Գերհարդ Հաուպտման | Նոբելյան բանախոսություն

Իբրեւ այս տարվա գրականության Նոբելյան մրցանակակիր՝ ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ու սիրալիր խոսքերով, որոնք նույնպես ուղեկցում էին ինձ: Դուք պետք է համոզված լինեք, որ ես եւ իմ ազգը լիովին հասկանում եւ գնահատում ենք այն պատիվը, որը վիճակվել է ինձ: Նոբելյան օրն ամբողջ երկրագնդի վրա մշակութային գործունեության դրսեւորում է, եւ այդ հոյակապ հիմնադրամը մի հսկայական ժամանակահատված իր անվամբբոլոր ազգություններին շաղկապում է մշակութային կյանքին:Ինչպես այսօր, այնպես էլ հետագայում, երկնքի բոլոր եզրագծերը կրող անվանի մարդիկ Նոբելի անունը կարտաբերեն նույն զգացումներով, ինչպես ավելի վաղ ժամանակներում մարդիկ իրենց պաշտպաններին էին անվանում,որոնց՝ օգնության պատրաստ ուժը չէր կարող կասկածի ենթարկվել: Բոլոր ժողովուրդների մոտ նրանց ընտանեկան մեդալները փոխանցվում էին սերնդեսերունդ եւ պահում էին նրանց պատիվը: Հետեւաբար պատշաճ է, որ ես հարգանքի տուրք եմ մատուցում մեծ նվիրատուին, որն անընդհատ նորացվում է, եւ դրանից հետո՝ ամբողջ շվեդ ժողովրդին, որը ծնել է այս մարդուն, եւ որն այնքան հավատարմորեն է կատարում իր մարդասիրական կամքը: Եվ ես շնորհակալ եմ մարդկանց, որոնց զոհաբերած Լինչի աշխատանքն ապացուցում է, որ մշակութային գործունեությունն առողջացնում է ողջ երկիրը եւ կկարողանա լավ սաղմեր նետել ու նվազեցնել մոլախոտը:Ես շնորհակալ եմ Ձեզ եւ ցանկանում եմ, որ Դուք երբեք չհոգնեք Ձեր ողջ օգտակար գործունեությունից եւ կարողանաք երբեք չկորցնել իսկապես հարուստ բերքը:Ես խմում եմ հանուն այն իդեալի, որն ընկած է այս հիմնադրամի հիմքում, եւ որը կկարողանա ավելի մոտիկից նպաստել դրա իրականացմանը: Ես կարծում եմ, որ համաշխարհային խաղաղության իդեալը ավարտուն է դարձնում գիտության եւ արվեստի բարձրագույն իդեալը: Արվեստն ու գիտությունը, որոնք ծառայում են պատերազմին, վսեմ եւ ազնիվ չեն. այդպիսին են նրանք, որոնք խաղաղություն են արարում:Եվ ես խմում եմ վերջին եւ զուտ իդեալական Նոբելյան մրցանակի կենացը, որը մարդկությունն իրեն թույլ կտա շնորհել այն ժամանակ, երբ բիրտ ուժը ժողովրդի մեջ կդառնա նույնքան ատելի, որքան ատելի է այդ ուժը քաղաքակիրթ հասարակության անհատների մեջ: Ճառն արտասանվել է 1912թ. դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

Թարգմանությունը գերմաներենից՝  Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *