Կոստանտին Սիմոնով | Ինձ սպասիր, և ես կգամ

Ինձ սպասիր, և ես կգամ
Միայն շա՜տ սպասիր…
Ինձ սպասիր, եթե անգամ
Քո տրտմած սրտին
Տխրությամբ փարվեն անձրևներ դեղին:
Երբ հյուծեն քեզ տապ ու անգութ ձմեռ
Սիրտդ թող չմտածի,
Թե մարել է երեկ դեռ
Հուշը տուն չեկածների:

Ինձ սպասիր, եթե անգամ
Շա՜տ հեռու վայրից
Նամակներ չգան…
Լոկ սպասիր դու ինձ:
Ինձ սպասիր, երբ կհոգնեն
Սպասումից անվերջ,
Ինձ սպասիր, երբ կրկնեն.
«Սպասումին կա վե՜րջ»:
Ինձ սպասիր, երբ բարձրացնեն
Դու լուռ սպասիր ինձ, և ես հետ կգամ:

Դու մի՛ միացիր կենացով նրանց,
Մի՛ շտապիր դառը բաժակդ պարզել,
Ես կգամ բոլոր մահերին հաղթած,
Կարոտից չեն լա, ովքեր չեն սպասել:
Ու թող կրկնեն. «Նրան բախտ ժպտաց»:
…Հասկանալ ու զգալ տրված չէ՛ նրանց,
Թե ինչպես մահվան կրակի միջից
Քո լուռ սպասումով փրկեցիր դու ինձ:
Ու իմ փրկության գինը անողոք
Թող մնա գաղտնիք, չիմանա ոչ ոք…
Ավա՜ղ ոչ մեկին չենք կարող ասել,
Որ լոկ դու՛ գիտեիր, թե ինչպես սպասել:

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիթ Գրիգորյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *