Գաղտնորեն սիրահարված դու մերկությունդ
Ծածկում ես ժպիտով իսկ սիրո խոսքերը
Մերկացնում են քեզ քո պարանոցը և կուրծքը
Քո ազդրերը և կոպերը
Եվ ես աչքերդ եմ համբուրում
Որ դու պատկերանաս իմ առջև
Կատարյալ ու հավիտյանս։
***
Նույնիսկ երբ միմյանցից հեռու ենք
Ամեն ինչ մեզ մերձեցնում է
Քո մի մասնիկն ապրում է
ձայնում արձագանքի
Եվ հայելում
Եվ քաղաքում և սենյակում
Ամեն տղամարդու և ամեն կնոջ մեջ
Եվ իմ մենությունում
Եվ այն միշտ քո մասնիկն է
Եվ այն միշտ իմ մասնիկն է
Մենք կիսել ենք ժառանգությունը
Քո բաժինը դու կտակել ես ինձ
Իմ բաժինը ես կտակել եմ քեզ։
***
Ես այդ ասել եմ քեզ ամպերի համար
Ես այդ ասել եմ քեզ ծովափի ծառի համար
Եվ ամեն ալիքի և սաղարթի թռչունի համար
Գետաքարերի աղմուկի
Ընտելացած ձեռքերի
Աչքերի համար որ կերպափոխվում է ամբողջական դեմքի
և բնապատկերի
Եվ որին երազը վերադարձնում է երանգն իր երկինքի
Ես այդ ասել եմ քեզ գիշերվա համար
Ճամփեզրի ցանկապատի
Լայնաբաց պատուհանների, բաց ճակատի
Ես այդ ասել եմ մտքերիդ և խոսքերիդ համար
Քանի որ վստահությունը և քնքշանքը անանց են:
***
Ակնհայտությունը զգացմունքի
Թեթևությունը մերձության
Քնքշությունը մազերի
Առանց անհանգստության առանց կասկածանքի
Քո աչքերը տրվում են ամենին ինչ տեսնում են
Եվ տեսածիրում են ամենայնի ինչին հայում են
Բյուրեղի հուսալիություն
Երկու հայելիների միջև
Քո աչքերը աներևույթանում են գիշերում
Որ մեկտեղեն արթնացում ու ցանկություն:
***
Շոյիր հորիզոնները գիշերվա, փնտրիր նրա սիրտը սև-սաթե – շուտով
արշալույսին այն մարմին կառնի: Թող գիշերը քո աչքերին նվիրի անմեղ մտքեր,
թևեր, կրակ և այնպիսի կանաչավուն կանաչ, որպիսին արևը երբեք չի հորինել:
Ոչ, դու գիշերվա պահանջը չունես, այլ գիշերվա զորության:
Թարմանությունը` Սամվելի Թավադյանի