Սէթ Մկրտչյան | Աղբամանները

Աղբամանները պետք են զուտ նրա համար, որ դրանց եզրով կատուներ քայլեն:
Թե ուր կքայլեն, թե ոնց կքայլեն, էդ արդեն մեր խնդիրը չի։
Էդ աշխարհարարման խնդիրն ա։
Քայլեն քայլելու համար, որովհետև զիբիլի ամանի եզրով քայլող կատուն էս աշխարհի վերջին սիրունությունն ա, նամանավանդ, երբ գիշեր ա, ու փողոցով անցնող մեքենան լուսավորում ա էդ կատվին: Ջո Կոկեռի կլիպի (կամ կինոյի) էն ստրիպտիզ պարող կնիկը նախանձից կսատկեր:
Զիբիլի ամանի եզրին գիշերվա կեսին մեքենայի լույսերի տակ պարող կատվի ուրվագծերը, ու մենք` կատվին հանդիսատես:
Սաղ մարդկությունը:
Սաղ աշխարհը:
Սաղ Տիեզերքը:
Ամեն ինչ սառել ա, նայում ա կատվին: Կատուն չի սառել, որտև պարում ա:
Չնայած գիշեր ա:
Չնայած ձմեռ ա:

Ես էլ էի նայում: Տենց ա չէ, ինչքան էլ փորձես պոկվես, կամ էն կոշիկի տակի զզվելի ծամոնի նման պոկես քեզ սաղից, էդ մարդկությունից, կամ էդ սաղին` էդ մարդկությանը, փորձես պոկել քեզնից, մեկ ա` անում ես նույնը, ու սաղի նման հիպնոսացած նայում ես զիբիլի ամանի եզրին գիշերվա կեսին մեքենայի լույսերի տակ պարող կատվի ուրվագծերին: Մի ուսը վերև կես միլիմետրով, ու էդ նրբությունից ամպա կաթում։ Մյուս ուսը, ու գիշերվա մութը ծալվում ա, փաթաթվում։ Մի հատ էլ, ու շունչը քարկապվումա։ Իմ։
Քո։
Սաղի։
Տիեզերքի։
Ու հիանում ես: Մի քիչ էլ ու կպրծնես: Բայց խանգարում են: Ու էս անգամ խանգարողը մի քանի ժամ հետո պրծնելու կամ ավելի շուտ կիսապրծնելու կամ դաժե չպրծնելու ուրվականն էր: Հըլը որ մենակ ուրվականը, որտև մեքենայի լույսերը հազիվ կատվին էին հերիքում, իսկ ինքը սահում էր էն կողմից, ուր լույս չկար:
Էն մթության մեջից, որ արդեն քարկապված էր։
Փակված։
Մեռած։
Սահում էր զիբիլի ամանի կողմ: Սահում էր իմ կողմ: Սահելով մտնում լույսերի տակ՝ ուրվականից դառնում ստվեր, ծածկում կատվին:
Ստվեր՝ հագած ռոզըվի խալաթ:
Նախկին ուրվական՝ խալաթի տակից հագած ռոզըվի պիժամա:
Ապագա մի գիշերվա կիրք՝ ռոզըվի չըստերով:

Ու էդ արդեն գործազուրկ ուրվականը շպրտում ա զիբիլը կատվի կողքով: Ու էն նույն կատուն, որ վայրկյան առաջ սաղ Տիեզերքն էր կենտրոնացրել էդ օլորվող պոչի ծերին, վերջին ու ոչ ամենա նրբագեղ բանն ա անում. թռնումա զիբիլի ամանի եզրից: Պարտվածի, բայց չսպառվածի, բայց մեկա մերժվածի գոռոցով լքումա մարտի դաշտն ու տիեզերակենտրոնա դառնում էդ ռոզըվի ստվերը, որը պարզվում ա դեղին մազեր ունի:

Զուգարան եմ ուզում:

Չէ, մեղմ ա:
Շեռս գալիսա՝ համարյա ծերից կաթում:

Կատվի հիպնոսը կորավ, զգացի, կաթաց։

Թռնում եմ տեղիցս, վազում հարմար ծառ կամ պատ գտնելու, ու անցնում եմ արդեն չստվերի, արդեն կատվի համար էկած մեքենայի լույսը գողացած մարմնի մոտով, որը զիբիլը թափել ա, բայց մի տեսակ տուն չի վազում:
Մի տեսակ տուն չի վռազում։
Չնայած գիշեր ա:
Չնայած ձմեռ ա:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *