Չարլզ Բուքովսկի | Ժամանակի միջով թռչող գազաններ

Վան Գոգն իր ներկերի համար եղբորն է գրում։
Հեմինգուեյը՝ փորձարկում իր հրացանը։
Որպես բժիշկ՝ սնանկանո՛ւմ է Սելինը…
Մարդ լինելու անհնարինությունը…
Վիյոնը վտարվեց Փարիզից որպես գո՛ղ,
Ֆոլկներն իր քաղաքի փողոցներում հարբե՛ց…
Մարդ լինելու անհնարինությունը…
Բերրոուզն ատրճանակով սպանեց կնոջը,
Մեյլերը՝ դանակահարե՛ց կողակցին…
Մարդ լինելու անհնարինությունը…
Մոպասանը խելագարվեց մակույկում,
Դոստոևսկին շարքի մեջ էր՝ գնդակահարության պատի տակ…
Քրեյնը գցվեց դեպի պտուտակը նավակի…
…Անհնարինությո՜ւնը…
Սիլվիան՝ գլուխը փռի մեջ դրեց թխած կարտոֆիլի պես…
Քրոսբին՝ նետվեց դեպի հայտնի «սև արևը»…
Լորկան սպանվեց փողոցում՝ իսպանական դասակների կողմից…
…Անհնարինությո՜ւնը…
Անտոնեն Արտոն՝ բազմեց գժանոցի նստարանին…
Չաթերթոնը առնետի թույն խմեց…
Շեքսպի՛ր…Գրագո՛ղը…
Բեթհովենի ականջում խրված մնաց լսափողակը՝ ընդդեմ խլության…
…Անհնարինությո՛ւնը… Ա՜նհնարինությունը…
Նիցշեն ամբողջովի՛ն խելագարվեց…
Մարդկայինի՛ կամ չափազա՜նց մարդկայինի անհնարինությունը…
Այս ներս ու դուրս, դուրս ու ներս շնչողները,
Այս անպիտանները,
Այս վախկոտները,
Այս առաջամարտիկները,
Այս… Խելագա՛ր շները փառքի…
Մի փոքր լո՜ւյս էին ուզում սփռել մեզ վրա՝
Անհնարինությա՛մբ…

Թարգմանություն անգլերենից՝ Նուշիկ Միքայելյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *