Ֆրենկ Օ’Հարա | Մայակովսկի

1
Սիրտս դողում է,
Ես կանգնած եմ լոգարանում,
Լացում եմ։ Մայրի՛կ, մայրի՛կ,
Ո՞վ եմ ես։ Եթե նա
Գեթ մի անգամ վերադառնա
Եվ համբուրի երեսս,
Իր ծակծկող այտով հպվի քունքիս,
Այս միտքը տակնուվրա է անում ներսս։

Հետո ես կարող եմ հագնվել,
Երևի, և զբոսնել փողոցներով։

2
Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ,
Բայց ես վերդառնում եմ բանաստեղծություններիս,
Եվ սիրտս սեղմվում է
Բռունցքի նման։

Բառե՛ր, եղե՛ք
Տկար՝ ինչպես ես, մռայլ,
Աչքերը ետ գլորեք, ավազան,

Եվ ես կհառեմ հայացքս ներքև,
Դեպի իմ խոցված գեղեցկությանը,
Որը ոչ այն ինչ է, քան` գրչի տաղանդ։

Ի՜նչ պոետ է,
Չի կարող գոհացնել, չի կարող հիացնել կամ հաղթել։
Իսկ պարզ ջուրը պղտորվում է

Գլխի արյունոտ հարվածներով։
Ես գրկում եմ մի ամպ,
Բայց երբ թռչում եմ վեր
Անձրևում է։

 

3
Տարօրինակ է, կուրծքս արյունոտ է,
Օ՜հ, այո, ես աղյուսներ եմ կրել,
Եվ զարմանալի տեղում կոտրվածք։
Իսկ հիմա անձրևում է այլանթի վրա,
Երբ կանգնում եմ պատուհանագոգին,
Ներքևում ճանապարհները մշուշով են պատված
Փայլում են և տենչում փախչել,
Ես նետվում եմ տերևների մեջ՝ կանաչ ինչպես ծովը։

 

4
Այժմ ես լուռ սպասում եմ պահին,
Երբ իմ անհատականության աղետը
Նորից գեղեցիկ կթվա,
ԵՎ հետաքրքիր և ժամանակակից։

Երկիրը մոխրագույն է և
Շագանակագույն և սպիտակ ծառուտներում,
Ծիծաղի ձյուներն ու երկինքները
Հավերժ նվազող, ավելի քիչ զվարճալի,
Ոչ զուտ ավելի մռայլ, ոչ զուտ մոխրագույն։

Հնարավոր է դա տարվա ամենացուրտ օրն է,
Ի՞նչ է նա այդ մասին մտածում,
Ավելի ճիշտ՝ ես, և եթե ես մտածում եմ,
Միգուցե ես կրկին ես եմ։

 

Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *