Վլադիմիր Վիսոցկի | Մտահանք


Ինչու՞ լինեմ հասարակության ոգին
Եթե նրանում հոգի ամենևին էլ չկա։

***
Եղբայրական գերեզմաններում լացակումած այրիներ չկան
Այստեղ ավելի պինդ մարդիկ են գալիս,
Եղբայրական գերեզմաններում խաչեր չեն դնում․․․
Բայց մի՞թե դրանից թեթևանում ես։

***
Սակայն նույնիսկ ամենապայծառ ուղեղները
Ամեն ինչ տեղադրում են տողերի արանքում․
Նրանց հաշվարկը երկար ժամանակի համար է․․․

***
Սարերից լավ կարող են լինել միայն սարերը,
Որոնց վրա դեռ չես եղել։

***
Վերադառնում են բոլորը` բացի լավագույն ընկերներից,
Բացի ամենասիրելի և նվիրված կանանցից։
Վերադառնում են բոլորը․ նրանցից բացի, ում կարիքն ամենաշատն ես զգում․․․

***
Բոլորն էլ ձգտում են պատժել մոգերին,
Միայն թե չլսեն նրանց, այդպես չէ՞։

 

***
․․․պայծառատեսներին, այնուամենայնիվ, ինչպես և ականատեսներին –
Բոլոր դարերում էլ մարդիկ վառում էին խարույկների վրա։

***
Այնքան շատերն են դարերում նստած ափերին՝
ՈՒշադիր ու աչալուրջ հետևում,
Թե ինչպես են ուրիշները հենց կողքի ժայռերին
Գլուխներն ու քթերը ջարդում։

Նրանք մի թեթև ցավակցում են
Զոհվածներին – բայց հեռվից։

***
․․․ Մտքերից ու գիտություններից ի՞նչ օգուտ,
Երբ ամենուր հերքումն է դրանց։

Թարգմանությունը ռուսերենից՝ Հայկանուշ Ավետիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *