Թուփաք Շակուր
Գնաց…
Նորից առավոտ ա,
փոփոխություն չկա
ու հարցնում եմ ինձ.
“Արժի՞ ապրել, թե՞ վերջս տամ”։
Հոգնել եմ լինելուց աղքատ,
սև եմ՝ ավելի վատ։
Ստամոքսս ցավում ա սովից, երևի փող թռցնեմ մեկից։
Մենթերը թքած ունեն նեգրի վրա։
Ով սևին սպանի, հերոս կդառնա։
Նարկոտիկը տու՛ր էրեխեքին։
Ու՞մ վեջն ա,
ավելի լավ, մի սոված բերան կվերանա։
Տու՛ր նարկոտիկը տղեքին. թող ցրեն։
Զե՛նք տուր, հե՛տ կանգնի, ու տե՛ս՝ ոնց իրար կմորթեն։
-Ժամանակն ա վրեժի,- Հյուին ասաց։
Երկու կրակոց մթում. Հյուին ա մեռած։
Սիրում եմ ես ախպորս, բայց բանի չենք հասնի, թե չօգնենք իրար։
Պետք ա փոխենք մի բան։
Սովորի՛ ինձ որպես ախպեր ընդունել, ոչ օտարական։
Հա՛, տենց էլ պետք ա լինի։
Ախպորս սատանան չի տանի, թե կողքս մնա։
Կուզեի նորից մանկություն գնալ,
բայց նույնը չի, ունենք էն, ինչ կա։
Ունենք էն, ինչ կա։
Ոչ մի բան նույնը չի լինի։
Ունենք էն, ինչ կա։
Ունենք էն, ինչ կա։
Ոչ մի բան նույնը չի լինի։
Ունենք էն, ինչ կա։
Նույնն ա ամեն ինչ, մենակ դեմքեր են ռասիստ։
Ատելությունն անտեղի ամոթն ա ազգերի։
Ի՞նչ անենք, որ դարձնենք տեղն էս լավն ավելի։
Անցյալը ջնջենք արի։
Չարը մարդուց հանի՝ իրան լավ կպահի։
Էս գիշեր խոտ են ծխում սև-սպիտակ,
ու իրար սպանելուց ենք դողում մենակ։
Տաղանդ ա պետք՝ լինելու իրական։
Ժամանակ՝ բուժելու իրար։
Թվում ա անհնար.
մենք դեռ պատրաստ չենք սև նախագահ ունենալ։
Փաստը մի՛ թաքցրու, գաղտնիք չի՝
բանտերը լիքնեն սևերով։
Կան բաներ, որ երբեք չեն փոխվի։
Փորձում եմ ցույց տալ այլ ուղի,
բայց դու չես կարա առանց խոտի։
Ասա՛ ինձ՝ մաման ինչ անի։
Մենակ թե անկե՛ղծ էղի, մյուս եսդ թող լռի։
Պետք ա գտնես հեշտ ճամփա։
-Հազար ստացա։
Բայց կեղտոտ ձևով՝
նարկոտիկը էրեխուն ծախելով։
-Ինձ փող ա պետք։
Ունենք էն, ինչ կա։
Ոչ մի բան նույնը չի լինի։
Ունենք էն, ինչ կա։
Ունենք էն, ինչ կա։
Ոչ մի բան նույնը չի լինի։
Ունենք էն, ինչ կա։
Պետք ա փոխենք մի բան։
Պահն ա, որ որպես մարդիկ սկսենք փոխել մի բան։
Արի փոխենք մեր ուտելու ձևը
ապրելու ու
իրար հետ վարվելու ձևը։
Հները բանի պետք չեն։
Էտ հիմա մեր հոգսնա։
Ի՞նչ պետք ա անենք, որ սաղ մնանք։
Դեռ չեմ տենում փոփոխություն։
Ախպերս չի՞ կարա գտնի խաղաղություն։
Պատերազմ փողոցներում
ու Միջին Արևելքում։
Աղքատության դեմ
կռվելու փոխարեն
նարկոտիկի համար կոկորդ են կրծում։
Մենթերը գլխացավանքն են իմ,
բայց չեմ գործել հանցանք անտեղի։
Եկել եմ հետ սևերի հետ՝ հետ տալով ձեզ էտ։
Մի թող գծերից քեզ քցեն, հրեն,
կոտրեն, սրիկաները քեզ սպանեն։
Պետք ա քոնը կարենաս պահես,
երբ տենում են հեռախոս ունես։
Ասա՛ մենթերին, որ դրան կպնել չեն կարա։
Չեմ վստահում. երբ գալիս են, ծլկում եմ ակամա։
Էս էլ իմ արտահայտվելու ձևն ա։ «Թույն չի» ասես կարողա,
բայց մերս չի մեծացրել տղու, որ հիմարի մեկն ա։
Ու քանի մաշկս սև ա,
ինձ զենք միշտ պետք ա։
Չեմ կարա մնա խախանդ։
Խառն եմ հատուցման հարցերով բարդ։
Մի թուլայի տվի ջարդ,
ու վրեժ ունի անընդհատ։
Ռա-տա-տա-տա-տա-տա ունենք էն, ինչ կա։
Ունենք էն, ինչ կա։
Ոչ մի բան նույնը չի լինի։
Ունենք էն, ինչ կա։
Ունենք էն, ինչ կա։
Ոչ մի բան նույնը չի լինի։
Ունենք էն, ինչ կա։
Կան բաներ, որ երբեք չեն փոխվի։
Թարգմանիչ՝ Գոհար Գրիգորյան