Անահիտ Ղիասյան | Հոգեբուժարանից խաղողի այգի

Արևը բարկ էր ու շոյող: Գգվում էր, առնում քեզ գիրկն ու ջերմացնում քրտնելու աստիճան: Համբուրում էր արևը երկար համբույրով: Սեպտեմբեր ամսին այսպիսի համբույրներ արևի տակ շատերն են ունեցել: Արևն ամռանից էր բաժանվում, սիրած գոյերն էլ մեկմեկու գրկից: Էլի՞ սեպտեմբեր կգա, էլի՞ համբույրներ կլինեն բարկ արևի տակ: Երբ սիրում ես, ուզում ես արևը քամել: Սիրո ցայտքի մեջ այն իր տեղն ունի: Սիրո բռնկուն պահերին՝ արևը կա՛մ մայր է մտնում, կա՛մ էլ լուսանում:
Ցանկապատերից այն կողմ աղմուկ էր ու գվվոց: Եռհարկանի, կիսախարխուլ շենքի պատուհանները բաց էին: Ամեն հարկի տասը պատուհանից ութը ջարդված էր, այն երկուսն էլ՝ կեղտից երջանկացած: Երկրորդ հարկի ձախից չորրորդ պատուհանի մոտ կնոջ կիսագանգուր գլուխ էր նշմարվում: Սև խիտ մազերն ընկել էին ճակատին ու խուտուտ էին տալիս: Կինը 25-30 տարեկան էր. կլոր դեմքով, առողջ այտերով, փախչող հայացքով ու տափակ քթով: Արփինեն է նա. հոգեբուժարանի պատուհանի մոտ կանգնած ու ոսկի դաշտերին նայող հիվանդ գլուխը:
Մեր հիվանդ գլուխներում մրրիկներ կան, մեր հիվանդ գլուխներում արևներ կան, մեր հիվանդ գլուխներում ծովեր կան՝ ալեծուփ ու բեկբեկուն: Բայց մեր հիվանդ գլուխների քամիները չեն փչում, դրանք նման են պտտահողմի՝ պտտում են մեզ մեր առանցքի շուրջը: Հոգնած են մեր հիվանդ գլուխները, հոգնած են ժամանակներից, հոգնած են լինելուց, հոգնած են մեր կայացման պրոցեսից:
Հոգեբուժարանի 21-րդ հիվանդասենյակի Արփինեի հիվանդ գլուխը մերոնց նման չէ: Մեր հոգեհարբուխը սկսվում է և ավարտվում, Արփինեինը մշտապես է հոսում՝ քթերից, գլխից ու աչքերից:
Կեսօր է հոգեբուժարանի գլխին: 130 դեղահաբ արդեն պայթել է Բագրատաշեն գյուղի հոգեբուժարանի անդամներից 130-ի ստամոքսում: Ազդեցությունը 5-10 րոպե հետո արդեն տեսանելի է եղել. կիսախուփ աչքեր, դողացող ձեռքեր և լռություն՝ դրսի ու ներսի:
Արփինեի ներսի ու դրսի լռությունը խախտվում էր հենց իր իսկ կողմից: Օրը մի քանի անգամ նա իր հորինած լեզվով հեքիաթ էր պատմում: Նրա հեքիաթի հերոսները մե՛կ սրերն առած կռվում էին չարքերի դեմ, մե՛կ էլ այն աստիճան հանդարտվում, որ խաղաղությունը ծորալով ժպիտ էր դառնում Արփինեի երեսին:

– Լո՜ւյս աղջիկս ծնվեց, հենց այս բառերն արտաբերեց Բագրատաշենի 21-րդ հիվանդասենյակի բնակչի մայրը, երբ երեխայի առաջին ճիչը լսելուց հետո, մանկաբարձուհին փոքրիկին կլորիկ կնոջ կրծքերին դրեց:
Երիտասարդ կինը ամուսնու մոտ առաջին հայացքից տարօրինակություններ էր նկատել. աչքերը փախչող էին, բիբերը դուրս ցցված, իսկ դեմքի արտահայտության մեջ տագնապ հարուցող մի բան կար: Իրենց բարեկամն էր «սաբաբ» կանգնել՝ բա թե՜ լավ տղա է, մի քուր ունի ամուսնացած է, հայրն ու մայրն ազնիվ մարդիկ են, ինքն էլ՝ աշխատող ու ընտանքին նվիրված:
Արփինեի մայրը՝ Կատյան և հայրը՝ Զավենը, երրորդ հանդիպումից որոշեցին՝ «Բագրատաշենի գիշերներն» իրար ծոցում են լուսացնելու: Կատյան մեկ տարի երեխա չէր ունենում, գյուղն արդեն ոտքի էր կանգնել. էլ գիր բացող, էլ «յախու դնող»:
27-ում ծնվեց Կատյայի առաջնեկը՝ Արփինեն: Երիտասարդ կինն, ինչ հարսնության էր գնացել Բագրատաշեն, մի տեսակ փոխվել էր: Նախկին թռի-վռի, աշխույժ կնոջից բան չէր մնացել: Հարազատները հարցնում էին.
– Ախչի Կատյա, հո բան չի՞ եղել, կարողա՞ մարդդ թակումա:
Կատյան գլուխը կախում էր, մի քանի բառ դուրս հանում ցամաքած բերանից, կարմրում ու լուռ հեռանում: Հաղթանդամ Զավենի բռունցքը հեշտությամբ հայտնվում էր կնոջ գլխին, մեջքին, փորին, իսկ պատճառը ոչ ոք չգիտեր: Տուն կմտներ թե չէ, մի բան դուրը չեկավ կամ թե տրամադրություն չունեցավ, տուր թե կտաս կնոջը:
Հղիության ընթացքում էլ Կատյան հանգիստ չունեցավ: Հրեշի ձեռքը այդ ժամանակ էլ կանգ չէր առնում: Չգիտես թե ոնց, բայց ծեծված մարմնից լույս աշխարհ եկավ առողջ մարմին, բայց հիվանդ հոգի ունեցող Արփինեն:
Կատյան երկար չդիմացավ կյանքի պարգևներին. երիտասարդ տարիքում սրտի կաթվածից մահացավ: Զավենն էլ, իր հետ առնելով անտաշությունը, լքեց գյուղն ու գնաց անհայտ ուղղությամբ:
Այժմ հոգեբուժարանի պատուհանից դուրս նայող Արփինեն ո՛չ ծնողներին էր հիշում, ո՛չ էլ որևէ մեկին: Նա ոչ մի հիշողություն չուներ, նա նման էր նավակի, որին բաց ծով ես բաց թողնում. ալիքը որ կողմ տանի, այն կողմ էլ կգնա:
Արփինեի միակ զբաղմունքը հոգեբուժարանի պատուհանից արևին նայելն էր: Հետևում էր նրա ամեն մի շարժմանը, այնքան շատ էր ուզում հպվել նրան, առնել իր մեջ, շնչել արևն ու ջերմանալ:
Երիտասարդ կնոջ հիվանդությունը տարբեր սրացումներ էր ունենում, բայց բժիշկների լեզվով ասած Արփինեն «անվնաս» հիվանդ էր: Նա բուժքույրերի սիրելին էր: Հոգեբուժարանում Արփինեի հետ բոլորը լեզու էին գտնում: Գանգուր մազերով կինը սիրում էր զանազան պատմություններ հորինել, շարունակ քայլել սենյակի մի ծայրից մյուսը, մազերի հետ խաղալ ու անդադար խոսել: Երբ հոգնում էր, պառկում էր երկաթե ճռճռան անկողնում, աչքերը փակում ու անէանում:
Գլխավոր բժշկի եզրակացությունը հոգեբուժարան ընդունվելիս հետևյալն էր. սուր արտահայտված անձի երկվություն, պացիենտն իրեն ՈՐԴ է համարում: Լինում էին ամիսներ, երբ անձի երկվությունը սարսափելի ծանր ընթացք էր ստանում: Բժիշկներ արդեն գիտեին՝ Արփինեի միջի որդն արթնացել է, իրենք չեն կարող դեմն առնել մինչև որդը չխժռի կնոջը ներսից, հյութերը չքամի, հետո մի օր անսպասելի թողնի ու գնա:
Այդ օրերին Արփինեն սկսում էր ոչ միայն հեքիաթներ պատմել, այլ նաև արտասովոր վարքագիծ դրսևորել. պառկում էր գետնին, մազերը խառնում, տարօրինակ ձայներ արձակում և անողնաշար որդի նման գալարվում էր: Սուր նոպաների ժամանակ նա մոտ 30 րոպե գոռում էր.
– Ես որդ եմ, ես որդ եմ, ու՞ր են իմ ընկերները, ես որդ եմ, խոտ եմ ուզում, հող լցրե՛ք երեսիս:
Բուժքույրերը գլխավոր բժշկից հատուկ հրահանգ էին ստացել: Արփինեի «որդ դարձած» օրերին հնարավորինս զգույշ լինել պացիենտի հետ, թողնել, որ նա գալարվի գետնին, ինչքան ուզի որդ դառնա, փնտրի ընկերներին, հատակից հոտ քաշի՝ ասելով, թե հող է ուզում, որ լցնեն վրան:
Արփինեն երեկ որդ էր, այսօր արդեն նույն գեղեցկադեմ աղջիկն էր դարձել: Անկողնում պառկած առաստաղին էր նայում ու երգում իր գլխի միջինը՝
– Արևի շողերը գալիս են հատ-հատ, արևի շողերը մեռնում են հատ-հատ, այ այ այ այ, հեյ հեյ արև:
Հիվանդասենյակի սպիտակ, փայտյա հնամաշ դուռը թակեցին: Հետո առանց պատասխանի սպասելու այն բացվեց: Արփինեն մի առանձնահատուկ ուշադրություն էր չդարձրեց ներս եկողներին: Բժիշկն ու բուժքույրը չէին էլ սպասում հատուկ հրավերի: Սպիտակամորուս բժիշկը մոտեցավ անկողնուն, նայեց ուղիղ Արփինեի աչքերին, մեղմորեն շոյեց գլուխն ու հազիվ լսելի ձայնով ասաց.
– Վե՛ր կաց նստիր, մեր որդ, քեզ բան պետք է ասենք:
– Ես Արփինեն եմ, կարճ Արփի, անունս որդ չէ:
Որդ-Արփինեն հոգեպես հանգիստ վիճակում իրեն ամենասովորական կինն էր զգում, այս պահին էլ հեզիկ կին էր դարձել:
Նա ուղղվեց անկողնում, ժպիտով նայեց բժշկին ու մի բան կանխազգաց:
– Արփինե՛, մենք ուզում ենք քեզ զգուշացնել, որ ֆինանսական խնդիրների պատճառով Բագրատաշենի հոգեբուժարանը փակվում է, դու և այստեղի մյուս բնակիչները մյուս շաբաթ լքելու եք այս պատերը:
– Բա ի՞նչ եմ անելու, ու՞ր եմ գնալու- սթափ ձայնով արտասանեց Արփինեն:
– Ես գիտեմ, որ դու ոչ մի հարազատ չունես, որևէ մեկի տուն չես կարող գնալ, քո հարցը ես առանձին եմ բարձրացրել ժողովին: Մի՛ անհանգստացիր, ես մի բան մտածել եմ քեզ համար:
Լուրից ուղիղ յոթ օր անց հոգեբուժարանի լույսերը մեկընդմիշտ անջատվեցին ու էլ չմիացան: Հիվանդների մի մասին հարազատները տարան տուն, մյուս մասի համար էլ պետությունը ճար գտավ:
Արփինեի հարցը հոգեբուժարանի գլխավոր բժիշկը առաջիններից էր լուծել: Բագրատաշենի այգիների հարևանությամբ նրան մի փոքրիկ քարաշեն հյուղակ հատկացրին, ապրելու համար մի քանի անհրաժեշտ պայման ապահովեցին ու նույնիսկ գործ գտան նրա համար:
Բագրատաշենում հեկտարներով խաղողի այգիներ կան ու սեզոնին աշխատող կանայք են անհրաժեշտ լինում բերքը հավաքելու, սորտավորելու և այլ գործերի համար: Բժիշկը համայնքի ղեկավարին ասել էր, որ այդ գործը Արփինեն լավագույնս կանի, նա ֆիզիկապես շատ ամուր ու առողջ կին է:
Իր փոքրիկ հյուղակում Արփինեն հարմարավետ տեղավորվեց: Իր հետ տուն բերեց իր մտքերը, հեքիաթները, չկրկնվող հույզերն ու, իհարկե, իր կեսին, իր անբաժան կեսին՝ ՈՐԴԻՆ: Համայնքի ղեկավարը բժշկին խնդրել էր, ըստ անհրաժեշտության, ստուգայցեր անել հիվանդներին՝ համայնքում անդորր ապահովելու համար:
Խաղողի ողկույզներն արևին էին տալիս, կլոր-կլոր ու օվալանման հատիկները գինդերի պես կախվել էին բարալիկ ճյուղերից: Ասեղի մեկ ծակոցից նրանք քաղցրահամ հյութը կթափեին այս ու այն կողմ: Արփինեն խաղողի այգում էր, լաչակը կապել էր ու ոգևորությամբ գործի անցել: Աշխատանքային խմբի կանայք նրան շատ էին սիրում ու իրար լրացնելով ասում՝ «մեր Արփինեն արևի կտոր է»:
Գեղեցիկ կին էր Արփինեն, փարթամ կրծքերից թվում էր, թե ուր որ է կաթը կհոսի: Տղամարդիկ էլ կային Բագրատաշենի խաղողի այգիներում: Ամեն մեկն իր գործով էր, ամեն մեկն իր մտքերով: Մի հաղթանդամ բանվոր կար մեջները, որ բոլորից երկու գլուխ բարձր էր, երեք արկղ խաղողը հանգիստ մենակ բարձում էր մեքենան: Սեյրան էր անունը, ինքն էլ Բագրատաշենի հարևան գյուղում էր ապրում: Խաղողի մթերման սեզոնին առաջիններից էր գործի անցնում:
Աշխատանքային խմբի կանայք ու տղամարդիկ հանդիպում էին սուրճի դադարներին: Մեջները շատ համարձակները կային, որ արդեն որերորդ սեզոնն էին խաղող քամում: Կատակներ էին անում, իրար ձեռ գցում, սուրճը խմում ու գնում գործի:
Սեյրանը աչքերը կկոցում էր, արև էր ընկել, մեկ էլ, որ նայեց առջևը, ներսում մի բան զգաց, տղամարդկային «ես»-ն արթնացավ. Արփինեի ժպիտն ու աչքերը նրա երկու մետրանոց բոյը տեղում տապալեցին: Չորրորդ համարի կրծքերին էլ նայեց, ուզեց խաղողի փոխարեն դրանք ձեռքում լինեին, մի լավ կճզմեր:
Արևն արդեն խաղողներին աչքով էր անում, հետո մի աչքը փակեց ու մթնեց: Սեյրանը ներսից եռ էր գալիս, Արփինեն մտքից դուրս չէր գալիս, որոշեց հետևել երիտասարդ կնոջը:
Արփինեի հյուղակը շատ մոտ էր խաղողի այգիներին , աշխատանքից հետո նա ուրախ-զվարթ, երգել-պարելով տուն էր հասնում: Լաչակը վերցրեց, տոպարկն առավ ձեռքն ու ճամփա ընկավ տուն: Սեյրան գնում էր նրա ետևից, մի քանի քայլ էր բաժանում նրանց: Արփինեն տաք շունչ զգաց հետևից, շրջվեց ու բղավեց։
– Ո՞վ ես, ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:
– Արփինե մի՛ վախեցիր, ես քո հետ եմ աշխատում, անունս Սեյրան է, թույլ կտաս քեզ տուն ուղեկցեմ:
Սեյրանն գիտեր կանանց վստահությունը շահելուը բոլոր մեթոդները: Դե իսկ անփորձ Արփինեի համար ամեն բան նոր էր, միայն զգաց, որ պտուկների ծայրերը սկսեցին հաճելի ծակծկել ու նաև շունչը դանդաղեց: Սեյրանը հասցրեց նրան մինչև տան շեմը, մի երկու փաղաքուշ խոսք ասաց, բայց չուզեց բոլոր խաղաքարտերը միանգամից բացել:
Խաղողի այգինեորւմ Սեյրանի ու Արփինեի սերը օր օրի ավելի էր հասունանում: Բոլորը նկատել էին երկուսի աչքերի կայծը, բոլորը նկատել էին Արփինեի կարմիր այտերը: Հասունացած խաղողներին զուգահեռ ծնվում էր հրանման մի զգացում, որ վառում էր երկուսին ներսից:
Արփինեն չերևացող մի տեղ ձեռքը տանում էր պտուկներին ու երազում՝ երնեկ Սեյրանը գրկի իրեն ու ձեռքը տանի կրծքերին:
Սեյրանն էլ չեր դիմանում, նա իր երկու մետրանոց հասակով մկանների մի պրկված գունդ էր դարձել: Կանացի ոտքեր էր ուզում, կրծքեր ու մի տաք անկյուն, որ տաք հեղուկը հորդար լիուլի:
Այս մի քանի ամիսների ընթցքում Արփինեն որդ չէր դարձել: Գործով էր ընկել թե ինչ, մոռացել էր իր մեջ զուգահեռ ապրող կեսին:
Մթնեց: Գնում էին տուն աշխատավորները, Սեյրանն այսօր սովորականից համարձակ էր: Հասան տուն, մտան ներս թե չէ, մի քանի ամիսների պահածը դուրս թափվեց անասելի ուժով: Սեյրանը դուռը ոտքով փակեց, հարձակվեց երիտասարդ կնոջ վրա ու այնպիսի ուժով նրան դեմ տվեց պատին, որ Արփինեն քարացավ:
Հենց այդ ժամանակ՝ երկար դադարից հետո, արթնացավ որդ-Արփինեն, սկսեց գոռալ ու անկանոն շարժումներ անել: Սեյրանը չգիտեր նրա հոգեկան շեղումների մասին, կարծեց խաղ է անում ու իրեն էլ ետևից տանում: Որդ Արփինեն սովորականի պես պառկեց գետնին, իրեն որդի դերում պատկերցրեց ու սկսեց գալարվել ոյւ գոռալ.
– Ես որդ եմ, ես որդ եմ, հող եմ ուզում:
Սեյրանը ոչինիչ չէր կասկածում, գետնին փռված գալարվող կինը նրան ավելի էր գրգռում, էլ չէր դիմանում: Ինքն էլ իջավ ներքև, մեղմորեն մերկացրեց որդին, ականջին փաղաքուշ խոսքեր ասաց ու սկսեց ծորացնել սերը երիտասարդ կնոջ ոտքի ծայրից մինչև մազի ծայրը: Արփինեն դեռ գալարվում էր, որդի դիրքեր ընդունում: Երիտասարդ առնական տղամարդուն դա ուղղակի խենթացնում էր: Մոտ կես ժամ երկուսով գալարվեցին, Սեյրանը փարթամ կրծքերից հյութը քամեց, վերջում իր հյութը շռայլեց ու հանգստացավ:
Ամեն բան տեղի էր ունենուն գետնին, որը ջերմ գրկախառնումներից էլ սառը չէր: Երբ Արփինեն կրկնում էր ես որդ եմ, ես որդ եմ, Սեյրանը նրան առնում էր ձեռքերի մեջ ու շոյելով ասում.
– Դու իմ թիթեռն ես, իմ թիթեռը, թիթեռնիկս:
Երկուսն էլ խենթացած՝ այդ օրը իրարից մի կերպ բաժանվեցին: Սեյրանն այդպես էլ գլխի չընկավ, որ սիրո ամենաթեժ պահին երիտասարդ կնոջ մոտ սկսվել էր հերթական նոպան: Ես որդ եմ, ես որդ եմ բառերը նա ընկալեց դեպի իր մարմինը ձգտող երիտասարդ կնոջ խաղ:
Հիմա նրանք շատ հաճախ էին գալարվում գետնին, որդ էլ էին դառնում, թիթեռ էլ: Սիրո բռնկուն պահերին Սեյրանը Ափինեին ասում էր՝ թիթեռս:
Բժշկական հերթական հետազոտության օրերն էին: Արփինեին մի քանի օր տարան մեկուսացման: Գլխավորը ցանկանում էր հասկանալ նրա ներկա վիճակը:
Նոպան սկսվեց, երիտասարդ կինը հենց հիվնդասենյակում փռվեց գետնին, բժշկին ծանոթ տեսարան էր, շատ էր ուսումնասիրել Արփինեի այս վիճակը, բայց մեկ էլ նա շրջվեց ու վերևից նայեց գետնին գալարվող կնոջը ու անակնկալի եկավ: Արփինեն գոռում էր.
– Ես թիթեռ եմ, ես թիթեռ եմ, ես թիթեռնիկ եմ:
Բժշկական հերթական եզրակացության մեջ Արփինեի մասին գրվեց. նոր փոփոխություն հիվանդի վարքագծում՝ ՈՐԴԸ ԹԻԹԵՌ Է ԴԱՐՁԵԼ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *