Թարգմանության մրցույթ դպրոցականների համար

Երևանում ռուսական գրքի տունը «Լիվըր» ընկերության հետ Հայաստանի 7-12-րդ դասարանների աշակերտների համար մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին:

Որպես մրցույթի թեմաներ են ընտրվել Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ», «Առաջին օրը դպրոցում», «Գյուղացին» և Անտոն Չեխովի «Երջանկություն», «Ուսուցիչ», «Գրիշա» պատմվածքները։

Մրցույթն անցկացում է 2 փուլով։

Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է հեղինակների ստեղծագործությունների նշված հատվածները թարգմանել հայերենից ռուսերեն և ռուսերենից հայերեն և լրացված հայտի հետ ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին մինչև ապրիլի 30-ը:

Մրցույթի 1-ին փուլի արդյունքներով կընտրվեն 22 լավագույն աշխատանքներ Հայաստանի մարզերից և Երևանից։

1-ին փուլի հաղթողները կանցնեն 2-րդ փուլ և կստանան հարյուր հազար դրամ մրցանակ։

Մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու համար 1-ին փուլի հաղթողները պետք է նկարեն կարճ տեսահոլովակ (մինչև 5 րոպե), որում կպատմեն, թե ինչպես են արել թարգմանությունը և ինչ աղբյուրներից են օգտվել: Նրանք պետք է նաև գրեն կարճ պատմվածք (մեկ էջ) «Ընտրված ստեղծագործության հերոսը 2123 թվականին» թեմայով։

2-րդ փուլի հաղթողը կստանա մեկ միլիոն դրամ մրցանակ կամ կրթաթոշակ Հայաստանի և Ռուսաստանի ցանկացած բուհում սովորելիս։ Հաղթողի ուսումնական հաստատությունը կստանա նաև հատուկ մրցանակ (առաջին անհրաժեշտության խնդրի լուծում):

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով.

Share Button

1 Կարծիք

  • Gor says:

    Ինձ դուր է ցալիս երբ հայաստանում տեղի են ունենում մրցույթներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *