Խանում Ավանյան | Կարմիր ձյուների հետ

Ամեն անգամ անցնում էի կարճ շրջազգեստով,
ախորժելի ոտքերով,
ագռավների ամբոխի կողքով աչքով էի անում․․․
Հեռվում վառոդն էր պայթում,
իսկ ես մենակ եմ մնալու կարմիր ձյուների հետ։

 

***
Բոլորը խոսում են բոլորի մասին,
բոլորի, Վան Գոգի արտասավորության,
թե ինչո՞ւ ականջը զոհաբերեց,
խոսում են Նյուտոնից,
թե ինչու տանձի ծառի տակ նստած չէր։
Խոսում են, թե երկու գդալ արևը քիչ էր,
սուրճը սառն էր։
Կայքերում խոսում են,
թե դերասանուհին ոտքերն է բացել,
սիրտն է փակել։
Ինչու չեք խոսում,
թե քանի գրամ սեր ունեք ձեր սրտում.
ճահճացելեք մարդի՛կ,
ճահճացելեք ինքներդ ձեր մարմնում։

 

***
Հեռվում ծխում էր կերած-խմած գյուղը,
նիրհելու պես հանգիստ,
անտարբեր աշխարհից:
Ծխնելույզից դուրս եկող ծուխը պատմում է
իրենց փրկության հեռացումը
դեպի անձև ու դժբախտ աշխարհից:

 

***
Հայրս աշխարհին պարկն էր գցել-տարել…
Նրա գնալուց հետո խավարում:
Հետո ճեղք էր բացվել,
վերևից սկսեց արևանալ իր լուսատուների փայլից:

 

***
Քաղաքը իր մարմնից ինձ դուրս շպրտեց,
ասաց.
– Գնա, ուր կուզես,
Գնա հասակ առ, ծիլ տուր,
Այստեղ քեզ ոչ ոք քեզ չի ջրի:

 

***
Մտքերով մնալու տեղ չունեմ
թռչուն – ընկերուհիս
վաղու՜ց թռչել էր տաք երկիր:

 

***
Քո հեռանալուց հետո
կորցրեցի հայրենիքս`
թշնամու երազներում:

 

***

Հիմա կտուրում տեսնես ի՞նչ ես անում,
Աստղերն ես հաշվում
երիցուկների նման սիրում ես,
չես սիրում:

 

***
Մեր հանդիպած վայրում
մանուկները խաղում են էլի,
մենք էլ հանդիպեցինք,
սեր խաղացինք,
խոսեցինք,
ցրվեցինք դու ձեր տուն, ես մեր տուն:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *