ՝
հարություն կառնեմ ՝
հեռու,
հսկա,
լիքը քաղաքի՝
դատարկություններից մեկում,
հարություն կառնեմ,
եթե հանկարծ
լսեմ ձայնդ,
ձայնդ կուտեմ
ու կմեռնեմ
ականջներիս
փորացավից։

 

փղի հղիություն
Մի բանից դժգոհ եմ
(Էդ մեր մեջ թող մնա , հա)
Ու մի բանից նեղված.
Լավ,
Ես չեմ դու ես.
Ոնց կարելի ա
Նույն բանը կորցնել
հազար անգամ.
Էս անձրևը փղի հղիության նման
մի տարի ա տևում.
Ու էլի մի բանից դժգոհ՝
Ես սրամտում եմ,
Էն մասին
ինչ պիտի հասկանանք.
Հասկանանք, որ
Ես եմ տերը իմ մարմնի
Ու ես չեմ տերը քո մարմնի.
Ու կապ չունի թե քանի անգամ եմ
Քեզ զրոյացրել
Ամեն դեպքում մի բան կա էս տանը
Որի հայրը ես չեմ
Որի հայրը իմ հայրը չէ
Մի բան
Որը հայր չունի։
մերը իմ
մի թուղթ կա մեր տանը.
վրան գրված՝
մերդ վատառողջ է.
չգիտեմ էդ որն է,
բայց էդ թուղթը մեր տանն է
ու վրան գրված
որ ես տխուր եմ էդ առիթով
ամպի չափ տխուր
տխուր ամպից շատ
մերդ վատառողջ է
ու ամպերը գրողի ծոցն են գնում
էդ առիթով.
մերդ մի քիչ է
մերդ ռեժիսորն է
ախր ում մերը հասցրել եղել է
ում մերը չի եղել
ներողություն է խնդրել
լացելու բան է չէ՞
ոնց է տեղ արել,
մի կում փորի մեջ
էսքան մենակություն.
ես ծնվել եմ
երկար մորից
3 անգամ
տարբեր ուժգնությամբ.
իմ մերը
քո մերը
նրա մերը,
մերը գրված է պատերին
մերը դրված է դարակներում
մերը շարված է թվերի պես
մերը տանն է
ու մենք հանգիստ ենք էդ առիթով.
մերդ պատմում է քեզ,
անգիր անում,
թելադրում խոհանոցին,
մաքրագրում ճաշի մեջ
մերդ, հորդ ուսերին դրած
տանդ ջեբերի մեջ՝ կորած
արևածաղիկ է
ու դու զգում ես ,
ավելի
ու ավելի շատ,
որ մերդ տեղ չի անում
էս տողերի վրա
էս տողերը մորդ վրա.
ու մի բան միշտ պակաս է,
բայց էն թուղթը կհայտնվի
ու էլի
ու միշտ
ու ամեն հարմար առիթով կասի
որ մերդ վատառողջ է
ու ,որ դու տխուր ես էդ առիթով,
ամպի չափ տխուր,
սև,
սև,
սև,
ամպեր հեռացեք
արևին ճամփա տվեք.

 

գլխիս միջի մարդը

մարդ կա
ում դրել եմ ուղեղիս մեջ.
ինքը ուղեղիս մեջ
թփ֊թփ ա լինում.
մի ականջիցս մտնում
միյուսից դուրս ա գալիս.
դնում եմ գրպանս
կորում ա.
չեմ դնում
կորում ա.
էդ դնել հանելուց
գրպաններս ծակվում են
գրպաններս նեղվում են
գրպաններիս տիրու մերը.
մեկ-մեկ ստացվում է
հեռակառավարել նրան
մեկ-մեկ չէ.

էսօր բրիձ եմ կերել
քունջութով բրինձ
աղը տեղն էր
մեկ-մեկ աղը տեղը չի լինում
ու ես գժվում եմ.
ու ես պրծնում եմ.
այ օրինակ հիմա,
դիմացովս անցնում ա մեկը
ում դոշերը մեծ են
ըհը, անցավ գնաց.
հիմա թեքվել եմ
նայում եմ իրա հետևից
(չէ բան չկա)
ուզեցի ասեմ, որ դոշերը մեծ էին.
իսկ ես
մեջիդ թվացյալ կրակով
ձվածեղ եմ սարքում,
ու ուտում եմ
ու մտնում զուգարան
ու մտնում ուր ասես
ու թողնում, որ մտնեն.
քամին աջից ա
քամին օրօրում ա մերը
ես ճտերին հաշվում եմ
ամռանը,
իսկ քեզ,
քեզ ուղղակի հաշվում եմ.
մենք նման ենք,
բայց ոչ իրար.
մենք տարբեր ենք,
բայց ոչ իրարից.
մենք համբուրվել ենք,
բայց ոչ իրար հետ.
ու ցավը
հենց էս նախադասության մեջ ա.

 

գալ հեռվից

պարտադիր դժվար գալ
գալ հոգնած
գալ համոզված լինելով,
որ չես գտնելու
ու գտնել ․
քնել նրա կոֆե եփելու հետ,
ու մեկ-մեկ
թափել գազին
թափել գազին
թափել գազին
կոֆեն.
ուշադիր դիտել նրա լողանալը
սահմանը հսկող զինվորի պես
ուշադիր լինել որ հաց ուտի,
տարվա մեջ 3 անգամ հիվանդանա,
համոզել, որ հետ տա
համոզել որ ների
քնի հետդ
հետո ինքը քեզ համոզի
իրար չտալու բաներ չունենաք
ապրեք
մի կերպ
իրար մեջ խծկված
ու մեկ-մեկ
թափեք գազին
թափեք գազին
թափեք գազին
լինեք.
հասկանում ե՞ս
լինեք,պարզապես.
լինեք,առերես.
լինեք տկլորի պես.
ձեզ առաքեն օրինակներ՝
դժվարության.
դուք սկսել սիրել՝
հեշտությունները
հաշտությունները.
գնաք,
երբեք իրարից չգնաք
ուտեք իրար ծնկները ծալած
մի բան դնեք ձեր փորի մեջ
ու
մի բան դուրս հանեք ձեր փորից, որ
շոգը գա ձեր տուն
հետո ցուրտը գա
գա նաև
կասկածը
մերժումը
ափսոսանքը ու վերջում գա՝
վերաարժեքավորումը
դասից
ուշացած
լակոտի պես.
գա,
ներուղություն խնդրի
ու նստի
ձեր ոտքերի տակ.

 

մյաո՜ւ

մենք տարբեր ենք
հացը կտրելու պահին
ու թեյը ֆռթացնելու ժամանակ
մեզ կթվա.
թե նման ենք.
բայց մենք
տարբեր ենք՝
հացը՝ կտ
կտ
կտ
կտ
կտրելու պահին.
ու թեյը՝ ֆռթ
ֆռթ
ֆռթ
ֆռթ
ֆռթացնելու ժամանակ.
մեզ համբուրեցին՝լպստ
լպստ
լպստ
լպստ
փողոցներում դատարկ
ու տանիքներում անտեսանելի․
մեզ համբուրեցին
աչքերով
կանգառներում
անծանոթները․
մենք տեսանք
հագուստի տակից ուրվագծված
ներքնազգեստը նրան……ց
ներքնազգեստը նրան……ց
ներքնազգեստը նրան…․․․ց
մենք տեսանք
կատվին ով յոթ հարկանի շենքի
ինչ-որ հարկի
պատուհանից նայում էր քաղաքին
նայում էր ու ասում
-մյաու
ու՜ երևի կատուն ճիշտ էր երեմ
իրոք, որ՝ մյաու՜

 

պահմտոցի մորս

փորի մեջ
երբ ծնեվեցի
մեկը ուժեղ հրեց ինձ
ու միջիցս դուրս թափվեցին
լիքը մարդիկ
(մոտ 5֊6 հոգի)
դուրս եկան
ու ով ինչքան ուժ ուներ
գնաց հեռու.
էդ պահին հիշեցի,
որ երբ մերս հղի էր ինձնով,
ես մորս փորի մեջ ծխում էի
ու վնասում նրա ապագա երեխային.
երբ ծնվեցի
բժիշկը, ով հաստատ ճարտարկապետ էր.
ասաց մորս, որ գծագիրը սխալ են արել.
մերս սկսեց լացել ինձ,
ես սկսեցի չոչ անելու դասեր տալ.
երբ հասա հորս կողի մոտ,
հիշում եմ.
թեքվեցի մորս կողմը
ու մի տեսակ լակոտավարի հարցրեցի
֊ինչի՞ համար, մամ,
մերս էլ թե բա.
֊ձենդ կտրի, նստի տեղդ, հերդա.
ես ձենս կտրեցի,
բայց նստեցի ուրիշի տեղը
մի օր իմ տեղը նստելու հույսով.
ապագան հետ եկավ
ու մարդիկ էլ կային որ պիտի հետ գային
չեկան.
ինչի չեկան.
նրանց չգալու պատվին
բացեցի ջրի ծոծրակը
ու իմացածս դեմքերը թրջեցի ջրի տակ.
ու իմացածս հորը լվացրեցի պաթոսից.
ու գծագիրը իմ արեցի մեն֊մենակ.
հիմա, էս պորտալար քաղաքի մեջ.
երբ արևը մայր չի ուզում մտնել,
երբ դուռը չի ուզում բացվել ինքնակամ,
ես հիշում եմ նրան.
նրան,ով անուն ուներ ուրշից արտագրած,
մենք ծխում էինք ու փչում իրար վրա
սերը մեր գնում-գալիս էր.
ոտ ու գլուխ էինք քնում որ ծնող չդառնանք,
որովհետև
ես երբեք չեմ ուզում հասկանալ ծնողներիս մոտիկից.
որովհետև
էլ խաղալու ու ձևեր թափելու հավես չկա
որվհետև
սա բանաստեղծության է
որովհետև
ես բանաստեղծության գրել չգիտեմ.

 

 

Զանգե՞մ

զանգե՞մ
զանգեմ ասեմ,
որ դու ես ու պրծ.
ասեմ,որ կամ դու ես
կամ դու ու ես.
ասեմ որ մերս ու հերս ես.
ասեմ որ մարմինս արաղով շփողն ես,
ու տնիցս ընտանիքի հոտ բերողը.
զանգեմ,
ու հեռախոսի լարերով գործած
մի ծածկոց գցեմ վրադ.
զանգեմ ու խոսելու փոխարեն գրեմ
գրեմ մարմնիդ վրա.
գրեմ,որ դու եզրն ես ու
որ քո վրայից կարելի է նետվել ներքև
ու չմեռնել.
որ քո վրա կարելի է բարձրանալ
ու հասնել.
դու հասունությունն ես երիտասարդների,
ու մանկությունը երեխաների,
դու ծնողներիս ծերությունն ես
ու անծանոթների օտարությունը,
դու մտերիմն ես մտերիմներից
ու վարիչը հոգեբուժարանիս.
դու կեղտն ես իմ հագուստի
բնավորությունն ու անփութությունը իմ
դու իմն ես
ու ես կարկաչում եմ դեպի քեզ
հետայսու.

Հեղինակի առաջին բանաստեղծությունը՝ գրված յոթ տարեկանում

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *