Միլենա Ավետիսյան | Թողնելով մոգության ա՛յս շղարշը

Թողնելով մոգության ա՛յս շղարշը`
Ներսու՛մ լիքը ծիլեր տալու,
Անվերջ երազելու երազների մասին,
Որոնք իրական են ու իրականացող.
Այս ամբողջ ճանապարհը`
գիշերվա կախարդանքով անցնելու։
Լինելով միշտ վարագույրի տակ`
Իմ այս վարագույրները բացվում են այսօր,
Ինչպես շուրթերը` մեկ այլ կյանք ճաշակելու։
Լինելու համար մեկ այլի մեջ`
Ես վարանում եմ.
այլ սպասելի բան պետք է լիներ,
Բայց ես այդպես երբեք չեմ զգացել։
Կասկածով եմ այլ տեղ մտնում`
Շատ բանի կորստի
և կորսվածի զգացումով ավելի շատից։
Բայց այսքանը եկել եմ վստահաբար`
Հավաքելով միայն հենց դրա համար։
Այնքան եմ սպասել.
Ամեն բան գալիս էր,
Որովհետեւ ես սպասում էի
և ոչ թե այդպես էր.
Գիտեմ`
Իմանալու եմ այն, ինչ մինչ այս
տեսել եմ միայն,
Բայց դեռ վարանում եմ
ու չգիտեմ`
Այսքան սպասելուց և չունենալուց հետո
Ուզու՞մ եմ ունենալ այդ իմացությունը, որպես իմ հետ կատարվելիք գործողություն,
Թե ոչ…
Ես դուրս եմ գալիս վարագույրի տակից`
Ճաշակելու համար ունենալու աշխարհը
և ոչ հաճելիորեն ու ահռելիաչափ քաղցելու,
Տեսնելու համար ավելի բարձր
ու գուցե ավելի պակաս շերտեր ունեցող վարագույրներ.
Բայց շարունակ մնալով հին բառային մասնագիտության մեջ։

********

Մինչ այս ամեն բան գալիս էր ,
հիմա ամեն բան գնում է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *