Սիրված երգերը հայերեն | Նաուտիլիուս Պոմպիլիուս. Թևեր

Դու հանում ես երեկոյան զգեստը՝ կանգնած դեմքով դեպի պատը
Ու ես տեսնում եմ թարմ սպիներ մետաքսի պես հարթ մեջքին
Ես ուզում եմ ցավից արտասվել կամ մոռացվել երազում
Ո՞ւր են քո թևերը, որոնք այդքան ինձ դուր էին գալիս
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Նախկինում ունեինք ժամանակ, հիմա ունենք գործեր
Ապացոււցելու, որ ուժեղները խժռում են թույլերին
Ապացուցելու, որ մուրը սպիտակ է
Մենք բոլորս կորցրել ենք որևէ բան այս անմիտ պատերազմում
Ի դեպ, ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Ես չեմ հարցնում՝ ինչքան փող ունես
Չեմ հարցնում՝ քանի տղամարդ
Տեսնում եմ՝ վախենում ես բաց պատուհաններից
Ու բարձր հարկերից
Եվ եթե վաղը սկսվի հրդեհ, և ամբողջ շենքը այրվի
Մենք կմեռնենք առանց այդ թևերի, որոնք դուր էին գալիս ինձ
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս

Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Ներսիսյանի

Share Button

2 Կարծիք

  • Գագիկ says:

    Այս մեկն էլ չափածո.
    իդեպ, երգի բառերի հեղիանկը Իլյա Կորմիլցևն է:

    ԹԵՎԵՐ

    Դու արձակում ես գիշերազգեստդ
    դեպ պատի կողմը երեսդ շրջած,
    եւ ես տեսնում եմ մատաղ վերքերդ
    թավշի պես փափուկ մարմնիդ դաջված.

    Ու ես ուզում եմ հառաչել ցավից,
    մոռացման տրվել թմբիրում քնի…
    Ու՞ր են թևերդ,
    որ սիրում էի:

    Առաջ մենք առատ ժամանակ ունեինք,
    իսկ այժմ ունենք գործեր լիուլի-
    ցույց տալու՝ ուժեղը խժռում է թույլին,
    պարզելու՝ ճերմակ երեսը սևի:

    Մենք բոլորս ենք կորցրել
    այս կռվում մոլի…
    Իդեպ, ու՞ր են թևերդ,
    որ սիրում էի:

    Չեմ հարցնում բնավ, որքան փող ունես,
    քո տղամարդկանց թիվն ինձ չի հուզում,
    ես տեսնում եմ վախդ բաց պատուհաններից
    ու ոնց ես բարձր հարկերից սոսկում…

    Ու եթե վաղը հրդեհ սկսվի
    եւ շենքերը ողջ մատնվեն հրի,
    մեր վերջը կգա առանց թևերիդ,
    առանց թևերիդ, որ սիրում էի:

    Ու՞ր են թևերդ, որ սիրում էի

  • Nautico says:

    замечательно)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *