Դու հանում ես երեկոյան զգեստը՝ կանգնած դեմքով դեպի պատը
Ու ես տեսնում եմ թարմ սպիներ մետաքսի պես հարթ մեջքին
Ես ուզում եմ ցավից արտասվել կամ մոռացվել երազում
Ո՞ւր են քո թևերը, որոնք այդքան ինձ դուր էին գալիս
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Նախկինում ունեինք ժամանակ, հիմա ունենք գործեր
Ապացոււցելու, որ ուժեղները խժռում են թույլերին
Ապացուցելու, որ մուրը սպիտակ է
Մենք բոլորս կորցրել ենք որևէ բան այս անմիտ պատերազմում
Ի դեպ, ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Ես չեմ հարցնում՝ ինչքան փող ունես
Չեմ հարցնում՝ քանի տղամարդ
Տեսնում եմ՝ վախենում ես բաց պատուհաններից
Ու բարձր հարկերից
Եվ եթե վաղը սկսվի հրդեհ, և ամբողջ շենքը այրվի
Մենք կմեռնենք առանց այդ թևերի, որոնք դուր էին գալիս ինձ
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Ո՞ւր են քո թևերը, որոնք ինձ դուր էին գալիս
Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Ներսիսյանի