Խմբագրությունը վստահեցնում է, որ Տ. Կարապետյանի բանաստեղծությունների հրապարակումը ոչ մի քաղաքական նպատակ չի հետապնդում
***
Ելա մի օր…մի լուսավոր առավոտ,
Վազքով անցա երկու- երեք պավառոտ,
Նստեցի մեքենա, չնայեցի ետ,
Գուցե ինձանից հետո նա գնա դեկրետ:
***
Եթե ամեն ինչ լիներ արդար,
Հավը ձվին բարեւ կտար:
***
Դու իմ առաջին փորձն էիր՝ կյանքիս բանալին,
Իմ առաջին փորձանքն էիր՝ բախտիս մատանին:
***
Մի պառավ` չտես ու կույս,
Հավաքում էր դաշտում խոտաբույս,
Ասաց ինձ` իմ աչքի լույս
Սերմ կտամ քեզ միայն դու սուս,
Աղջիկներին կխմեցնես թաքուն,
Քեզ կսիրեն առանց դադար ու քուն:
Բերանում կենտ ատամը փայլեց,
Ու դանդաղ դեպի անտառ քայլեց:
Անձրև եկավ, մտա մի տուն,
Բակում կապած էր մի գամփռ շուն:
Դուռը բացեց մեր պառավը թանկագին,
Նա ասաց` քույրեր ենք մենք, ինքը` չարը, ես` բարին,
Երբ բերանի մեջ զույգ ատամ տեսա` հանգստացա:
Չարը միշտ խաբում է իր բարի տեսքով,
Եվ իբր թե` անմեղ, անվնաս անեծքով,
Այդ սերմը, որ վերցրիր քո կամքով սեփական,
Դարձնում է գերի քո յոթը պորտը անհատական,
Շառից, փորձանքից փախա ես հեռու,
Էլ կույս պառավներին ես չեմ հավատալու,
Կփոխանցեմ սիրելի ժառանգներին
Ճշմարիտը, անկեղծն ու բարին:
***
Անքարտեզ սուտլիկ նավարար,
Նորից դարձար Երիցյանին ղեկավար,
Մուխդ մարի, հենց նույն շենքում
Նույն կուռքերին ես աղոթում։
Սերգոյի հետ ես ապաստանում,
Միշտ էլ եղել եք մի դասարանում,
Էլ ինչ ավանդի վերադարձ,
Դհոլ-զուռնով տարան քեզ դարձ։
Բա ասում էիր ալերգիա ունես ստվերից,
Զզվում ես կեղծ, շինծու պաշտոններից,
Սոխակ էիր կտրել, ձյուն գա գլխիդ,
Հովհաննեսը «Բալասան էր Յոթ վերքիդ»։
Պատիվդ տվեցիր ոսկուն
Եվ հեղափոխվեցիր իսկույն,
Չնայեցիր էլ աջ ու ձախ,
Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ։
Ասելով՝ ստեղծենք «օրինաց երկիր»,
Գյումրեցու «շուլուխը» գլխներիս սարքիր,
Իսկ «գլուխգործոց» ծնելիությունը փողով,
Պայմանավորված է ձեր տան բյուջեով։
Այժմ նստած ես դու նույն շենքում,
Կրկին իշխանավորն է քեզ կնքում,
Կը՜ռ-կը՜ռ՝ ագռավները իրար են կանչում,
Ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում։
Արտաշես Գեղամյանի մասին
Անգլուխ գլուխդ տվիր քարեքար,
Հաշվի չառար՝ ուղին կարճ էր, թե երկար,
Անճար միտքդ թռավ հյուսիսից հարավ,
Էդ ո՞ր գրողի ծոցը Սոկրատեսը քեզ տարավ։
Նյուտոնն ու Նապոլեոնն էլ չփրկեցին,
Եվ իշխանավորները ճամփիդ ասֆալտ փռեցին,
Հիմա բերանդ բաց սպասում ես օր օրի,
Թե ով կտուցով եւ ինչ կբերի։
***
Հեյ գյուղապետ, գյուղապետ, ստախոսության վարպետ,
Իշխանավորը հենց ժպտա, մտածում ես՝ սիրտը մտա:
Խիղճդ մեռնի, գյուղապետ Կորյուն, բա ասում էիր մտքե՞ր ունեմ ուրույն,
Կարմրաթուշ գյուղապետ Սուրեն, քո ժողովրդական մտքերն ո՞ւր են,
Իսկ դու գյուղապետ Մինաս, սասունցու հպարտությունդ ո՞ւր մնաց:
Ապշեցնում ես եւ դու, գյուղապետ Վարդան, էս պատվի՞ն էիր արժան,
Ավանդականներին դու լսեցիր, պատիվդ փողով կիսեցիր:
Էլ չեմ ասում քեզ, Մերուժան, ասում էիր ժողովրդի հե՞տ եմ անբաժան,
Բաժանելով հինգ-հինգ հազար, դարձար իրավ դու Քաջ Նազար…
***
Խղճուկ փարոս ստացողի,
Աղքատ պաշար սպառողի,
Սիրտը շահին՝ տամար մտան,
Խնամելով շիրիմ տարան:
***
Տիգրան՝ որդի Կարապետի, փառքից հեռու մնա
Իշխանություններին ընդհանրապես մի՛ մոտենա
Սուտ, դատարկ խոստումներին ականատես,
Քաղաքականության մեջ եղիր դու հեռատես:
***
Չկա կինոթատրոնը՝ «Սասունցի Դավիթ»,
Չկա միակ ներկան՝ առաջին համբույրի վկան:
***
Ողջ էությամբ՝ ազգին հավատարիմ
նվիրել եմ բախտս ձեզ՝ դարձել պոետ
Տվեք ինձ միայն ամուր հենման կետ:
***
Աստված քեզ բարի դաշտում կարգեց ավագանի,
Գլխիդ իջավ ճերմակ մի աղավնի
***
Աչքդ հեռուն չկտրեց՝ գողի ձեռքը չբռնեց,
Եվ սեփական օջախում՝ հայտնվեցիր ծուղակում:
***
Եկեք, դարձեք դուք ինձ ընկեր,
Պատրաստ եմ կիսվելու
Խաղեր, երգեր ու սեր
Սրտով մատուցելու:
***
Տվեք թեթեւ վերարկուս
Լքեմ քեզ իմ «աչքի լույս:
***
Քո ծնունդին ո՞ր ագռավը կռռաց,
Ո՞ւմ խղճի վրա հեռանալդ մնաց:
***
Պորտդ փակի՛ր՝ արաբական է,
Վարսերդ մի՛ խեղդիր՝ թշնամական է,
Փեշդ մի՛ կտրիր՝ եվրոպական է,
Շատ ազատ մի՛ եղիր՝ ռուսական է…
© Տիգրան Կարապետյան, 2008
Կարող է Գրանիշի ինտելեկտուալները ինձ մեղադրեն, բայց իմ անչափելի ուրախությունը Կարապետիչին կարդալուց, ամեն ինչ արդարացնում է, ա-մեն-ինչ :))
Հրաշալի են ուղղակի, երկիրը պետք ճանաչի իր հերոսներին..չէ մի պոետներին
Տ. Կարապետյանը միշտ եղել է իմ հերոսը
Էստեղ են ասել. Տուր ինձի տեր ուրախություն անանձնական……..
Էս արդեն ուրիշ բան, Կար ջան!
ախպեր էս ինչ դաժան էր :)))))
Կարապետիչից ստացել եմ շլացուցիչ սուպեր-ադամանդ գրական առաջին փորձերս գեղեցիկ ասմունքելու համար: Գոյ ու շնոյակալ եմ քեզնից, Կարապետիչ ջան: Դու մեր ազգի պարձանքն ու հբարտուցյունն էս: Էս քառյակը քեզի եմ նվիրում, հենց ռուսաստաններից գամ, ԱԼՄ-ով կարտասանեմ:
Իմ ՄԵ’Ծ անվանակից,
Իմ ՆԵ’Ծ ԱԽՊԵՐ,
Ապրիր և ստեղծագործիր հավետ,
Քեզանից հետո գնացել եմ ես դեկրետ:
Վա՜յ,Էս ի՞նչ եղավ,էս ո՞նց պատահեց,
Կարապետիչը
Տղամարդկանց էլ
Դեկրետ ուղարկեց…
ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Տպագրվել է «Ազատամտություն» օրաթերթում
ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հիմարությունն, իրոք, սահման ունի: Այդ սահմանագծերն են հենց որոշում մարդու հիմարության աստիճանը: Տիգրան Կարապետյանն, անշուշտ, այդ հիմարության ցուցիչներից է, և շատերի հիմարության աստիճանը չափվում է Տիգրան Կարապետյանով: Օրինակ, այն մարդը, որն իր հանգստի ամբողջ ժամանակը տրամադրում է Կառապետիչի «կենսական» քարոզները լսելուն, արդեն որոշակի պատկերացում տալիս է իր մասին:
Սակայն կա մի հանգամանք, որը կասկածի է ենթարկում հիմարության սանդղակը. պարզվում է, որ Տիգրան Կարապետյանը այնքան հիմար չէ, որքան կարծում ենք, քանի որ նրա հիմարությունը ոչ մի չափորոշիչի չի ենթարկվում, նրա հիմարությունը սահման չունի:
ՙԳրքերի աշխարհ» ամսաթերթը, ամփոփելով 2008-ին հրատարակված գրքերը, պատրաստվում է «Տարվա զավեշտ» համարել Տիգրան Կարապետյանի «Ուշացած աշուն» բանաստեղծությունների ժողովածուն: Թող ինձ ներեն ողջախոհ մարդիկ, որ ստիպված եմ եղել Տիգրան Կարապետյանի «գոհարները» բանաստեղծությունների ժողովածու համարել, սակայն առաջին դեպքը չէ, որ մարդիկ, իրերին անուն տալով, շեղվում են իրերի իրական բնույթից:
Զավեշտալի այս իրողությունը մեր զավեշտալի իրականության հայելին է: «Ուշացած աշուն»-ը գրախանութներում վաճառվում է 2750 դրամով և վատ չի վաճառվում: Այնինչ` դրա կողքին դրված համաշխարհային դասականների ստեղծագործությունները, որոնք վաճառվում են կիսով ցածր գնով, չունեն այս վաճառունակությունը:
Ի՞նչ է տալիս այս «գիրքը» ընթերցողին, չեմ կարող ասել: Միայն զարմանալ կարող եմ: Այն գուցե կարելի է գնել ծիծաղելու և զվարճանալու համար, սակայն հիմարության այն չափաբաժինը, որն ունի այս «գիրքը», հոգումդ իրական փլատակներ է առաջացնում` ինչպիսի վերնագիր ուներ «Ուշացած աշունին» նախորդած Կառապետիչի «Հոգու փլատակներ» «գիրքը»: Ողջախոհ մարդը հիմարության վրա չի կարող ծիծաղել, եթե այդ հիմարությունը երեխայի մանկամտություն չէ: Իսկ Կառապետիչի «երկերում» մանկամտություն չկա, այլ կա ընդգծված հիշաչարություն` իր տրամադրած ակնոցների ու սևանյան երթերի համար:
Ավելորդ է խոսել անգամ Տիկոյի բանաստեղծական արվեստի մասին, սակայն զարմանալի է մի հանգամանք` ի՞նչն է ստիպում Կառապետիչին գրիչ վերցնել և զբաղվել ինքնախաբեությամբ: Սակայն փաստ է, որ եթե գոյություն ունենար բանաստեղծական գիտության թեկնածու կոչումը, Կառապետիչն այն վաղուց նվաճած կլիներ, ինչպես նվաճել է քաղաքական գիտությունների թեկնածուի կոչումը:
Գնել բոլոր փառքերը, ահա թե ինչն է առաջնորդում մեր հերոսին: Եթե հայերեն կարողանում եմ երկու բառ կպցնել, ապա բանաստեղծությունն էլ այդ բառերի շարքն է, և ինչո՞ւ չգրել: Գրում է տարբեր թեմաներով` քաղաքական, սիրային, հոգևոր-հայրենասիրակա՛ն: Ճիշտն ասած` վերջինն ինձ համար հասկանալի չէ: Թե որոնք են հոգևոր-հայրենասիրական բանաստեղծությունները, երևի կարող է բացատրել միայն Ինքը: Միանշանակ դրանք Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանի» գաղափարների հետ ոչ մի առնչություն չունեն, և Տիգրան Կարապետյանն իր գաղափարներով անուրանալի նորարարի անուն է ձեռք բերում հայ պոեզիայում:
Կառապետիչի «պոեզիայում» ի հայտ են գալիս նաև հովվերգական տարրեր: Ահա նրա սիրային բանաստեղծություններից մեկի քառատողերից.
Եթե չգաս մինչև կեսօր,
Արտս կիսատ կջրվի,
Ուշանաս ամբողջ մի օր,
Կովս կրկին կվիժի:
Սիրո, անասնաբուծության և գյուղատնտեսության այսպիսի զուգակցում հայ պոեզիան չի ունեցել, և Տիկոն լրացնում է Դանիել Վարուժանի «Հացին երգի» ժողովածուում առկա բացթողումները:
Իմ ուժերից վեր համարելով «Ուշացած աշունի» քննությունը` այն թողնում եմ հետագա սերունդներին: Շատ դժվար է ներխուժել Տիգրան Կարապետյանի հոգու «փլատակված» աշխարհը, քանի որ ինչպես ինքն է ասում.
Ես ամեն ինչ տեսած մի ծառ եմ,
Երեք անգամ ամուսնացած…
Ապրես Աշ ջան 🙂
Ay sa ayn depqn e, erb kareli e bari humorov jptal, qani vor, MIEVNUYNN E, Tigran karapetich@ CHI mna grakanutyan patmutyan mej, Aynpes vor, petq che, vrdov vel, Ashot!m :)))
Karen shnorhakalutyun ays eji hamar! Chem hishum verjin angam erb em ayspes liatoq tsitsaxacel 😀
apsos………………………….., aveli lav kartsik unei
Կոլխոզը ալին ա,
Ցորենը կալին ա,
Մեզի ուրախություն բերող
Ընկեր Ստալինն ա:
Մուլքին ու մալին ա,
Ունևոր հալին ա,
Մեզի ազատություն տվող,
Ընկեր Ստալինն ա:
Էլ գեալ ու գեալին ա,
Կարպետ ու խալին ա,
Կոլխոզները շենացնող
Ընկեր Ստալինն ա:
Շիրմահ ու շալին ա,
Ուրախ ղարալին ա,
Սավետ աշխարհը կառուցող
Ընկեր Ստալինն ա:
Այս «հանճարեղ» ոտանավորի հեղինակն է Ամրո Դուրգարյան անունով մի անգրագետ գյուղացի ( «Խ. Հայաստան» օրաթերթ 1937 թ 12.07):
Անցել է ավելի քան 7 տասնամյակ, բայց սրան դեռ կարելի է հասկանալ: Պարզ ե այս «պոետի» գրիչ ձեռքը վերցնելու դրդապատճառը: Բայց այս Կառապետիչ կոչեցյալը, որ համարյա թե ազգային հերոս է դարձել, տատս կասեր՝ «ի՞նչ միլլեթ ա»: Ի՞նչ է տեղի ունենում երկրում, որ սրանք են մեջտեղ գալիս, որ «գրքեր» են գրում և որ այդ «գրքերն» էլ կարդացողներ կան:
Աշոտ Գաբրիելյանի խոսքերով՝ “«Ուշացած աշուն»-ը գրախանութներում վաճառվում է 2750 դրամով և վատ չի վաճառվում: Այնինչ` դրա կողքին դրված համաշխարհային դասականների ստեղծագործությունները, որոնք վաճառվում են կիսով ցածր գնով, չունեն այս վաճառունակությունը”:
Բայց ինչու՞, ու՞ր ենք գնում այսպես և մինչև ե՞րբ պիտի սա շարունակվի:
+1 շատ դաժան
Կարեն ջան, ապրես, կարծում եմ այս էջի ռեյտինգը նույնիսկ տարվա կտրվածքով ամենաբարձրն է լինելու:
Ժողովուրդ, էս ինչ եղավ, որ վերջին հույսդ Կառապետիչը դարձավ:
Էս մարդը հանճար է… Ես էլ ազդվեցի ու գրեցի.
ԱԼՄ ինչու փակվեցիր,
Տատիկիս միայնան թողեցիր.
Գլուխս Որ պատին տան
Մնացել եմ առանց Կարապետյան,
Մարդ էիր ծնվել, պոետ դարձար,
Անմար կրակ ու հուր դարձար
Քաղաքականություն դու մտար
Հեռուստացույց բաժանող դարձար
Հարգանքներով իսկական`
Սեւանա Գրիգորյան…
Կարեն ջան, դու հրաշք ես, վերջին անգամ նման բավականություն Լեւոն Բլբուլյանի բանաստեղծություններն ընթերցելուց եմ ստացել ու ազդվել: Երեւի այսօր սիրահարվեմ…
Շատ ոռի է, կներեք։
DEZ SHAT ENQ KAROTEL,DER AMEN HAVAQNERIN NERKA ENQ,AYGEZARDIC DEROYI @NTANIQ@ MISHT DEZ HET E,EV MENQ MER NERKAYUTYUN@ KAPAHOVENQ PETRVARI 28IN KYANALIQ HANRAHAVAQIN
Ինչ խոսք, բարձր պոեզիայից հեռու են: Բայց ես, անկեղծ ասած` մի լավ զվարճացա: Իսկ թե ինչու են մարդիկ վրդովվում` իմ համար անհասկանալի է: Հայտնի բան է` մարգարիտները ծովի վրա չեն լողում, որ ամեն մարդ կարողանա դրանք հավաքել: Կ-նն էլ փրփուր է հավաքել: իսկ պատմության մեջ մնալու համար մի անհանգստացեք: Մենք այնքան արժանի զավակներ ունենք, որոնք դեռ դուրս կգան ծովի հատակից: Եվ փրփուրերին կարդացող մարդիկ կմնան առանց կարդալիքի: Ամեն:
Նոր իմացա այս տաղանդի մասին։ Չգիտեմ նույնիսկ ինչ բառերով արտահայտեմ հիացմունքս։ Իչպիսի՜ պարզ հանգ։ Սա մի նոր խոսք է հայոց բանաստեղծական մտքի ասպարեզում։ Ավելի ժաղովրդական քան Թումանյանը, ավելի դիպուկ քան Չարենցը։
Կեցցե՜ս Կարապետիչ։
P.S.
Թոքերս ցավում են, կողերս նույնպես։
Հոգիս ցնծում է մարմինս… գերպես։
Ժողովրդական առածն ասում է`մի հիմար քարը գցեց փոսը, հազար խելոք չկարողացավ հանել
Կեցցե’ք Կառապետիչ… Սա հո իսկական պոեզիա-թերապիա է `այս կեղտոտ իրականության մեջ: Անհամբերությամբ սպասում եմ ձեր հաջորդ սեանսին:
Այս կարապետյան կոչեցյալը վիրավորանք է ոչ միայն բազմադարյան հայ պոեզիայի ու հայ իսկական բանաստեղծների հասցեին, այլև ողջ հայ հայժողովրդի. ի՜նչ է կատարվում մեզ հետ` անհնարին է հասկանալ։
Ճիշտը լռության մատնելն էր այս ամոթը: