Տասոս Լիվադիտիս | Սպասում եմ քեզ ամենուր

Եվ եթե երբևէ գա այն պահը, որ բաժանվենք
իմ սեր, մի կորցրու քո քաջությունը:
Մարդու ամենամեծ առաքինությունը սիրտ ունենալն է:
Բայց ամենամեծը դեռ այն է, երբ անհրաժեշտ է
դնել մի կողմ սիրտդ:

Մեր սիրո մասին վաղը կկարդան երեխաները դպրոցական գրքերում,
աստղերի անունների կողքին
և զույգերի պարտականությունների հետ:
Ու եթե ինձ նվիրեին ամբողջ հավերժությունն առանց քեզ,
ես կնախընտրեի մի փոքր պահ՝ քո կողքին:

Միշտ կհիշեմ աչքերդ, հրաշունչ ու մեծ՝
որպես երկու սիրո գիշեր քաղաքացիական պատերազմի մեջ:

Ա՜խ, այո, մոռացա ասել քեզ,
որ հասկերը ոսկեղեն են և անսահման,
որովհետև սիրում եմ քեզ:

Փակիր տունը,
տուր մի հարևանուհու բանալին
և շարունակիր:
Այնտեղ, որտեղ ընտանիքները կիսում են մի հացը ութ հոգով,
այնտեղ, որտեղ գլորվում է գնդակահարվածների մեծ ստվերը
մոլորակի ցանկացած մասում,
ցանկացած ժամի,
այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում ու մեռնում են
նոր աշխարհի համար:
Այնտեղ կսպասեմ քեզ, իմ սեր:

Թարգմանությունը հունարենից՝ Մարի Գրիգորյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *