Նիքքի Ջիովանի | Սպիտակների սուրբ պատարագի ողջույնը

Իոլանդ Քորնելիա «Նիքքի» Ջիովանի կրտսերը (ծնված հունիսին 7, 1943) ամերիկացի պոետ է, գրող, ակտիվիստ, ուսուցիչ. աշխարհում ամենահայտնի աֆրո-ամերիկացի պոետներից մեկը, ում ռասսայական խտրականության նվիրված էսսեները, սոցիալական թեմաներով հոդվածները, մանկական գրականություն գործերը ընդգրկված եմ բազաթիվ բանաստեղծական անթոլոգիաներում, աուդիո ձայնագրությունների ալբումներում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Լենգսթոն Հյուզի մեդալ և NAACP Image Award: Իր՝ «Նիքի Ջիովաննի բանաստեղծական շարք» ալբոմի համար առաջադրվել է Գրեմիի մրցանակի:
Ջիովանիին մեծ ճանաչում բերեց հատկապես 60-ականների սևամորթների շարժման մասնակից գրող լինելը։

 

Երազանքներ

Իմ երիտասարդ տարիներին
մինչ սովորեցի,
որ սև մարդիկ
չպիտի երազեն,
ցանկանում էի
լինել ռայելեթ
և երգել՝
միկրաֆոնին պինդ հպված՝
«Խոր-տակ-վեցի
ինքս իմ արցունքներում»,
Կամ՝ «ես խոսում եմ
ես խոսում եմ,
ես խոսում եմ
քո մասին»,
կամ ճչալ՝
մարջրի հենդրիքսի պես՝
«Փոքրիկս օր ու գիշեր
օր ու գիշեր»:
Հետո երբ մեծացա
և հասունացա,
ավելի զգայուն դարձա,
որոշեցի
խաղաղվել
և դառնալ
հաճելի
ոգեշնչում։

  • Ծանոթագրություն
    Ռայելեթները ամերիկացի աղջիկներից կազմված խումբ էր, որը գործել է 1950-2003 թվականներին՝ Ռեյ Չարլզի համար բեկ վոկալ երգելու։
    Ray Charles – Drown In My Own Tears
    Ray Charles – Talkin’ ‘Bout You’
    Մարջրի Հենդրիքսը ամերիկացի բլյուզ երգչուհի էր, ով հայտնի էր որպես Ռայելեթներ խմբի հիմնադիր անդամ, որը նաև Ռեյ Չարլզի երեխայի մայրն էր։

 

Սպիտակների Սուրբ Պատարագի ողջույնը

Սկզբում բառն էր,
և բառը «մահն» էր,
և բառը սևամորթ էր,
և բառը մահն էր
բոլոր սևամորթների,
և բառը մահն էր
ամբողջ կյանքի,
և բառը մահն էր
ամբողջ խաղաղությանը,
հանդարտվիր։
Սկզիբը կյանքն էր,
սկիզբը մահն էր,
մահվան սկզբի մեջ
արմատն էր պատերազմի,
հանդարտվիր, խաղաղ եղիր
խաղաղության անունով
նրանք պատերազմներ սկսեցին
և չզգացին ոչ մի ամոթ
խաղաղության անունով
շատ կանայք
ապրանք են դարձել
մորթոն ընկերության,
և չզգացին ոչ մի ամոթ։
Նոահ,
կնոջդ ու երեխաներիդ
հանգստի տանելիս
թիավարիր, թիավարիր,
թիավարիր մակույկը քո,
բայց ինչու ես լքում
միաեղջյուրներին, Նոահ,
հը՞ն։ Ինչու ես լքում նրանց
երբ մեր սև Մադոննան կանգնեց այնտեղ
18 ոտնաչափ հասակով՝
պահելով նրան իր ձեռքերի մեջ՝
լսելով մրմունջները խաղաղության,
Հանդարտվիր, խաղաղվիր։
կարո՞ղ եմ վկա լինել, վկա, վկա,
նա ցանկանում էր իմանալ
և միայն հարցրեց՝
ով է այդ տղան,
ով է այդ սև տղան,
թվաց խնդրահարույց մեկն ինձ համար,
և տաճարները հզոր, զորեղ
հռոմեական կաթոլիկ եկեղեցու
հոչեցին՝
Հալելուա, Հիսուս,
և ամոթ չզգացին բնավ։
Քանզի սպանեցին նրանք
կարթագենացիներին,
նրանք սպանեցին մավրերին՝
քաղաքակրթելու համար,
և նրանք սպանեցին Երկիրը
և պայթեցրին արևը
Աստծու անունը տալով։
Ում սկիզբը սպիտակն էր,
և պատերազմը
սիրահետեց Աստծուն,
և Ամերկան ծնվեց,
որտեղ պատերազմը
դարձավ խաղաղություն
և ցեղասպանությունը՝
հայրենասիրություն,
և պատիվը ուրախ ստրուկ է,
որովհետև Աստծու բոլոր
երեխաները ռիթմերի
կարիք ունեն
և հաղթական հալելուան
չի խաղաղեցնի,
հանդարտվիր։
Մեծագույն ազատարարը
մոլեռանդ էր,
և նրանք ամոթ չզգացին,
և դարձնում են աշխարհը
անվտանգ դեմոկրատիայի համար
ուր կան 20 միլիոն ստրկուներ,
և նրանք ամոթ չզգացին։
և նրանք խորովեցին 6 միլիոն՝
մսի գինը բարձրացնելու համար,
և նրանք կտրեցին, անցան
38 աստիճանի զուգահեռականը
բրնձի գնաճը կարգավորելու համար,
մենք երբեք չենք տեսնի լույսը։
և շամպայնը արևմուտքից բերեցին,
երբ Աֆրիկայում խոզի միսը
ներկայացրին որպես առողջ սնունդ,
միայն ճրագը կարող է ցույց տալ
ճանապարհը,
սկզբում գործն էր,
և գործը մահն էր։
և սպիտակները
սկսում են շփոթվել,
խաղաղվիր։
Սպիտակ անվանի արաքյազնը
գնդակարվեց ինչպես սևամորթը
Տեխասում,
և մեր սև լուսավոր
արաքայազնը սպանվեց
Այդ ավազակի նման
Իր տաճարում,
երբ մեր սևամորթը Մեմփիսում
գնդակահարվեց՝
ինչպես նրանց արքայազնը Դալասում,
և Աստված իմ
մենք չենք տեսնի լույսը,
և մրմունջները խաղաղության
պիտի հանդարտվեն,
հանդարտվեն, խաղաղվեն։
ախ, Սև մարդիկ,
մի՞թե մենք պատիվ չունենք։

  • Ծանոթագրություն
    Ընդունված է համարել, որ 1953 թ. համաձայնագրով ընդունված ապառազմականացման և ներկայումս ԿԺԴՀ և Հարավային Կորեայի միջև սահման հանդիսացող գոտին համապատասխանում է 38-րդ հյուսիսային զուգահեռականին, սակայն, դա այդպես չէ, այս զուգահեռականն ուղղակի հատում է այդ սահմանը։ Այս սահմանից հյուսիս 2-րդ աշխարհամարտի ավարտին ճապոնական զորքերը հանձնվեցին ԽՍՀՄ-ին, իսկ դրանից հարավ գտնվող ճապոնացիները հանձնվեցին ամերիկացիներին։ Սա ժամանակավոր բաժանարար գիծ էր Հարավային ու Հյուսիսային Կորեաների միջև, որը, սակայն, Սառը պատերազմին ընթացքում դարձավ արդեն պետական սահման՝ Կորեան պաշտոնապես կիսվելով 2 մասի։
    Քոշեր սնունդը հրեաների համար թույլատրելի և առողջ սնունդն է։ Քոշեր բառը ծագում է եբրայերենից և նշանակում է առողջարար։

 

Նրանք ծափահարեցին

Նրանք ծափահարեցին,
երբ վայրէջք կատարեցինք՝
մտածելով Աֆրիկան կցորդն է
սև աշխարհի,
նրանք ժպտացին,
մենք վայր իջանք
ու տուն գնացինք՝
հանդիպելու սև դեմքի հետ՝
չհասկանալով աֆրիկացիների
միամտությունը
գունային նախատրամադրության,
ծխախոտներ, փող, նվիրվածություն մայր հողին՝
չիմանալով
չնայած կարդալով ֆանֆիկերը և դավենփորթները,
լսելով Ջոհն Հենրիք Քլարքի դասախոսությունները,
աջակցելով Նքրումային Գանայում և Նիգերիայում
պատերազմում, ուր մի օր ցեղ է եղել՝
աֆրո-ամերիկացի կոչված,
որ բնակեցրել է ողջ Աֆրիկան,
նրանք դադարեցին վազել,
երբ սովորեցին,
որ կապոցները կանանց գլխին
ծանր են,
և որ երեխաները չեն լացում,
և համաճարակը անհարմար է,
և գյուղերը հաճելի են միայն,
երբ դու գիտես
զգացողությունը լավ կաշվի
բարեկարգի մայթի վրա։Նրանք լացեցին,
երբ տեսան՝ Մերսեդեսը այնքան ընդունված է Լագոսում,
ինչպես Վոլկսվագենը Բեռլինում,
նրանք շարժեցին իրենց գլուխները,
երբ հասկացան,
որ չկա տարբերություն
անգլիացիների և ֆրանսիացիների միջև,
և ամերիկացիների և աֆրո-ամերիկացիների միջև,
կամ հարևան ցեղի
կամ սահմանից այն կողմ պետության,
նրանք զայրացան,
երբ լսեցին Sly & the Family Stone-ը
ֆրակոֆոն Աֆրիկայում,
և նրանք վերջապես ժպտացին,
երբ փոքրիկ տղաները,
որ ոչ մի արևմտյան լեզվով
չէին խոսում,
ասացին Ջեյմս Բրաուն,
և հարգանքով
երևան հանեցին իրենց
տեսախցիկները
և վճարեցին
աֆրիկյան թմբուկների համար,
երբ նրանք վերջապես հասկացան,
եր իրենք օտարներ են
և սերը միայն և միշտ
սիրողի մասին է, և ոչ սիրվողի,
և զմայլվեցին նրանք
գեղեցկությամբ մարդկանց
և հարստությամբ հողի՝
իմանալով՝
չեն կարող ունենալ
ուրիշ ոչինչ,
նրանք ծափահարեցին,
երբ ինքնաթիռը բարձրացավ օդ
դեպի տուն,
չնայած մեռած երազանքին,
որ տեսան
անվճար ապագայի համար։

  • ԾանոթագրությունՋոհն Հենրի Քլարքը (1853 – 24 Նոյեմբեր 1931) անգլիացի նշանավոր հոմեոպաթ էր. Նա նաև հայտնի հակահրեական քարոզիչ էր Մեծ Բրիտանիայում։
    Նքրումա Քվոմե (անգլ.՝ Nkrumah, սեպտեմբերի 21, 1909, Նկրոֆուլ, Ellembelle District, Western Region, Գանա – ապրիլի 27, 1972, Բուխարեստ, Ռումինիա), աֆրիկյան ազգային-ագատագրական շարժման գործիչ, Գանայի Հանրապետության հիմնադիր առաջին նախագահ։ 1935-1945 թվականներին ապրել է ԱՄՆ-ում (ավարտել Լինկոլնի և Փենսիլվանիայի համալսարանները), 1945-1947 թվականներին՝ Անգլիայում։ 1947 թվականին դարձել է Ոսկե Ափի (Գանայի տարածքի եվրոպական անվանումը) միացյալ կոնվենտի գլխավոր քարտուղար, 1949 թվականին հիմնել է Կոնվենտի ժողովրդական կուսակցությունը, որը գլխավորել է ազատագրական շարժումը անգլիական գաղութարարների դեմ։ 1950-1951 թվականներին եղել է բանտում։ 1952 թվականից գլխավորել է Ոսկե Ափի առաջին աֆրիկական կառավարությունը, 1957 թվականից (երկրի անկախության հռչակումից հետո)՝ Գանայի վարչապետ, 1960 թվականից՝ միաժամանակ նախագահ։ 1966 թվականին զինվորական հեղաշրջմամբ հեռացվել է իշխանությունից։ «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր։ Մոսկվայի, Կահիրեի, Կրակովի և այլ համալսարանների պատվավոր բժիշկ էր։
    Դավոնփորթը Մասաչուսեսթսի կահույք պատրաստող ընկերության թողարկած բազմոցի տեսակ էր, որը իր արտադրության ժամանակին այնքան հայտնի դարձավ, որ առանձին տեսակ դարձավ բազմոցի։
    «Sly and the Family Stone»-ը Ամերիկյան երաժշտական խումբ է Սան Ֆրանցիսկոյից, որը ակտիվ գործունեությամբ է զբաղվել 1966-1983 թվականներին ֆանկ, սոուլ, ռոք ժանրերում։

 

 

Նիկի Ռոզա

Մանկության հիշողությունները
միշտ նյարդայնացնող են,
եթե դու սև ես,
դու միշտ հիշում ես բաներ,
ինչպես Վուդլոնում ապրելը,
երբ տան ներսում
չկար զուգարան,
և երբ դու դառնում ես
հայտնի կամ ինչ-որ մի բան,
նրանք երբեք չեն խոսում,
թե որքան երջանիկ ես եղել
ունենալու մորդ,
ունենալու ամենը ինքդ քեզ համար,
որքան հաճելի է թվացել ջուրը
քո լոգարանի,
այս մեկից, որ հիմա ունես,
և մեծ տարաները,
որ ավանդական են Չիկագոյի խորովածի համար,
և երբ ինչ-որ ձևով խոսում ես տան մասին։
երբեք չեն հասկանա,
թե դու ինչպես խորությամբ
ապրում էիր զգացմունքները նրանց,
երբ ամբողջ ընտանիքը
մասնակցում էր հավաքներին
հոլիդեյլի մասին,
և երբ անգամ հիշում ես,
որ քո կենսագիրները
երբեք չեն հասկանա
քո հոր ցավը,
որ վաճառում է իր
պահեստը,
և մեկ այլ երազանք է
Մեռնում,
և չնայած դու աղքատ ես,
աղքատությունը չէ,
որ վերաբերվում է քեզ,
և չնայած
նրանք պայքարում են շատ
քո հոր խմելը չէ,
որ ինչ-որ բան է փոխում,
այլ միասնությունը բոլորի,
և դու ու քույրդ ուրախ
ծնունդներ ունեք
ու Ամանորներ,
և ես իրոք հուսով եմ,
որ ոչ մի սպիտակ մարդ,
երբեք պատճառ չի ունենա
իմ մասին գրելու,
որովհետև նրանք երբեք չեն հասկանա՝
սև սերը սև մարդու հարստությունն է,
և նրանք հավանաբար
կխոսեն իմ դժվար մանկությունից,
և երբեք չեն հասկանա,
որ ես երջանիկ էի
ամենից զատ։

Թարգմանությունը անգլերենից՝  Արման Թովմասյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *