Ստանիսլավ Եժի Լեց | Ասույթներ

Համաձայն չեմ մաթեմատիկայի հետ․ կարծում եմ՝ զրոների հանրագումարը վտանգավոր թիվ է։

Ոչ մի բումերանգ չի վերադառնում։ Ընտրում է ազատությունը։

Ոմանք աջ ու ձախ աչքերով տեսնում են ճիշտ նույն բանը և կարծում են, որ դա օբյեկտիվիզմ է։

Նրանք, ովքեր վախենում են ապագայի դեմքին նայել, չեն էլ պատկերացնում, որ այն կարող մի օր հետույքը ցույց տալ։

Ասա ինձ, թե ում հետ ես քնում, ես կասեմ, թե ում ես տեսնում երազում։

Մահից հետո ապրելը հեշտ չէ. երբեմն ստիպված ես ամբողջ կյանքդ վատնել դրա վրա։

Ոչ ոք այնքան հիմար չէ, որ ժամանակ առ ժամանակ այդպիսին չձևանա։

Օհ, երջանիկ ժամանակնե՜ր, երբ պատի տակ գնում ես միայն միզելու համար։

Հետաքրքիր երևույթ ենք ուսումնասիրում․ փնթփնթոցը որպես մարդկանց միջև հաղորդակցության միջոց։

Երբեմն մարդիկ ամբողջ կյանքը բառից դեպի բառն են գնում։

Աստծո մատնահետքերը երբեք նույնական չեն լինում:

Որոշ զրոների թվում է, որ իրենք այն էլիպսն են, որով պտտվում է երկիրը։

Նե ինձ տրվեց, բայց հետ վերցվել չէր ուզում։

Ամերիկայի բացահայտումը ամերիկացիների շնորհիվ չի եղել։ Ինչպիսի՜ ամոթ։

Աշխարհին նայող պատուհանը կարելի է ծածկել թերթով։

Նրա թիկունքն այն հետույքներն են, որոնք համբուրում է։

Լավատեսություննն ու վատատեսությունը իրարից տարբերվում են միայն աշխարհի վերջի ամսաթվով։

Ոչխարը, որը ոսկե գեղմ ուներ, հարուստ չէր։

Հաղթանակի պտուղնե՞րը․ տանձեր ուռենու վրա։

Գեր մարդիկ ապրում են կարճ, բայց ուտում են երկար։

Հիշեք, որ եթե սատանան ուզում է ինչ-որ մեկին հարվածել, նա դա միշտ կանի ոչ թե իր ձիու սմբակով, այլ իր մարդկային ոտքով:

«Հովանոց ման տուր հետդ նաև լավ եղանակին»-չգիտես՝ երբ մերձավորներդ կուզենան թքել քեզ վրա։

«Մի օր»-ն իմ կյանքից շատ տարիներ խլեց:

Անմահության առաջին պայմանը մահն է։

Գեղեցիկ սո՞ւտ։ Ուշադրություն՝ դա արդեն ստեղծագործություն է;

Կայծակն ինքն է լուսավորում սեփական ճանապարհը։

Նրանց խոսքերից կհասկանաք, թե ինչի մասին էին ուզում լռել։

Ատամների կորստից հետո լեզուն հավանաբար ավելի մեծ ազատություն է ստանում։

Երազանքներդ տուր թշնամիներիդ․ միգուզե մահանան դրանք իրականացնելիս։

Մի սոդոմական տարվեց կենդանաբանության դասագրքով։ Արդյոք կարելի՞ է այդ գիրքը համարել պոռնոգրաֆիական հրատարակություն։

Կրկնակի հատակի իմաստն այն է, որ թաքցնում է երրորդն ու չորրորդը։

Լեզո՞ւ է ցույց տվել թշնամիներին։ Այո, երբ լիզում էր։

Սերունդները ժառանգել են համբույրը բանավոր ավանդույթի միջոցով:

Մտածի՛ր նախքան մտածելը։

Հանցանք է գործել․ ապանել է մարդուն․․․ իր մեջ։

Պահի լրջությունը ժպիտ է պահանջում։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *